Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինոօպերատոր Լևոն Աթոյանցն արժանացել է իտալական կինոփառատոնի մրցանակին

ՄՇԱԿՈՒՅԹ
«Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:

Բացման արարողության ժամանակ, բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի ունեցավ նաև  «Սալենտո» կինոփառատոնի ամենամյա մրցանակի հանձնումը, որն իրականացրեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին:
 
-Ուրախ եմ գտնվել «Նարեկացի» արվեստի միությունում և հատկապես ուրախ եմ, որ պատիվ ունեմ հանձնելու «Սալենտո» կինոփառատոնի մրցանակը լեգենդար, վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցին,- իր ելույթում նշեց պարոն Ջովաննի Ռիչուլլին:

Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ ունեցավ և իր շնորհակալական խոսքն ասաց Լևոն Աթոյանցը:

-Հաճելի է հենց «Նարեկացի» արվեստի միությունում ստանալ այս մրցանակը: Շնորհակալ եմ՝ իմ աշխատանքը գնահատելու համար. սա միայն իմ մրցանակը չէ , այլ նաև իմ վարպետների մրցանակն է…, - իր խոսքում նշեց նա:
Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով, նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր):

Ցուցադրվեցին հինգ գեղարվեստական (խաղարկային) և մեկ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ուղեկցվեցին անգլերեն ենթագրերով:

Կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն նշեց.
 
- Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացնում ենք 2015-ից. սա երկրորդ տարին է, և ինչպես անցյալ տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում: Հասցրել ենք ընկերանալ միության աշխատակազմի հետ, և ուրախ եմ մեր համագործակցության համար: Այս տարի ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք ցուցադրվել են մի շարք երկրներում, ֆիլմեր, որոնք լավագույնն են և դրական արձագանքի են արժանացել: Փառատոնը կկրի շարունակական բնույթ: Մյուս տարի արդեն գուցե անցկացվի 3-4 օր, և կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր:

Փակման արարողության ժամանակ «Սալենտոյի» կազմակերպիչները կինոդիտողների համար խաղարկության միջոցով հնարավորություն էին ընձեռնել՝ շահելու 5-օրյա հանգիստ չորսաստղանի հյուրանոցում 2 անձի համար, Իտալիայի Սալենտո շրջանում 2017թ. Սալենտոյի միջազգային կինոփառատոնի օրերին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին: Կինոփառատոնի փակման ֆիլմի ցուցադրությունից առաջ վիճակահանությամբ պարզ դարձավ խաղարկության հաղթողի անունը՝ Մարիաննա Շահբազյան, 35 տարեկան: Շփոթված, բայց երջանիկ հաղթողին Լուիջի Կամպանիլեն հանձնեց ուղեգիրը:
Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու
Ամենադիտված