Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է. խորհուրդներ հոգեբանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում, ըստ հոգեբանների ուսումնասիրության, առավել մեծ տոկոս են կազմում տղամարդկանց դավաճանությունները, քան կանանց: Եվ հետաքրքիր է, որ հայ տղամարդկանց զգալի մեծամասնությունն ունի կողակցին դավաճանելու փորձ: Ըստ հոգեբան Լիկա Ալեքսանյանի' տղամարդիկ սովորաբար դավաճանում են կնոջը ամուսնության 6-7-րդ տարում, երբ արդեն երեխաներ են ունենում ու կյանքը սովորական է դառնում նրանց համար: Եթե մի կողմ թողնենք այն, որ ցանկացած կին կարող է ինքն իրեն հետևելով ու անընդհատ իր ու զուգընկերոջ կյանք հետաքրքրություններ, նոր մտքեր մտցնելով կանխել ամուսնու հիասթափությունն ու նոր կնոջ փնտրտուքները, և խոսենք միայն այն դեպքի մասին, երբ արդեն որևէ բան հետ բերել չի կարելի, ու նա արդեն դավաճանել է, ապա պետք է հասկանալ' ի՞նչ անել, երբ քեզ խաբված ես զգում, ուզում ես մի լավ ծեծ տալ սիրային եռանկյունու մյուս երկու ծայրերին, հավաքել ճամպրուկներն ու հեռանալ:

Հոգեբանը, նախքան վարվելակերպի ճիշտ կանոններին անդրադառնալը, առանձնացնում է տղամարդու դավաճանության երեք ցայտուն դրսևորվող տեսակներ:

Առաջին դեպքում նա դավաճանում է և չի էլ փորձում թաքցնել. ստացվում է այնպես, որ Ձեր արտաբերած «ապահարզան» բառը նրան միայն ուրախություն է պատճառում: Այս պարագայում Լիկա Ալեքսանյանը չի տեսնում այլ տարբերակ, քան բաց թողնել նրան, եթե անգամ սիրում եք. «Այնպիսի վերաբերմունքի դեպքում, երբ դուք անձամբ տեսնում եք նրան խաբեության պահին, սկսում եք խոսել Ձեր միջև կանգնած կնոջ մասին, բայց նա Ձեզ հանգստացնելու և ամեն ինչ հերքելու փոխարեն «թևերը սիրուհու վրա է փռում», ուրեմն հավատացեք' երկընտրանք չկա: Ինքնասիրությունը այս պարագայում պիտի հաղթի: Բաց թողեք նրան և թույլ տվեք երջանիկ լինել առանց Ձեզ: Բացի այդ, որքան շուտ տոնեք ազատագրումը Ձեզ ցավ պատճառած տղամարդուց, այնքան ավելի շատ կյանքի իրավունք կպարգևեք նրան, ով երբեք ցավ չի պատճառի»: Որպես նման դավաճանության դեմ պայքարի վատագույն միջոց հոգեբանը առանձնացնում է մի դեպք, որ հիշում է հենց իր պրակտիկայից. «Ես սովորաբար բերում եմ այդ կնոջ օրինակը, ով դիմեց ինձ նմանատիպ խնդրով և իր գտած հարցի ակնհայտորեն վատ լուծմամբ: Պատկերացնու՞մ եք նա, իմանալով, որ ամուսինը սիրում է այլ կնոջ և ուզում է բաժանվել իրենից, հղիացել էր նրանից և ստիպել մնալ իր կողքին հանուն երեխայի: Ավելի վատ միտք հղանալ անգամ հնարավոր չէ: Առավել քան վստահ եմ, որ այդ ընտանիքում երջանկության մասին կարելի է չխոսել, իսկ ամենադժբախտ կողմը դառնալու էր երեխան»:

Կա տղամարդու դավաճանության մի բոլորովին այլ տեսակ: Նա Ձեզ բոլորից առավել է սիրում, բայց դրանում համոզվելու համար նրան ուրիշ կանայք են պետք: Այլ կերպ ասած' նա չի սիրում այն կանանց, ում հետ ժամանակ է անցկացնում: Ինչպե՞ս որոշել, որ գործ ունեք հենց այս դեպքի հետ և ինչպե՞ս վարվել: Հոգեբանի հավաստմամբ, նման դեպքում տղամարդը աշխատում է թաքցնել իր «սխրանքները» կնոջից, որին սիրում է ու խնայում: Այսինքն' եթե նա պարզապես արկածներ որոնող է, դժվար թե երբևէ գտնեք դավաճանության կշիռ ունեցող ապացույց: Լիկա Ալեքսանյանը խորհուրդ է տալիս նման պարագայում պահանջել ամուսնուց հանդիպում կազմակերպել Ձեր երեքի մեջ' վստահ լինելով, որ ամուսինը Ձեր աչքի առաջ երրորդ կողմին դուրս կշպրտի:
Դավաճանության մյուս առավել հաճախ հանդիպող տեսակն այն է, երբ սիրուհին ամեն ինչ անում է Ձեր ընտանիքը քայքայելու համար և գրեթե շանս չի թողնում Ձեզ: Այս դեպքում, ըստ Լիկա Ալեքսանյանի, սխալ է լուռ կանգնել մի անկյունում և սպասել, թե ինչպես են սիրելիին հանում Ձեր տնից, ժպտալ այն դեպքում, երբ հոգին ալեկոծվում է և ուզում եք տունը հիմնահատակ ավիրել, քանի որ այդպես միայն Ձեզ կվնասեք ու մի օր կհասնեք հոգեբուժարան: Բայց և պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ՝ հիստերիայի մատնվել ու սկանդալ սարքել: Հոգեբանը իր պրակտիկայից հիշում է դեպքեր, երբ նման իրավիճակում հայտնված կանայք որոշել են զրուցել ամուսինների սիրուհիների հետ, իսկ ինքը միայն մի բան է խորհուրդ տվել նրանց. «Եթե որոշում եք բացել բոլոր խաղաքարտերը, դա Ձեր ընտրությունն է: Պարզապես պետք է հիշեք խաղի մի քանի կանոններ' երկար ու սրտաճմլիկ տեքստերից պետք է խուսափել, խոսել կարճ, դիպուկ և միայն բուն գործի մասին, պետք է խուսափել ցենզուրայից դուրս արտահայտություններից ու ծեծկռտուք սարքելուց. չէ՞ որ պայքարում եք Ձեզ պես մեկի դեմ «ընդհանուր տղամարդու համար», և երկուսիցդ նա կհաղթի, ով ավելի ամուր նյարդեր կունենա»:

Եթե որոշում եք դավաճանության մասին խոսել ոչ թե սիրուհու, այլ Ձեր ամուսնու հետ, ապա առավել նպատակահարմար է նախօրոք հանգստացնող որևէ դեղ ընդունելը, քանի որ նրա արձագանքը կարող է Ձեզ դուր չգալ, բայց դուք միևնույնն է, պետք է պահեք սառնասրտությունը: Հոգեբանը խորհուրդ է տալիս այնուամենայնիվ զգույշ լինել և խուսափել մի լուրջ սխալից. «Շատ կանայք գիտեմ, ովքեր իրենց հավերժ դավաճանող ամուսիններին հավերժ ներում են ու ատամներով պահում ընտանիքը: Միշտ հիշեք' բնության օրենքը պահանջում է, որ արուները պայքարեն էգի համար և ոչ թե էգերը' արուների: Դուք երջանիկ լինելու իրավունք ունեք: Բաց թողեք նրան, եթե Ձեր առաջին իսկ ներումից հետո նա չի խրատվում, և թող Ձեզ չկանգնեցնի անգամ երեխաների գոյությունը: Գիտե՞ք' առանց սիրո ընտանիքում մեծացած երեխաները ավելի շատ ու ավելի խորը հոգեբանական տրավմաներ են ունենում, քան ոչ լիարժեք, բայց երջանիկ ընտանիքում մեծացած փոքրիկները»:

Լարա Առաքելյան

 

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ
Ամենադիտված