Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկում եմ բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլի հեռացման համընդհանուր հետ հաշվարկը. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն անդրադարձել է Հայաստանում մեկնարկող գործընթացներին: Իր տելեգրամյան էջում նա, մասնավորապես, գրել է.

«Այսպիսով, ընտրական գործընթացը մեկնարկեց։ Մի քանի կարևոր նկատառում․

Առաջին․ Նիկոլը փոքրամասնություն է, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա էլեկտորատ չունի։ Այն կա և դա փաստ է։ Այդ էլեկտորատը նրա եռամյա կառավարման արդյունքն է։ Դրանից չպետք է նեղվել։ Ապագայում, ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է լինելու՝ բուժել այդ մարդկանց հոգիները՝ նախ և առաջ գործով, և նաև ցույց տալ, թե ինչպիսի տարրական ոչ խաբեբա էին իրենց կուռքերը։

Երկրորդ․ մենք պետք է օր ու գիշեր աշխատենք, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում երբեք մեր ժողովրդին չկանգնեցնենք նիկոլանմանների ընտրության առաջ։ Արժանապատվությունը, ազնվությունն ու արդարությունը, ինչպես նաև աշխատելու և սեփական ընտանիքը պահելու հնարավորությունների ստեղծումը․ սրանք են հաջողության հասնելու հիմնական մոտեցումները։ Դրան գումարած՝ յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում։ Երկրում պետք է տիրի կարգ ու կանոն:

Երրորդ․ Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում։ Նոր իշխանությունների բառապաշարում բացակայելու են այնպիսի արտահայտությունները, ինչպես օրինակ․ «իսկ հիշո՞ւմ եք, երբ ինչ որ բան անում կամ ասում էր Նիկոլը, դուք լռում էիք կամ հանդուրժում»։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Դա մերը չէ։

Չորրորդ․ Բոլոր մարդիկ, հատկապես՝ պետական ծառայության մեջ գտնվողները, այս իրավիճակում պետք է արդեն ընտրություն կատարեն․ բարդ, բայց անհրաժետ ընտրություն։ Գիտեմ, ձեզնից շատերը սպասում էին Նիկոլի վերջնական հրաժարականին։ Վե՛րջ, այլևս ոչ ոք արդարացումներ և անսկզբունքային տեքստեր չի լսելու։ Դուք կարող եք առաջիկա երկար տարիներին ձեր գիտելիքն ու փորձը հաջողությամբ ծառայեցնել մեր պետությանը, բայց դրա համար այսօր պետք է մեկ բան՝ դիրքորոշում և գործողություն․ կամ մենք ինքնամաքրման այս ճանապարհը միասին կանցնենք, կամ ապագայում անսկզբունքայինները տեղ չեն ունենա։

Հինգերորդ՝ ամենակարևորը. չթուլանալ։ Այն դիրքորոշումը, որ Նիկոլը հեռանում է, պետք է մտնի բոլորի տներ՝ գյուղերում և քաղաքներում։ Շատերին այն կարող է դուր չգալ, սակայն պետք է բոլորը հաշտվեն այս մտքի հետ։ Բոլորը պետք է գնան քվեարկության։ Բոլորը, առանց բացառության բոլորը։ Սա սկզբունքորեն կարևոր է։ Մասնակցության մակարդակից է կախված լինելու երկրում իշխանափոխության գործընթացների ամրությունն ու անշրջելիությունը։

Եվ վերջինը․ բոլոր առողջ ուժերի խնդիրն է՝ համախմբվել Նիկոլի հեռացման գաղափարի շուրջ։ Չափից ավելի մեծ ձգտումը՝ հավաքել ավելի շատ ձայներ, քան մրցակիցները, ընտրողների մի մասի մոտ կարող է առաջացնել նախանիկոլական ժամանակաշրջանի ոչ ամենալավ հիշողությունները։ Հիշե՛ք սա՝ հատկապես տեղերում։ Վարչական ռեսուրսի և ոչ-ֆորմալ հարաբերությունների օգտագործումը արդեն Նիկոլի մենաշնորհն է․ նա երկու ոտքով հայտնվել է այդ թակարդում։

Առաջարկում եմ բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլի հեռացման համընդհանուր հետ հաշվարկը։

Նիկոլի գնալուն մնացել է 41 օր:

Առողջ եղեք և ամեն ինչ լա՛վ է լինելու»:

Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»
Ամենադիտված