Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նշանակություն ունի սերը Հերմինե Նաղդալյանի կյանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Wnews.am-ը գրում է . 

«Դե Ֆակտո» ամսագիրը 2016թ.  «Տարվա կին քաղաքական գործիչ է ճանաչել Հերմինե Նաղդալյանին, ինչի առթիվ  տիկին Նաղդալյանը հարցազրույց է տվել սիրո, ընտանիքի, զավակների մասին:

Նշենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը նախկինում զբաղեցնում էր Արարատի մարզի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ այժմ՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչն է։  Հերմինե Նաղդալյանն ունի 5 զավակ և չորս թոռ:

-Տիկին Նաղդալյան կանանց դերակատարությունը մեր երկրում գնալով աճում է, նրանց գործունեության ոլորտների բազմազանությունն այդ մասին է խոսում: Ըստ Ձեզ` որքանո՞վ է հայ կնոջ կերպարը լուրջ ընկալվում «տղամարդկանց աշխարհում»:

-Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել խորհրդարանական կենսագրությունս, քննարկումներից մեկի ժամանակ այդպիսի մի հարց հնչեց, թե որքանով են քաղաքականությամբ զբաղվող կանանց լուրջ վերաբերվում, իմ մոտեցումը հետևյալն էր` որքան լուրջ ենք մենք, նույնքան լրջությամբ են վերաբերվում մեզ: Եվ իսկապես այդպես է, բազում առիթներ եմ ունեցել համոզվելու դրանում: Ես կարծում եմ` յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն իր աշխատասիրությունն է, գիտելիքների հարուստ պաշարը, ինքնակատարելագործման անվերջ ցանկությունը: Այդպիսի մարդը, անկախ սեռից, անհնար է, որ հաջողության չհասնի:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը:

-Թերևս, իմ ընտանիքը և աշխատանքը, որոնց շնորհիվ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Մեծագույն երջանկություն է ունենալ լավ ընտանիք, որտեղ քեզ սիրում և հարգում են, և նույնքան կարևոր է լինել պահանջարկված աշխատանքում, զբաղվել սիրելի գործով: Եվ պետք է նշեմ, որ այդ երկու կարևորագույն արժեքները միմյանց հետ փոխկապակցված են: Եթե չունենայի լավ ընտանիք, որը մշտապես աջակցել և հասկացել է ինձ, գուցե չունենայի մյուս ձեռքբերումը` աշխատանքս, որը սիրում եմ և որից հոգեպես բավարարություն ստանում: Ես խորհրդարանում եմ արդեն հինգ գումարում, և այդ տարիների ընթացքում ձգտել եմ մշտապես ինքնակատարելագործվել, իմ համեստ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ասում են` երջանիկ է այն մարդը, ով առավոտյան շտապում է աշխատանքի, իսկ երեկոյան` տուն: Իմ կյանքում դա այսպես է արտահայտվում` ինձ չի բավարարում ժամանակը ոչ աշխատանքի վայրում, ոչ` տանը:

-Ո՞րն է հայ կնոջ նկարագիրը` Ձեր ընկալմամբ:

-Հայ կնոջ երակներում հոսում է իր ազգության պատմության արյունը՝ սերն ու հավատը իր հայրենիքի հանդեպ, պատասխանատվությունը, նվիրվածությունն ընտանիքին և գործին, ինտելեկտուալ բարձր կարողությունները, նրբությունն ու կանացիությունը: Հայ կինն ամեն ինչ անում է յուրահատուկ սիրով ու հոգատարությամբ: Թերևս, միայն հայ կինն է կարողանում միաժամանակ լինել լավ մայր, գերազանց կին, թիկունք, ընկեր իր ամուսնու համար և նույն կերպ նվիրվել իր աշխատանքին և հայրենիքին:

-Դուք մեծ ընտանիք ունեք.կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Դեռ երիտասարդ տարիներից եմ մեծ ընտանիք ցանկացել, երևի այն պատճառով, որ ինքս մեծացել եմ փոքր ընտանիքում: Երազել եմ իմ ընտանիքում շարունակել իմ հայրական տան գեղեցիկ ավանդույթները, որոնցից է երեկոյան պարտադիր միասին ճաշելը, որը կարծես սուրբ ժամ լիներ բոլորիս համար, ընտանիքի ժամ:
Ինձ և ամուսնուս, որ նաև իմ ընկերն է, համախոհը և աջակիցը իմ բոլոր գործերում, հաջողվեց ունենալ մեծ և ներդաշնակ ընտանիք, որը մեր ամենամեծ հարստությունն է կյանքում: Մեր հինգ երեխաները` երկու աղջիկները և երեք տղաները, կյանքի մեծագույն սերն են և երջանկության գրավականը: Ցավոք, հազվադեպ ենք կարողանում ընտանիքով հավաքվել մեկ սեղանի շուրջ, քանի որ կյանքի տեմպը փոխվել է, դժվար է հարմարացնել՝ յուրաքանչյուրն իր զբաղվածությունն ունի: Մեզ հետ են ապրում նաև իմ և ամուսնուս մայրիկները, ովքեր մեզ շատ են օգնել երեխաների խնամքի և դաստիարակության գործում, և ես ուրախ եմ, որ մեր ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր և հոգատար են մեր երեխաները:

-Ի՞նչ մասնագիտություններ են ընտրել Ձեր երեխաները:

-Ավագ որդիներս տնտեսագետներ են, նրանցից մեկն այժմ զինվորական ծառայության մեջ է, մյուսը զբաղվում է գիտական հետազոտություններով, իսկ կրտսերն ընտրել է ազգային անվտանգության ոլորտը: Աղջիկներիցս մեկն իրավաբան է, մյուսը` տնտեսագետ, նրանք ինձ հրաշալի 4 թոռնիկ են պարգևել: Իմ մեծագույն ցանկությունն է եղել փոխանցել իմ երեխաներին այն ամենն, ինչ ստացել եմ ծնողներիցս` լավ դաստիարակություն, որակյալ կրթություն, ուժեղ կամային հատկություններ և մեծ սեր: Կարծում եմ՝ սրանք են կյանքում հաջողության հասնելու և դժվարությունները հաղթահարելու ամենակարևոր գրավականները:

-Ի՞նչ նշանակություն ունի սերը Ձեր կյանքում:

-Կենսական: Մարդը չի կարող ապրել առանց սիրո, նա սիրո ծնունդ է, զգացմունքային էակ, ում համար սերը նախապայման է երջանիկ լինելու և ներդաշնակ կյանքով ապրելու համար: Եվ նույնչափ կարևոր է ինչպես սիրելը, այնպես էլ սիրված լինելը:

–Բոլոր կանայք էլ ունենում են թուլության պահեր, և վստահաբար, Դուք էլ, լինելով ուժեղ կին, ունենում եք նման պահեր, ինչպե՞ս եք հաղթահարում:

-Կոկո Շանելը հրաշալի միտք ունի իդեալական կնոջ մասին. «Զսպել ինքդ քեզ, երբ վիրավորական է, և տեսարաններ չսարքել, երբ ցավ ես զգում»: Աշխատում եմ այդպես ապրել, թեև հեշտ չէ:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Գրեթե քսանհինգ տարի պետական, քաղաքական աշխատանքով զբաղվող մարդու երազանքը միայն հզոր Հայրենիք ունենալը կարող է լինել: Կենսագրությանս այս տարիների ընթացքում շատ ցավալի իրողությունների եմ ականատես եղել, բայց երբեք չեմ դադարել երազել հզոր Հայաստանի մասին, և այդ երազանքը կկատարվի:

«Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Ամենադիտված