Դաշնային Կենսաբժշկական գործակալությունը կգրանցի «МИР-19» կորնավիրուսի դեմ պայքարի դեղորայքը մինչև ամառվա վերջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinterfax.ru-ն գրում է, որ Դաշնային Կենսաբժշկական գործակալությունը նախատեսում է գրանցել «MIR-19» հակակորոնավիրուսային դեղամիջոցը և ստեղծել նոր էքսպրես-թեստ մինչև ամառվա վերջը: Այդ մասին հայտնել է Դաշնային Կենսաբժշկական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան: Նա նշել է, որ գրանցվելուց հետո այս դեղը սկզբում կօգտագործվի միայն հիվանդանոցներում: Սկվորցովան ավելացրել է, որ եթե կլինիկական փորձարկումներում ապացուցվի այդ ինհալացիոն դեղամիջոցի բարձր արդյունավետությունը (այն օգտագործվում է նեբուլայզերի հետ` ինհալացիա ապահովող սարք), ապա նախատեսվում է ստեղծել դեղամիջոցի ևս երկու ձև սփրեյի տեսքով կոնտակտային կանխարգելման համար: Դա կարող է օգտագործվել հիվանդության զարգացումը կանխելու համար, եթե անձը նախկինում շփում է ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ: Իր հերթին, Դաշնային Կենսաբժշկական գործակալության Ռազմավարական պլանավորման կենտրոնի ղեկավար Անտոն Կեսկինովը հիշեցրել է, որ վերջերս գրանցել է կորոնավիրուսի հայտնաբերման էքսպրես թեստ, որը թույլ է տալիս արդյունք ստանալ 20 րոպեի ընթացքում: Սկվորցովան նշել է, որ նախատեսում է երեք ամսվա ընթացքում ստեղծել այնպիսի թեստ, որը հնարավորություն կտա 5-7 րոպեում արդյունք ստանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը