Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում մայիսի 7-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Մայիսի 6-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 7-ին, 10-ին՝ ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 6-ին, 8-ին, հատկապես երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մայրաքաղաքում մայիսի 6–ի գիշերը սպսասվում է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։