Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաբաթվա աստղագուշակ 03.05 – 09.05

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը կարող է բավական նյարդային լինել: Դուք կհասկանաք, որ վատ չէր լինի, եթե շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանեիք, բայց երբեմն պարզապես չեք կարողանա վերահսկել սեփական հույզերը: Արժեր նաև խուսափել վեճերից, սակայն կիմանաք, որ առանց դրանց էլ չի լինի: Ամեն գնով սեփական ճշմարտացիությունը ապացուցելու ցանկությունը երբեմն կխանգարի խնայել ժամանակը և ուժերը: Աշխատեք կենտրոնանալ այն գործի վրա, որը միայն ձեզանից է կախված. այստեղ անպայման հրաշալի արդյունքի կհասնեք:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի թեթև, բարենպաստ, նոր հնարավորություններով լի կլինի: Հարմար ժամանակ է իմպրովիզներ անելու, փորձարկումների, նոր բան փորձելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Այդ հատվածում ընդունած որոշումները հաճախ օգտակար կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթվա իրադարձությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Բանն այն է, որ հիմա դուք նորովի կնայեք այն նպատակներին, որոնք ավելի վաղ էիք դրել, առաջնահերթություններն էլ այլ կերպ կդնեք: Ամեն անգամ չէ, որ խոսքը անհապաղ արմատական փոփոխությունների մասին կլինի, երբեմն բավարար կլինի ծրագրերը վերամշակելն ու որոշ գործեր այլ գործերի համար հետաձգելը: Կարևոր կլինի նման որոշումները ինքնուրույն ընդունելը, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ լավ խորհուրդ տա, ճիշտ ուղու վրա դնի:

Հոգսեր ու գործեր սովորականից շատ կլինեն: Աշխատեք շատ ժամանակ չվատնել դատարկ բաների վրա, քանի որ ցավալի կլինի դրանց պատճառով ինչ-որ բան բաց թողնելը:

Շաբաթը հնարավորություն կտա ամրապնդել ձեզ համար թանկ կապերը: Բաց մի թողեք այն: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր իսկապես թանկ են ձեզ համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բարենպաստ շաբաթ է, որը նոր հնարավորություններ կբացի: Նոր բան փորձելու շանս կլինի, և նման փորձը կարող է ձեզ համար շատ կարևոր լինել: Դրա շնորհիվ այլ կերպ կնայեք նրան, ինչը բնական ու սովորական էր թվում: Ձեզ լավ կտրվի ուսումը, շատ բան ոտքի վրա կմտապահեք: Այս շաբաթ ստացած գիտելիքները մոտ ժամանակներս պետք կգան: Հնարավոր է՝ հենց դրանց շնորհիվ մայիսի վերջին գլուխ հանեք բարդ մասնագիտական առաջադրանքից:

Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը անձնական հարաբերությունների ոլորտում: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, իսկ դրանց հետ միասին կմոռացվեն փոխադարձ դժգոհություններն ու վիրավորանքները, որոնք խանգարում էին մտերիմների հետ նույնիսկ հասարակ բաների շուրջ պայմանավորվելուն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Սա բարենպաստ շաբաթ է լինելու, բայց ձեր որոշումները պիտի կշռադատված լինեն, իսկ գործողությունները՝ մտածված: Հնարավոր է՝ շրջապատողները ձեզ շտապելու կոչեր անեն, բայց ինտուիցիան անպայման կհուշի, որ մտորելու համար ժամանակ ունեք, և այն չի սխալվի:

Բազմաբնույթ գործեր կլինեն, պետք կգա մի գործից մյուսին անցնելու, ոչինչ իրար չխառնելու և չմոռանալու ունակությունը: Բազմաթիվ մանր-մունր խնդիրները ձեզ չեն նյարդայնացնի, նույնիսկ եթե լրիվ անսպասելի հայտնվեն. դուք դրանցից գլուխ կհանեք՝ համարյա ոչ մի ջանք չգործադրելով:

Կարող են դեպի լավը փոխվել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ լեզու չէիք գտնում: Բայց այստեղ պիտի նախաձեռնող լինեք, առաջին քայլն անեք, ինչ-որ զիջումների գնաք:

Օգտակար կլինեն պայմանների փոփոխությունը, առօրյա կյանքում բազմազանություն մտցնելը: Սիրահարված Խեցգետիններին չի խանգարի ռոմանտիկ ճամփորդությունը. հիմա դա զգացմունքները թարմացնելու հրաշալի միջոց կլինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ մեկի վրա չբարկանալ: Երբեմն դա դժվար է լինելու. հուզական դաշտն անկայուն կլինի, իսկ շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն և ձեզ նյարդայնության առիթներ կտան: Եթե ձեզ հաջողվի վերահսկել բացասական հույզերը, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Բացի այդ, դուք կպահպանեք լավ հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կարևոր հարցերի քննարկումը արժե հետաձգել. շուտով կկարողանաք վերադառնալ դրանց, և այդ ժամանակ երկխոսությունը ավելի կառուցողական կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր, բայց բավական հոգնեցնող շրջան կլինի: Շատ բան պիտի հասցնեք, իսկ ժամանակը չի հերիքի: Ինչպես էլ դնեք առաջնահերթությունները, անընդհատ կթվա, թե ինչ-որ կարևոր բան եք բաց թողել: Մի հուզվեք: Ինչ-որ բան կարելի է հանգիստ հետաձգել, իսկ ինտուիցիան անպայման կհուշի, թե կոնկրետ ինչ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հագեցած կլինի, և դա ավելի շուտ կուրախացնի ձեզ, քան կվշտացնի: Էներգիա շատ կունենաք, կուզենաք նրան արժանի կիրառում գտնել, և այստեղ շատ տեղին կհայտնվեն նոր առաջադրանքները, որոնք լուծելը, սակայն, այնքան էլ հեշտ չի լինի: Դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Հիմա շրջապատողների բարեկեցության մասին հոգ տանելը ձեզ յուրահատուկ ուրախություն կպարգևի:

Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Սակայն այստեղ պիտի պատրաստ լինեք, որ պետք է ինքնուրույն և ոտքի վրա սովորեք: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ գործին ծանոթացնի ու ղեկավարի: Դուք ամենից հրաշալի գլուխ կհանեք, բայց ստիպված եք լինելու մի փոքր հուզվել:

Շատ Կույսերի համար առաջին պլանում կհայտնվեն մտերիմների հետ հարաբերությունները: Աջակցությունը, ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կարևոր կդառնան ձեզ համար, և եթե դրանց համար պետք լինի զիջումների գնալ, դուք դա առանց երկար մտածելու կանեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Նոր ու հետաքրքիր գործեր կուզենաք, դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքները: Այդ ամենը շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կօգնեն նույնիսկ ամենահամարձակ ու վիճելի գաղափարների իրագործման հարցում:

Կարող եք ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ գտնել: Սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում, բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք նախաձեռնող կլինեք:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Օգտվեք հնարավորությունից մի փոքր թուլանալու համար: Դուք լավ աշխատել եք և արժանի եք դրան:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերների կամ այն մարդկանց հետ, որոնց հետ շփումներին շատ էիք կարոտել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ստիպված եք լինելու հուզվել, բայց միայն մի փոքր: Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, այլ ավելի շուտ ցավալի թյուրիմացությունների, վշտացնող դատարկ բաների: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի հարաբերությունների ոլորտում, որտեղ տարաձայնություններին փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը:

Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն ձեր: Դուք գումարը խելամիտ կտնօրինեք, մտերիմներն էլ կաշխատեն հետևել ձեր օրինակին, արդյունքում էլ կխուսափեք զուր ծախսերից:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կմեծանա ստեղծագործ պոտենցիալը, այնքան շատ լավ գաղափարներ կհայտնվեն, այնքան հեշտ կլինի տաղանդներին կիրառում գտնելը: Այդ հատվածում հեշտ կկռահեք նաև մտերիմ մարդու ցանկություններն ու կիրագործեք դրանք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստություն պահպանեք: Շաբաթը հարմար է կարևոր բաների մասին մտորելու, բարդ հարցերից գլուխ հանելու համար: Դուք շատ բան կսովորեք ուրիշներից, հեշտությամբ պիտանի փորձ ձեռք կբերեք: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, չի բացառվում շաբաթվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Խոշոր սպոնտան գնումները լավագույն գաղափարը չեն, պետք չէ մեծ գումար ծախսել նաև փոքրիկ ու դատարկ բաների վրա, որոնք միայն կարճ ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ֆինանսական հարցերը անհրաժեշտ է առանց շտապելու լուծել, օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց կարծիքին վստահում եք:

Ռոմանտիկ պահեր շատ կլինեն: Չի բացառվում անսովոր պայմաններում ծանոթությունը: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ ուժեղ զգացմունքներ է առաջացնում այն մարդը, որի մասին ձեզ քիչ բան է հայտնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ շաբաթ է: Դուք կիմանաք, որ շատ բան կարող եք անել և ժամանակը զուր չեք վատնի: Առաջնային կարևորության խնդիրը առաջնահերթությունները ճիշտ դնելն է: Դա արժե ինքնուրույն անել, քանի որ խորհուրդները միայն կշեղեն ձեզ, նույնիսկ եթե լավագույն մտադրություններով տրվեն:

Պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կա, բայց դրա համար պիտի ճիշտ մարդկանց ճիշտ հարցեր տաք: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել: Կարևոր կլինի ոչինչ չմոռանալն ու չխառնելը, այնպես որ՝ համապատասխան նշումներ անելը լավ գաղափար կլինի:

Անձնական հարաբերությունները ոչ միանշանակ կլինեն: Մի կողմից՝ տարաձայնություններ ու վեճեր կլինեն, իսկ մյուս կողմից՝ դրանք համարյա թե չեն ազդի հարաբերությունների վրա: Որքան էլ բուռն քննարկվեն հարցերը, փոխադարձ դժգոհություններ, վիրավորանքներ, իրարից նեղանալ չի լինի: Մթնոլորտը լիցքաթափելուն հաճախ կօգնի հումորի զգացումը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի պահեր շատ կլինեն շաբաթվա առաջին կեսին: Դա շատ բարենպաստ ժամանակ է լինելու շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի վրա ամենալավ տպավորությունը կթողնեք, չնայած՝ դրա համար հատուկ բան չեք անի: Համախոհներ կգտնվեն, հնարավորություն կունենաք ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի համախոհներին, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հաճախ նախաձեռնությունը դուք կցուցաբերեք և դա կանեք հաճույքով:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կդասավորվի: Գործերը կշատանան, երբեմն պիտի մի քանի խնդիր միաժամանակ լուծեք: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչից միայնակ գլուխ հանեք: Օգնել ցանկացողներ կգտնվեն: Իսկ դուք պիտի միայն ուղղորդեք նրանց, ղեկավարեք. դուք դա կարողանում եք:

Հանգստացեք: Նույնիսկ ամենահագեցած օրերին կարող եք ձեզ փոքրիկ դադար թույլ տալ, որի ժամանակ էլ կարող եք կենտրոնանալ սեփական պահանջմունքների վրա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բավական անհանգիստ, խառնաշփոթով լի, բայց վատ շաբաթ չէ: Կարևոր կլինի լավի վրա կենտրոնանալը, հնարավորությունները տեսնելը, այլ ոչ թե դժվարությունները, հնարավորինս խուսափեք տհաճ մտքերից: Հիմա շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից: Վերջին դերը չեն խաղա շրջապատողները: Չարժե շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ոչ միայն հակված են վատատեսության, այլև շուրջը բոլորին վարակում են դրանով:

Շաբաթը շատ հարմար է շրջապատող միջավայրը դեպի լավը փոխելու համար, օրինակ՝ տունը կամ աշխատավայրը զարդարելու, ամառանոցը կարգի բերելու համար: Դուք ձեր տաղանդները դիզայնի ոլորտում կիրառելու շանս կունենաք:

Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները չեն բացառվում, բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Բոլորին գոհացնող որոշումներ արագ կգտնվեն: Պետք է միայն մի փոքր ջանքեր գործադրեք, և դուք պատրաստ կլինեք դա անել:

Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ»
Ամենադիտված