Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանի բերանով Վլադիմիր Պուտինը սպառնում է արցախյան նոր պատերազմով. ինչո՞ւ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀԿ համագումարից հետո հիմնական ներքաղաքական հարցը դարձավ հետեւյալը` ինչպես են 2018 թվականին կիսելու իշխանությունը Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը: Կամ արդյոք նրանք իշխանությունը կիսելո՞ւ են, թե՞ տեղի է ունենալու իշխանության սահուն փոխանցում Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանին: Իսկ գուցե ոչ կիսելու են, եւ ոչ էլ փոխանցելու: Բոլոր դեպքերում ստեղծված իրավիճակը լուրջ վտանգներ է պարունակում:

Քաղաքական անոմալիա

Արդեն նշել ենք, որ Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալու՝ 7 կետից բաղկացած հիմնավորումների 3-րդ կետը խիստ երկիմաստ էր: Նա ասաց, որ կարող է որոշ մարդկանց մեջ տեսական հարց առաջանալ, թե ինչու ինքը նոր կուսակցություն չի հիմնադրում, որն էլ կլիներ իր քաղաքական հենարանը: Կարապետյանի կարծիքով, այդ դեպքում ինքը ՀՀԿ-ին անդամագրվելու կարիք չէր ունենա, այլ կունենար իր սեփական քաղաքական հենարանը:

Արդեն իսկ տարօրինակ է, որ վարչապետը նման տեսական հնարավորությունների եւ հարցադրումների մասին բարձրաձայնում է: Բայց էլ ավելի տարօրինակ է դրանց պատասխանը: Ասում է, քանի որ ունենք Արցախի հիմնահարց եւ մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից:

«Որտեղ եք տեսել, որ մարդը մտնի կառավարություն, ղեկավարի երկիրը, հետո նոր մտնի կուսակցություն: Բոլոր ժողովրդավարական երկրներում մարդիկ մտնում են կուսակցություն, պայքարում են, հաղթում են, դառնում են իշխանություն եւ գնում են կառավարելու երկիրը»,- «Ուրվագծի» եթերում երկու օր առաջ իր զարմանքն էր հայտնում քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Նա ասում էր, որ տվյալ դեպքում Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է. մարդը (Կարապետյանը) հասնում է հաջողության, հետո կառավարում է երկիրը, հետո մտնում է կուսակցություն: «Եթե ունես իշխանություն, էլ կուսակցությունն ինչի՞դ է պետք»,- վարչապետին հեռակա հարց էր ուղղում մեկնաբանը:

Պետրոսի զարմանքը միանգամայն լեգիտիմ է: Որեւէ տեղ չես տեսնի, որ որեւէ հաջողակի կուսակցությունը դարձնի վարչապետ, նա արագ այլ կուսակցություն բացի եւ ձեռնոց նետի իրեն նշանակած քաղաքական մեծամասնությանը, այդ ողջ ընթացքում մնալով պաշտոնին: Նման թեկուզ տեսական քաղաքականություն աշխարհում գոյություն չունի, ոչ այն երկրներում, որոնք հարեւանների հետ տարածքային բանավեճ եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ունեն, ոչ էլ այն երկրներում, որոնք նման խնդիրներ չունեն: Հայաստանյան այս անոմալ քաղաքական երեւույթը, սակայն Կարեն Կարապետյանի քաղաքական անգրագիտությունից կամ քմահաճությունից չէ: Այն ունի շատ խորը հետադարձ պատճառներ:

Անցյալի դեստաբիլիզացիաները

Եթե փորձենք հասկանալ, թե ինչ դեստաբիլիզացիայի մասին է խոսում Կարեն Կարապետյանը, պետք է հիշենք, որ Հայաստանում իշխանության հանձնման պրոցեսը միշտ ուղեկցվել է արյունալի իրադարձություններով: Մի դեպքում դրանք օգնել են, որպեսզի իշխանության փոխանցումը տեղի ունենա: Խոսքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին է, որոնց շնորհիվ Քոչարյանի իշխանությունն անցավ Սարգսյանին:

Մյուս դեպքում, դրանք կանխել են իշխանության հնարավոր փոխանցումն անցանկալի ֆիգուրների: Խոսքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին է: Համարվում է, որ դրանով կանխվեց Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը 360 աստիճանով փոխելու ծրագրեր ունեցող Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի իշխանության գալը: Երկու ոճրագործության դեպքում էլ թելերը հասնում են մինչեւ Մոսկվայի Կարմիր հրապարակ: Համենայնդեպս`այդպես է քաղաքական վերլուծաբանների, մամուլի եւ հասարակության մակարդակում:

Այսինքն, համարվում է, որ 1999 թվականին ՌԴ-ն ամեն ինչ արեց, որ չեզոքացնի Հայաստանի՝ դեպի Արեւմուտք թեքվելու վտանգը: 2008-ին էլ ամեն կերպ օգնեց Քոչարյան-Սարգսյան տանդեմին, որովհետեւ վստահ չէր, որ տասնյակ կուսակցությունների աջակցությամբ եւ ժողովրդական շարժմամբ իշխանության գալուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես չէր փորձի փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Եվ հիմա 2018-ին ընդառաջ Հայաստանը հայտնվել է նույն կոտրած տաշտակի առաջ:

Ռուսաստանը կրկին միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ՀՀ-ում իշխանությունն անցնի նրան, ով երբեք աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու մտադրություն չի ունենա: Սահմանադրական փոփոխություններից եւ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելուց հետո թվում էր, թե այս առումով Ռուսաստանի հնարավորություններն էապես նվազում են: Որովհետեւ անձերի հետ գործ ունենալն ավելի հեշտ է, քան՝ կուսակցությունների:

Բայց կյանքը ցույց տվեց, որ որքան Ռուսաստանի համար բարդացավ Հայաստանի սահմաններից ներս գործելու հնարավորությունը, այնքան մեծացավ Հայաստանի սահմանների վրա գործելու գայթակղությունը: Երեւանում սահմանադրական հանրաքվեի գործընթացը տապալելու մի քանի անհաջող եւ զուգահեռ փորձերից հետո (այդ շարքում են «Ոչ»-ի արշավը, Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնող զինված խումբը), ի վերջո տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որից հետո` մայիսին, Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա եւ Կարեն Կարապետյանին հրավիրեց՝ գլխավորել ՀՀ կառավարությունը:

Պուտինը նախազգուշացնում է

Կարեն Կարապետյանն, այսպիսով իր քաղաքական գործունեության համատեքստում, հղում անելով Արցախի խնդրին եւ դեստաբիլիզացիոն գործընթացներին, խոսում է արդեն կատարվածի մասին: Միաժամանակ չի բացառում, որ այդպիսի զարգացումներ կարող են անհրաժեշտության դեպքում նորից կրկնվել: Տվյալ դեպքում, ի դեմս Կարեն Կարապետյանի, խոսում է Կրեմլը: Վլադիմիր Վլադիմիրովիչը, ըստ ամենայնի, կորցրել է Սերժ Սարգսյանի հանդեպ վստահությունը: Նա հասկանում է, որ Սերժ Սարգսյանը կարող է Կարեն Կարապետյանի ֆիգուրի շուրջ փոխադարձ պայմանավորվածությունն օգտագործել՝ ստեղծված ճգնաժամը սառեցնելու եւ ժամանակ շահելու համար:

Այս իմաստով Կարապետյանին սեփական կուսակցության շարքերն ընդունելը, իր կողմից պայմանավորվածություններին հավատարիմ մնալու երաշխիք է: Մյուս կողմից, սակայն դա նաեւ լավ հնարավորություն է ՝ ամեն ինչ տապալելու համար: Մինչեւ 2018 թվական այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, եւ չնչին, անտեսանելի ջանքերով անգամ հնարավոր է այնպես անել, որ Կարեն Կարապետյանը պարզապես չկարողանա ՀՀԿ-ում անհրաժեշտ ուժը եւ հեղինակությունը վաստակել 2018-ին իշխանություն ժառանգելու համար:

Այսինքն, պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց կարող է գալ այդ օրը, եւ պարզվի, որ Կարապետյանի անձնական որակների տեսակետից նախագահական երկրում վարչապետի պաշտոնը նրա հնարավորությունների գագաթն է, նա չի կարող պետության առաջին դեմք լինել: Պետք է նշել, որ Կարապետյանի մենեջերական անցյալը լավ հիմք է սրա համար, մնացածը կարող է ընդամենը տեխնիկայի հարց լինել: Թեեւ չի բացառվում, որ նա կարող է թաքնված քաղաքական տաղանդներ ունենա: Եթե այդպես է, ապա առաջիկա ամիսներին բոլորս ականատես կլինենք, թե ինչպես է լավ մենեջեր Կարեն Կարապետյանը տրանսֆորմացվում քաղաքական գործչի, որը կարող է նախ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին այլընտրանք դառնալ, ապա ՀՀ-ում ստանձնել իշխանությունը:

Աննախադեպ իրավիճակ

Ամեն դեպքում, նորանկախ Հայաստանի պատմության մեջ,կարծես թե, ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Առաջին անգամ իշխանության փոխանցման ժամանակ Ռուսաստանը երկրի ներսում չի գտել համարժեք անձ կամ ուժ՝ նրա վրա խաղադրույք կատարելու, նրան սատարելու եւ մյուսներին ոչնչացնելու համար: Այս ընթացքում ձախողել է զենքով հեղաշրջման փորձը: Խնդիրներ է ունեցել գործող իշխանության հետ: Հիմա էլ չի կարող վստահ լինել, որ գտնված լուծումը լավագույնն է, եւ 2018-ից հետո Հայաստանում կունենա լիովին վերահսկելի իշխանություն:

Երեկ արդեն հայաստանյան խոշոր քաղաքական ուժերի հետ կապվող ԶԼՄ-ներում վերլուծություններ էին հայտնվում, որոնցով այդ ուժերը Սերժ Սարգսյանին առաջարկում էին այս պայքարում իրենց վրա հենվել: Պարզ է, որ սույն ուժերը նաեւ իրենց խնդիրն են լուծում, բայց նրանք դա կարող էին հաջողությամբ անել Մոսկվայում: Չի բացառվում, որ կգտնվեն նաեւ քաղաքական ուժեր, որոնք ստեղծված իրավիճակում իրենց ծառայությունները կառաջարկեն Ռուսաստանին, սակայն Կարեն Կարապետյանի հանրապետականացումից հետո դա արդեն կարեւոր չէ: Ոչ մի կուսակցություն չի կարող Կարապետյանին օգնել՝ կայանալ ՀՀԿ-ի ներսում: Նրանք կարող են Մոսկվային խոստանալ, որ խորհրդարան անցնելուց հետո 2018-ին վարչապետի հնարավոր թեկնածուների մեջ իրենց ձայնը կտան Կարապետյանին, սակայն ինչպես ասացինք, մինչ այդ գործող վարչապետը դեռ պետք է ապացուցի, որ կարող է ամբողջական իշխանության ծանր բեռ կրել իր ուսերին:

Առաջին անգամ է նաեւ, որ Արեւմուտքն առանձնապես չի միջամտում Ռուսաստանի` Հայաստանին քաղաքականապես ստրկացնելու գործընթացներին: Նախկինում Արեւմուտքը, համենայնդեպս, փորձում էր հակակշիռներ ստեղծել, տեսանելի եւ անտեսանելի պայքար էր տանում: Այլ հարց է`այդ պայքարում հաջողում էր, թե՝ ոչ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ձեռքերը լվացել եւ քաշվել են մի կողմ: Սրա պատճառը կարող է նաեւ Սիրիական ճգնաժամը լինել: Երբ աշխարհի հնագույն քաղաքներից մեկում ՌԴ-ն եւ Արեւմուտքն իրար դեմ ռումբեր են պայթեցնում, հարցը` Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի կամակատարը կլինի, թե՝ ոչ, կորցնում է հրատապությունը:

Նյութի աղբյուրն` այստեղ

Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված