Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիս ամսվա կլիմայական բնութագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը:

Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման’ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°Շ: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում’ +8.2°Շ, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°Շ: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում’ +17…+18°Շ: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում’ +8…+10°Շ, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է’ ֊0.5°Շ, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը +15°Շ բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը +10°Շ բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգռ, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև ֊8…-10°0: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում
ամսվա առաջին տասնօրյակում մինչև ֊1°0, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարւ է հասնել +35…+38°Շ (Արմավիր, Մեղրի):

Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են’ միջինը 8-10°Շ, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°Շ:
Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:
Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի՜ թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1-4 օր):
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը’ միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Աոռիում 120-130մմ, ամենաքիչը’ Արարատի, Արմավիրի մարզերում’ 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:
Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:

Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:
Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական
խոնավությունը ամենացածրն է’ 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը’ միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը’ օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան’ լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Արարատի և Արմավիրի մարզեր. Արագածոտնի և Կոտայրի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+19°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +7…+10°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +30…+33°Շ (դիտված պատմական նվազագույն
ջերմաստիճանը’ 0…+1°Շ, առավելագույնը’ +30…+33°Շ): Ամսական տեղումների
քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 40-50մմ):

Շիրակի, Գեղւսրբունիթի մարզեր. Արագածոտնի և Կոտայթի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև 0…+4°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +20…+24°0 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը’ -7…-10°Շ, առավելագույնը’ +24…+26°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 75-100մմ):

Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10…+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +2…+5°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +26…+28°0 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը ֊2…֊5°0, առավելագույնը’ +27…+30°Շ): Ամսական տեղումների
քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 95-130մմ):

Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13…+16°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +6…+9°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +30…+32°0 (պատմական նվազագույն ջերմաստիճանը 0…- 2°0, առավելագույնը’ +30…+33°0): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 97-107մմ):

Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18…+19°0, լեռնային շրջաններում’ +10…+12°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը’ նախալեռնային շրջաններում մինչև +6…+9°Շ, լեռնային շրջաններում’ 0…+4°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում’ ցերեկը նախալեռնային շրջաններում +30…+33°0, լեռնային շրջաններում’ +20…+22°Շ (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում’ 0…+2°0, լեռնային շրջաններում’ -4..,.-6°0, առավելագույնը նախալեռնային շրջաններում +30…+33°Շ, լեռնային շրջաններում’ +20…+23°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման նախալեռնային շրջաններում’ 45-60մմ, լեռնային շրջաններում’ 95մմ):

Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17…+20°Շ, նախալեռնային շրջաններում’ +11…+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը’ հովտային շրջաններում մինչև +7…+10°Շ, նախալեռնային շրջաններում’ +1 …+3°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում’ ցերեկը հովտային շրջաններում +30…+33°Շ, նախալեռնային շրջաններում’ +24…+27°Շ (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում’ 0…+3°0, նախալեռնային շրջաններում’ -2.„.֊5°0, առավելագույնը հովտային շրջաններում +33…+35°0, նախալեռնային շրջաններում’ +27…+30°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման հովտային շրջաններում’ 49-96մմ, նախալեռնային շրջաններում’ 69-112մմ):

Երևան բաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+19°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +5…+7°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +31…+33°Շ (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը’ 0…+2°0, առավելագույնը’ +32…+33°0): Ամսական տեղումների
քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 45֊60մմ):

Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»
Ամենադիտված