Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես հույսս կապում եմ նոր ձևավորվող հասարակական-քաղաքական համակարգի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու հենակետ է դրվել: Այս թեմայով զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանի հետ։  

Հարցին, թե  այդ հենակետերը արդյոք կարող են Սյունիքում պահպանել անվտանգությունը, Հրանտ Խաչատրյանը ասել է․ «Անվտանգությունը` երկրի ինքնիշխանության որոշակի բարձր մակարդակի վրա ճկուն ներքին ու արտաքին քաղաքականությունն է, որն ապահովում է նաև անվտանգությունը: Որովհետև անվտանգությունն ինքնուրույն ֆակտոր չէ: Ամեն օր մարդկանց ճնշում են անվտանգություն բառով, որն իրականում ենթադրում է ոչ թե անվտանգություն, այլ վտանգների շեշտադրում: Իսկ առանց գործ անելու անվտանգությունից խոսելն, ըստ էության, անընդհատ վտանգները շեշտելու գործընթաց է: Այդ իմաստով, առաջին բանը, որ ես ակնկալում եմ` այն է, որ Արցախը պետք է հայտարարվի Հայաստանի անբաժան մաս և Արցախի տարածքում բնակչությունը օգտվի նույն իրավունքներից, ինչ մենք ենք օգտվում Երևանում կամ ՀՀ մյուս մարզերում: Եթե դա կատարվի, ես կհամարեմ, որ Հայաստանը վերադառնում է ինքնիշխանության վերականգնման ուղուն: Եթե դա տեղի չունենա, ապա դա կնշանակի, որ շարունակվում է 30 տարի շարունակվող գործընթացը: Այսինքն, Արցախը որոշակիորեն օտարեցինք օրենսդրորեն և մեր մտքերում, որի հետևանքով Արցախը հայտնվեց ավելի վտանգավոր գոտում, քան ամբողջ Հայաստանն էր, և այդ հատվածը արդեն կուլ են տալիս: Հիմա խոսակցությունները գնում են Սյունիքի մասին, հայրենասեր ուժերի կողմից Սյունիքը պաշտպանելու համար նրա ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու, ընդհուպ մինչև Նժդեհի օրինակով Լեռնահայաստանի Հանրապետություն հռչակելու մասին, որը նույն ճակապարհն է, ինչը կատարվեց Արցախի հետ: Այս իմաստով գլխավոր գործընթացները պետք է կարգի ընկնեն, պետք է քարոզչությունը լինի ոչ թե ապակողմնորոշող, այլ տրամադրող, որպեսզի բոլորին տրամադրի ամենօրյա եռանդուն աշխատանքի, երկիրը կառուցելու, վերականգնելու և ընդհանուր առմամբ ուժեղանալով անվտանգության մասնավոր խնդիրը լուծելու գործին: Մնացածը դետալներ են, որոնք և հիասթափեցնող են և թևաթափ անող: Այդ մասին խոսելը, այն էլ բարձրաձայն, ես ճիշտ չեմ համարում, որովհետև ժողովրդի մեծ զանգվածներին հուսահատեցնում է»։

Հարցին, թե արդյոք իշխանությունները համարժեք քայլեր կատարում են անվտանգության պահպանման համար,  Հրանտ Խաչատրյանը  պատասխանել է․ « Ոչ իշխանությունը,  ոչ էլ ընդդիմության զգալի մասը այդ ուղղությամբ չի  աշխատում։ Ես ավելի շատ հույսեր եմ կապում նոր ձևավորվող հասարակական-քաղաքական համակարգի հետ, որովհետև նոր մարդիկ են ներգրավվում, որոնք նախկինում չեն ցանկացել քաղաքականությանը մասնակցել, հիմա տեղից շարժվում են, քան ասենք առկա իշխանության և նրա տեսանելի ընդդիմության հետ, որովհետև նրանք նույն խաղի տարբեր դերակատարներ են: Ես մինչև չլսեմ, որ իշխանությունը  կամ իշխանության եկող ուժը վստահորեն հայտարարում է, որ Արցախը վերականգնվելու է որպես Հայաստանի մաս՝ իր բոլոր իրավունքներով, մնացած բոլորին և ամենը համարելու եմ իմիտացիա, օտարի խաղի մասնակցությամբ:»

Սոնա Գիշյան

www.1or.am 

«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Ամենադիտված