Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ գերիների. ԶԼՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ տեղեկությունների`առաջիկա ժամերին Ռուստամ Մուրադովը հայ գերիներին ռազմական ինքնաթիռով կտեղափոխի Երևան։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ադրբեջանն ազատ է արձակել ևս երեք հայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Լրատվամիջոցը նաև անուններ է հրապարակել` Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։
«Առաջիկա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ռազմական ինքնաթիռով նրանց կտեղափոխի Երևան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։
Նշենք, որ մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ռազմական ինքնաթիռ է Երևանից Բաքու մեկնել։