Երկրպագուների շունչը կտրվել է նեղ միկրոշորտերով 67-ամյա Լյուբով Ուսպենսկայաի տեսքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ Լյուբով Ուսպենսկայան մեծ ֆուրոր է առաջացրել Հայաստանում:
Այդ 67-ամյա շանսոնի երգչուհին իր տարիքին համեմատ երիտասարդ, գեղեցիկ և շատ եռանդուն է: Երգչուհին շատ է հյուրախաղերի մեկնում: Օրերս նա Երեւանում էր մենահամերգով: Նեղ ու կարճ միկրոշորտերով երգչուհու տեսքից հայ երկրպագուների շունչը կտրվել է և նրանք բառացիորեն հանգիստ չեն տվել նրան: Դե իսկ բլոգներում հավատարիմ երկրպագուները չեն հոգնել իրենց սիրելի երգչուհու հասցեին գովեստներ հղել: 67-ամյա երգչուհին երբեք չի հուսահատվում և չնայած բոլոր դժվարություններին շարունակում է վայելել կյանքը:
«Ինձ Երևանի հետ կապում են շատ հաճելի հիշողություններ և իրադարձություններ: Ես սիրում եմ այս քաղաքը հատուկ սիրով», - գրել է նա իր բլոգում: Բազմաթիվ երկրպագուներ հաճոյախոսություններով պատասխանել են վոկալիստուհուն. «Երևանը և բոլոր հայերն են սիրում ձեզ: Շնորհակալություն մեզ հետ լինելու համար: Մենք սիրում ենք ձեզ»:
Հարկ է նշել, որ Ուսպենսկայան ծաղկել է տարիների ընթացքում: Վերջերս նա խոստովանել է, որ հետույքի պլաստիկ վիրահատություն է կատարել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը