Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանության վերարտադրությունը ճակատագրական կլինի. հայ ազգը ևս մեկ փուլ կհայտնվի ստախոսների ու աճպարարների կառավարման տիրույթում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ես չգիտեմ, թե այս փուլում հնարավո՞ր է արդյոք այլ տարբերակով, առանց ընտրությունների այս իշխանություններին հեռացնել ՀՀ կառավարման ղեկից, բայց, ամեն դեպքում, այդ իմաստով պետք է հետամուտ լինել արտահերթ ընտրությունների օրակարգին: Այս կարծիքին է կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը:

«Պետք է պատրաստվել արտահերթ ընտրությունների: Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է երկրին ճիշտ կառավարման տարբերակով հանել այս անդունդից: Եթե ընտրությունների արդյունքում այս իշխանությունը հեռացվում է, և փորձառու, պատրաստ, բանիմաց ուժի ներկայացուցիչների թիմ է ընտրվում, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծել ճգնաժամը: Բոլորը միասին շատ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, հստակ ծրագրերով պետք է լծվեն ընտրապայքարի ընթացքին: Այդ պարագայում, կարծում եմ, հաջողությունը տեսանելի կլինի: Եթե ընտրության արդյունքում ընտրվում է վերոնշյալ հատկանիշները չունեցող թիմը, պարզ է, որ ճգնաժամը չի լուծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Բ. Մկրտչյանը:

Այս իշխանության վերարտադրվելու հնարավորության պարագայում էլ, ըստ մեր զրուցակցի, որևէ լավ բանի չենք կարող սպասել. «Նման ոչ ցանկալի զարգացումը շատ ճակատագրական կլինի հայ ժողովրդի համար. ևս մեկ փուլ հայ ազգը կհայտնվի ոչ պրոֆեսիոնալների, ստախոսների, աճպարարների կառավարման տիրույթում: Մինչև հունիսի 20-ը լրջանալու, խորհելու, հասկանալու, վերլուծելու, ծրագրեր լսելու և ճիշտ ընտրություն կատարելու ժամանակ ունենք, այլապես ամբողջ հայ ազգը ողբերգական վիճակում է հայտնվելու: Ընտրողը պետք է լավ գիտակցի, որ սխալվելու իրավունք չունի: Նա 2018 թ.-ին սխալվել է՝ իշխանությունը վստահելով կառավարումից ոչինչ չհասկացող, ոչ բանիմաց, անգետ, անփորձ թիմի և հիմա պետք է հասկանա, թե ում պետք է ընտրի: Պետք է ճիշտ ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով 2018 թ.-ի սխալ ընտրությունը, ինչը նաև բարոյական ու ազնիվ կլինի»:

Բաբկեն Մկրտչյանի խոսքով, ընդդիմադիրները մեկ խնդիր էլ պետք է լուծեն. «Շատ կարևոր է ամեն ինչ անել, որ շատ մարդ գնա ընտրության: Ընտրության մասնակիցների տոկոսը պետք է բարձր լինի, մինչդեռ 2018 թ.-ին այն ցածր էր: Մյուս կողմից՝ նկատելի է, որ հասարակությունն այդքան էլ ոգևորված չէ ընտրություններին մասնակցելու տեսանկյունից: Այն մարդիկ, որոնք համարում են, որ 2018 թ.-ին սխալվել են, իրենցից շատերի մոտ նորից սխալվելու վախ կա: Լուրջ հոգեբանական պատնեշ կա ընտրողների մոտ: Ընդդիմության խնդիրն է քարոզարշավի, ծրագրերի, նաև ամուր մտքերի միջոցով մարդկանց հիասթափությունը վերածել շահագրգռվածության: Մեզ մոտ առկա խնդիրներն այնքան տեսանելի են: Մենք պետական կառավարման, անվտանգային, ինչպես նաև հասարակության երկփեղկվածության խնդիրներ ունենք: Պետք է միավորվել, հասարակության մեջ թշնամիներ, սևեր, սպիտակներ չպետք է լինեն: Այս ուղղությամբ պետք է աշխատել, այլ տարբերակ չունենք, այլապես կործանվելու ենք»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, որն, անկախ ամեն ինչից, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, և որի վարքագիծն ամենևին չի նպաստում վերոնշյալին, Բաբկեն Մկրտչյանը նկատում է. «Կարծում եմ՝ այդ մարդիկ ընդհանրապես բարոյականության առումով խնդիր ունեն:Այդ մարդիկ լուրջ խնդիր ունեն բարոյական արժեքների հետ և դրա համար էլ քաղաքական հայտ են ներկայացրել: Հասարակությունը պետք է կարողանա ավելի բարոյական գտնվել ու մերժել այդ հայտը: Իշխանության ընտրած ճանապարհը աճպարարության տիրույթում է: Քանի կան ինչ-որ մարդիկ, որոնք սատարում են իրենց, այդ ուժը փորձում է մնալ աճպարարության գծի մեջ, որտեղ պատասխանատվության որևէ նշույլ չկա ու չի կարող լինել: Հիմա ասֆալտ և նման քայլեր են անում, բայց դա կապ չունի ո՛չ կառավարման, ո՛չ էլ պատասխանատվության հետ»:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակցի խոսքով, պոպուլիզմն այլևս նույն էֆեկտը չի ունենա, ինչն ուներ նախկինում. «Այսինքն, ինչ էլ անեն, իրենց չի հաջողվի կեղծ խոստումները, իրենց հայտարարած «ճանապարհային քարտեզը» որպես լուրջ իրողություն ներկայացնել: Կարծում եմ՝ ընտրական փուլում իրենց կհաջողվի ի ցույց դնել ինչ-որ բաներ: Օրինակ՝ ասֆալտ, պարարտանյութ՝ գյուղացիներին: Ընտրակաշառքին մոտ երևույթներ կլինեն, ոմանք կընկնեն այդ ծուղակի մեջ ու կընտրեն նրանց, բայց առավելագույնը 25-30 տոկոսի մասին է խոսքը, ինչով կավարտվի իրենց քաղաքական ճակատագիրը ու, կարծում եմ, կսկսվի քրեական ճակատագիրը»:

Բաբկեն Մկրտչյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում իշխանությունը կարող է նաև որոշ քրեական գործեր առաջ բերել, բայց դրանք կունենան նույն ճակատագիրը, ինչն ունեցան երեք տարվա ընթացքում նման բոլոր գործընթացները: Ըստ նրա՝ հստակ փաստարկներով այդ ամենը կկոտրվի, բայց ի տարբերություն իշխանության, ընդդիմությունն այլ սկզբունքներով պետք է առաջնորդվի: «Ընդդիմությունն իր քարոզարշավը պետք է կառուցի ապագային միտված կառուցողական շեշտադրումների վրա: Մասնավորապես՝ ապագայում՝ հունիսի 21-ից հետո, իրենք ի՞նչ գործողություններ, ի՞նչ ծրագրեր են իրականացնելու: 30 տարվա ընթացքում քար առ քար դրվածն ի չիք դարձնելու համար պատասխանատվության կանչելու հարցը ևս պետք է բարձրացնեն: Հասարակությունը պետք է աջակցի նոր իշխանությանը, եթե ոչ, ապա մենք չենք հաջողելու»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ հասարակությունն իր հերթին պետք է գիտակցի իր ունեցած պատասխանատվության չափը:

Ամփոփելով ու անդրադառնալով իշխանության կառավարման այս փուլին՝ նա նշեց. «Իշխանությունը կորել է միֆերի մեջ: Իրենք այլ կերպ էին պատկերացնում պետական կառավարման համակարգը, հասարակության հետ շփումը, որը, սակայն, այդպես էլ չստացվեց: Իրենք շատ ավելի պարզ էին պատկերացնում ամեն ինչ, բայց երբ եկան իշխանության, երբ այդ լծակներն արդեն իրենց ձեռքին էին, և իրենք պետք է լուծումներ տային, հասկացան, որ խնդիրները բարդ են: Եկավ ժամանակ, երբ նույն իշխանության ղեկավարն իր ելույթներում սկսում էր հասարակությանը մեղադրել ծույլ լինելու մեջ: Իրականում, եթե, օրինակ՝ Սահակաշվիլին, ամեն դեպքում, հիշվում է բազմաթիվ ռեֆորմներով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հետագայում որևէ դրական փոփոխությամբ չեն հիշվելու, նրանք միայն բացասական առումով են հիշվելու: Իրենք միայն շատացրին 30 տարվա ընթացքում քայլ առ քայլ ու դժվարություններով կառուցված կառավարման համակարգի թերությունները: Ոչ մի առաջխաղացում չեղավ: Սա նորմալ էր ու բնական, որովհետև չգիտեին՝ ինչ և ինչպես պետք է անել: Հույսը դրել էին ավելի ազնիվ լինելու վրա, բայց պարզվեց՝ անգամ ազնիվ էլ չէին, թեպետ ազնիվ լինելը ճիշտ կառավարելու համար դեռ բավարար պայման չէ: Շատ ապացույցներ կան այն մասին, որ իրենք ազնիվ չէին կառավարման հարցերում և առաջնորդվում էին զուտ նեղ թիմային, կլանային շահերով: Ի վերջո, ձախողումների շարքը տնտեսական կոլապսի, արտաքին աշխարհում մեր երկրի հեղինակության անկման, հասարակության ապատիայի, սևսպիտակի բաժանման, կոնֆլիկտային խմորումների հանգեցրեց»:

Նա նշեց, որ մեր այս ձախողված վիճակը միայն թշնամիներին է ձեռնտու. «Ամեն ինչ արվեց, որ մեր թշնամիներն ավելի լավ զգան իրենց: Իսկ պատերազմը, որն, ըստ իս, նպատակային էր հրահրված, տեղի ունեցավ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից բխող հարցերի կարգավորման խնդրի համատեքստում: Ընդհանրապես, «հեղափոխություն» կոչվածն այդ շրջանակում է: Իրականում բավականին վտանգավոր խնդիր էր դրված այդ հեղափոխական թիմի ու այդ հեղափոխության առաջնորդի առջև: Ի դեպ՝ այս երեք տարվա ընթացքում իրենք չհրաժարվեցին այդ խնդրից ու հիմա էլ չեն հրաժարվում դրանից: Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության փոփոխության խնդիր էր դրված»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համարՍերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Անհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի․ Պակիստանի վարչապետ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութ տեղափոխող նավի Ա.Մ.-ն վիրավորել էր դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին․ նոր մանրամասներ Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը միմյանց հարվածներ են հասցրել Լիբանանում Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են չվերթերը ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս ՓաշինյանինԿրակnցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մաhացել է․ Shamshyan Իսրայելը սպանել է «Համաս»-ի ստորաբաժանման հրամանատարի Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը». Կալասն ու Բայրամովը հանդիպել են Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազիԷմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ․ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դարբնիկ գյուղում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը 3 օր անց մահացել է.նա առևանգել էր «Mercedes»-ըՏեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր Իրանի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել Երկար ժամանակ ջուր չի լինիԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Իրազեկում․ կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Վաշինգտոնը պահանջում է Անդրկովկասի լիակատար վերակողմնորոշում դեպի Արևմուտք. «Վրաստանը ներառյալ»Ոչ տեխնիկական նորություն. «Գազպրոմը» Հայաստանում կստեղծի գազի օպերատիվ ռեզերվ Արդյո՞ք ԵՄ-ի և ԱՄՆ Սենատի «ընտրողները» կքվեարկեն հայ քաղաքացիների փոխարեն Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Ի՞նչ փոխարժեք է սահմանվելԳյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը․ պատմության այս օրը (05 մայիս)Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Երևանում տղամարդու դի է հայտնաբերվելՊլանային անջատումներ՝ մայիսի 5, 6, 7, 8, 9-ին և 11, 12, 13-ին
Ամենադիտված