Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի տեսակներ, որոնց ամենօրյա գործածությունը կարող է վտանգավոր լինել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով։ Առհասարակ սննդակարգը պետք է լինի առավելագույնս օգտակար ու բալանսավորված, այլապես կարող են զարգանալ առողջական տարատեսակ խնդիրներ, սակայն այնուամենայնիվ կան սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ուտել ամեն օր։

Hronika.info կայքը ներկայացրել է նմանատիպ հինգ մթերք, որոնք ամեն օր սննդակարգում օգտագործելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Գրիլի վրա պատրաստված միս

Միսը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր սպիտակուցներով, իսկ ճիշտ պատրաստման դեպքում այն ունենում է նաև շատ ցածր կալորիականություն, սակայն անգամ նման օգտըակար մթերքի ամենօրյա գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել։ Առավել վտանգավոր է գրիլի վրա պատրաստված միսը, որը պարունակում է հետերոցիկլիկ ամիններ՝ միացություններ, որոնք կարող են նպաստել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականության բարձրացմանը։ Մսի պատրաստման մյուս եղանակները չեն համարվում այդքան վտանգավոր, սակայն այնուամենայնիվ այս մթերքը խորհուրդ չի տրվում չարաշահել։

Ապխտած ձուկ

Ապխտած ձկների կանոնավոր գործածությունը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու առողջական վիճակի վրա։ Առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել, որ ծխեցման ընթացքում ոչնչանում են ոչ բոլոր մակաբույծները, ինչը հատկապես վտանգավոր է պատրաստման բոլոր կանոններին չհետևելու դեպքում։ Բացի այդ, այդ գործընթացի ժամանակ մթերքի մեջ ձևավորվում են վտանգավոր քաղցկեղածին տարրեր, որոնք կարող են կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։

Թյունոս

Թյունոսը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, երկաթ ու մի շարք այլ օգտակար տարրեր, ինչի շնորհիվ համարվում է ամենաօգտակար ձկնատեսակներից մեկը, սակայն ամենօրյա գործածության դեպքում այն կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ այս ձկնատեսակը շատ արագ կլանում է շրջակա միջավայրում պարունակվող սնդիկը, ինչի հետևանքով դրա ամենօրյա գործածությունը կարող է հանգեցնել սրտամկանի հետ կապված լուրջ խնդիրների զարգացման։ 

Սնկեր

Սնկերը հարուստ են օրգանիզմի համար շատ օգտակար սննդարար նյութերով, սակայն դրանք համարվում են բավական դժվարամարս մթերք։ Սնկերը պարունակում են խիտին՝ ստամոքսահյութի արտադրությունը դանդաղեցնող օրգանական նյութ, ինչի պատճառով էլ դրանք շատ դանդաղ են յուրացվում։ Այս առանձնահատկության պատճառով մասնագետները հորդորում են չչարաշահել սնկերով ուտեստները, հատկապես՝ ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում։

Կոկոսյան ընկույզի յուղ

Կոկոսյան ընկույզի յուղը լայն գործածություն ունի ինչպես կոսմետոլոգիայում, այնպես էլ խոհանոցում, սակայն առողջական խնդիրներից խուսափելու համար հարկ է հիշել, որ այս յուղը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Բանն այն է, որ այն պարունակում է տրիգլիցերիդներ՝ ճարպերի տեսակ, որոնք կարող են նվազեցնել ընդհանուր խոլեստերինի մակարդակը՝ այդ կերպ խիստ բացասաբար անդրադառնալով սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Բացի այդ, այս տարրերը կարող են նպաստել ավիտամինոզի զարգացմանն ու հանգեցնել հորմոնալ խանգարումների։

Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՋոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածքՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆԻրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա Փաշինյանի «իրական կողմը» Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք ՃՏՊ՝ Կոտայքում. վիրավորներ կանԳազ չի լինի Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Փեզեշքիան ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժինը նոր պետ ունի Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելուՎերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համարԱզդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»Փաշինյանին հիշեցրել են Ադրբեջանից պարտվելուց առաջ Ղարաբաղի մասին ասած իր ասած խոսքերըԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»«Հայաստանի եվրաինտեգրում դեռևս չի նախատեսվում. Արևմուտքը նպատակ է դրել Կովկասը Ռուսաստանի համար նոր խնդրի վերածել» Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս) «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն Մայիսի 19-ին և 20-ին լույս չի լինելու Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում․ «Հրապարակ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Մխիթար Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը. «Հրապարակ» Պարտության հոտը. «Փաստ»
Ամենադիտված