Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի խնդիրներից՝ մինչև «ընտրական փաթեթի» շուրջ դիրքորոշում․ Նախագահականից արձագանքում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքում անվտանգային խնդիրներ, «Ընտրական փաթեթի» վերաբերյալ հնչող մասնագիտական քննադատություններ, Սյունիքի հայտնի միջադեպ ու դրան հաջորդած ձերբակալությունների շղթա՝ հարցեր, որոնք այս օրերին հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների քննարկումների ծիրում են։

168.am-ը երեկ այս օրակարգի շուրջ գրավոր հարցադրումներ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ցանկանալով լսել նրա դիրքորոշումը՝ որպես պետության գլուխ։

Այսօր նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի կողմից ստացանք պատասխանները․

– Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ երեկ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Սույն «ընտրական փաթեթը» մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արժանացել է բացասական գնահատականների, փաթեթով առաջարկվող մի քանի կարգավորումների առնչությամբ նաև Վենետիկի հանձնաժողովն էր հայտնել մտահոգություններ։ Իրավաբանները հստակ նշում են՝ այս փոփոխությունները չեն ներկայացվել հանրային լայն քննարկման, առաջարկվող կարգավորումներն ունեն իրավական որոշակիության խնդիրներ։
Պատրաստվո՞ւմ եք արդյոք դիմել Սահմանադրական դատարան՝ այս փաթեթը քննության առարկա դարձնելու համար։

– ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս/թ ապրիլի 29-ին: Օրենսդրությամբ սահմանված կարգով և նախատեսված ժամկետում Հանրապետության նախագահը կարտահայտի իր դիրքորոշումը:

– «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում տեղեկացրեց, որ նախատեսվող փոփոխությունների փաթեթը նախապես ուղարկել են Ձեր աշխատակազմին, առաջարկել անհրաժեշտության դեպքում քննարկելու առանձին դետալներ, ի գիտություն ընդունել դիտարկումները, եթե այդպիսիք կլինեն, սակայն մինչ օրս չեն ստացել արձագանքներ։ Ի՞նչ պատճառներով է խորհրդարանական իշխող ուժի կողմից արված առաջարկը մնացել անպատասխան։

– ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը նախապես Հանրապետության նախագահի աշխատակազմ չի ներկայացվել:

Հանրապետության նախագահն իր դիրքորոշումն արտահայտելիս հաշվի է առնում նաև նախագահի աշխատակազմի մասնագետներից ստացված վերլուծություններն ու կարծիքները: Նախագահի աշխատակազմը պարտավորություն չունի Ազգային ժողովում օրինագծերի քննարկումից առաջ արտահայտել իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ:

– Սյունիքի մարզ Ձեր այցին հաջորդել էր նաև Նիկոլ Փաշինյանի այցը, որը մարզում ուղեկցվել էր տարաբնույթ ակցիաներով՝ պահանջով, որ Փաշինյանը հեռանա։ Բողոքի ակցիաների գործով ձերբակալությունների, կալանավորումների շղթան չուշացավ․ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ՝ դրանք հաճախ տեղի են ունեցել նաև նվաստացնող եղանակով։ Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել էր նաև մարզպետարանի հայտնի խորհրդակցությանը՝ նշելով․ «Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը»:
Ակնկալում ենք լսել Ձեր տեսակետը՝ որպես պետության գլուխ, Սահմանադրության պահպանմանը հետևողի. Ձեր կարծիքով՝ արդյո՞ք պահպանվում են Մայր օրենքի բոլոր՝ հատկապես Մարդու իրավունքներին վերաբերող դրույթները։

– Սահմանադրության 191-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանն է այն պաշտոնատար անձը, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:

Հանրապետության նախագահը ՄԻՊ-ի հետ բազմիցս քննարկել է մարդու իրավունքների վիճակը Սյունիքում և մասնավորապես ընդգծել սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը:
– Քանի որ Սյունիքում նշել էիք․ «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ես ինչով կարող եմ օգնել», խնդրում եմ նշեք, թե ի՞նչ տեսաք Սյունիքում և ինչո՞վ կարող եք օգնել սյունեցիներին։

– Հանրապետության նախագահը Սյունիքում հանդիպումների ժամանակ առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: Անհրաժեշտ տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո հանրապետության նախագահի աշխատակազմը ձեռնամուխ կլինի կոնկրետ ծրագրերի, որոնք արդեն իսկ նախնական մշակման փուլում են:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված