Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անցել են թույլատրելիի սահմանը, պետականության դեմ աններելի գործողություններ են կատարել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, փորձում է իր լիազորությունները գերազանցելով՝ հրահանգներ տալ տարբեր կառույցների և պարտավորեցնել, որ բոլորն իրեն ենթարկվեն: Մինչ ներկայիս գործընթացներին անդրադառնալը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Այդ գործընթացը սկսվեց դատարաններից ու շարունակվեց նաև հետագայում: Մենք տեսանք, թե Փաշինյանն ինչ գործունեություն ծավալեց դատարանները, նաև ՍԴ-ն կազմաքանդելու ճանապարհին: Այդ գործընթացը շարունակվեց նաև քննչական մարմինների նկատմամբ: Ավելի վաղ կազմակերպված, այսպես կոչված, խորհրդաժողովի ականատես եղանք, որին հրավիրել էր դատախազին և քննչական մարմինների ներկայացուցիչներին: Այնտեղ պահանջներ էր ներկայացնում որոշ անձանց կալանավորման կամ չկալանավորման վերաբերյալ, ինչի իրավունքը ևս չուներ: Բնականաբար, այս ամենն իրավական հետևանքներ ունի: Նույն գործընթացը շարունակեց նաև Սյունիքում, որտեղ հրահանգներ էր տալիս համապատասխան մարմիններին և, որ ամենակարևորն է, քննչական մարմիններին: Մարդկանց նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկելու, հասարակության համար տեսանելի պատժի ենթարկելու հրահանգ էր տալիս: Մինչդեռ նա պետք է հասկանար, որ իրավունք չունի նման հրահանգներ տալ, առավել ևս այն գործով, որով ինքը պետք է որ հնարավոր տուժողի կարգավիճակ ունենար: Բայց՝ ոչ: Ավելին՝ տեսանք նաև աներձագի պնդումը՝ մարդկանց ստորացուցիչ եղանակներով պատժելու մասին»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ վերոնշյալ հրահանգին հաջորդեցին ապօրինի հետապնդումները: «Միևնույն ժամանակ, նա գնաց Սյունիք՝ շատ լավ գիտակցելով սյունեցիների վիճակը, շատ լավ գիտակցելով, թե ինքն իր գործողություններով ինչ վիճակի մեջ է դրել Սյունիքի բնակիչներին: Շատ լավ էր գիտակցում նաև այն, որ լինելու է այն, ինչ եղավ: Բայց կարծում եմ՝ նույնիսկ քիչ եղավ, և իրեն շատ ավելի արժանի իրավիճակներ կարող էին լինել: Համենայն դեպս, սկսվեցին ապօրինի քրեական հետապնդումներ, և անձինք, վատ վերաբերմունքի արժանանալով, քրեական դատավարության օրենսգրքի բոլոր նորմերի խախտմամբ էին բերման ենթարկվում քննչական մարմիններ: Նրանց նաև ապօրինի զրկեցին ազատությունից: Առայժմ դատարանները պահում են իրենց այն մակարդակում, ըստ որի, միայն օրենքին պետք է ենթարկվեն, հետագան էլ կտեսնենք, բայց Ն. Փաշինյանը մնում է իր դիրքերում: Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում իրավունքը, չի հետաքրքրում, թե ինքն ինչ լիազորություն ունի, իր լիազորություններն անցնում է, թե չի անցնում: Նա շարունակում է հրահանգներ տալ, և այստեղ, իհարկե, ամենազավեշտալին այն է, որ համապատասխան մարմինները կուրորեն ենթարկվում են նրա պահանջներին: Մի կողմ թողնենք իրավական կողմը: Մարդուն, որի տունը Նիկոլ Փաշինյանը հանձնել է թշնամուն, ստորացուցիչ կերպով ու խոշտանգելով բերում են քննչական մարմին ու ապօրինի քրեական հետապնդում իրականացնում: 40 աստիճան ջերմություն ունեցող անձին անկողնուց հանում ու քննչական մարմին են բերում, և չի հետաքրքրում նաև կորոնավիրուսի հանգամանքը: Մենք հասկացա՞նք, թե քանի ոստիկան, քննիչ ու այնտեղ գտնվող անձ վարակվեց: Ոչնչի առաջ կանգ չեն առնում: Ես այլևս իրենցից սպասելիք չունեմ, որովհետև անցել են թույլատրելիի սահմանը, և իրենք ուղղակի հետադարձ չունեն: Սա գիտակցում են նաև իրենք: Այս մարդիկ հակասահմանադրական ճանապարհով նույնիսկ Սահմանադրություն են փոխել, և այդ անձանցից ավելին սպասել հնարավոր չէ»,-նշեց մեր զրուցակիցը:

Լուսինե Սահակյանի դիտարկմամբ, իշխանության ներկայացուցիչներն արդեն բացահայտ են արտահայտվում իրենց անօրինականությունների մասին, որոնք նաև այլ ուղերձներ ունեն: «Ապօրինի հրահանգներն արդեն բացահայտ են տրվում: Ակնհայտ է նաև, որ մարդկանց նկատմամբ այդ հրապարակային վատ վերաբերմունքն ուղղակի հրահանգների արդյունքում է իրականացվում: Այսինքն, ինքը փորձում է ուղղակի վախեցնել հասարակությանը, որպեսզի իր դեմ պայքար չլինի, բայց արդեն չի հասկանում, որ սահմանը հատել է: Ինչպե՞ս կարող է սյունեցիներին կանգնեցնել: Սյունեցին ամեն օր իր տնից դուրս է գալիս ու իր հարևանությամբ թշնամուն է տեսնում, ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հենց սյունեցիներին է ուզում կոտրել, որովհետև իրեն թվում է, թե սյունեցիներին կոտրելու դեպքում մնացածին արդեն կկոտրի, բայց դա հնարավոր չէ: Սյունեցիներին կոտրել հնարավոր չէ, իսկ, ընդհանրապես, մտածող մարդիկ ամեն ինչ հասկացել են, ու նրանց էլ հնարավոր չէ կոտրել: Իրենք հասան նրան, որ ժողովուրդն այլևս չափ ու սահմանն էլ է կորցրել: Ու եթե մի քանի հոգի էին իրենց անվանում այն բառերով, որոնցով անվանեցին Սյունիքում, շատացող ձերբակալություններին զուգահեռ այդ մարդկանց շրջանակը մեծանում է»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը շեշտեց իշխանության այս փուլում ունեցած նպատակների մասին: «Հստակ քաղաքական հետապնդումների հետ գործ ունենք: Իհարկե, ինձ համար Ն. Փաշինյանի խոսքն այլևս արժեք չունի, որովհետև անընդհատ սուտ է ասում, բայց եթե, ըստ իր հայտարարության, ընտրություններ են սպասվում, ապա ընտրությունների նախաշեմին փորձում է կատարել գործողություններ, որոնցով առնվազն կչեզոքացնի այն անձանց, որոնք կփորձեն պայքարել իր դեմ: Մյուս նպատակն էլ վախի մթնոլորտի տարածումն է նաև հասարակության մյուս հատվածների վրա: Փորձում է նաև ամբողջ ծավալով հնազանդեցնել այն կառույցներին, որոնք կոչված են պաշտպանել օրենքն ու իրավունքը, որ սպասվելիք ապօրինություններն էլ իրեն թույլատրելի լինեն: Մեծ հաշվով, արդեն կատարել են այնպիսի գործողություններ, որով, ինչպես նշեցի, անցել են սահմանը ու այլևս հետադարձ չունեն. իրենք մեր հայրենիքն են հանձնել, իրենք պետականության, նաև իրավունքի դեմ այնպիսի գործողություններ են կատարել, որ այդ ամենն այլևս աններելի է:

Իրենք, դա գիտակցելով, այսօր նման վարքագիծ են դրսևորում: Ավելին ասեմ, իշխանության են եկել անձինք, որոնք իրենց կյանքում երբեք չեն հաջողել և պարզապես հանկարծակի հայտնվել են իշխանության մեջ: Ու այնպես չէ, որ իշխանությունը թողնելու դեպքում գնալու տեղ ունեն թե՛ իրենց, թե՛ ապագայի տեսանկյունից: Իրենք, ոչինչ լինելով ու որևէ տեղ չհաջողելով, իշխանության են եկել և հիմա պետք է փորձեն պահել այդ իշխանությունը, որովհետև հասկանում են, որ գնալու տեղ չունեն: Նաև հասկանում են, որ այնքան ապօրինություններ ու հանցագործություններ են արել, որ վաղ թե ուշ պատասխան են տալու: Սա է պատճառը, որ կառչել են աթոռներին և չեն հեռանում»,ընդգծեց փաստաբանը: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգին, Լուսինե Սահակյանը նշեց, որ միայն դատական համակարգն է, որ դրական իմաստով դեռ բացառություն է և գործում է բացառապես օրենքին ենթարկվելու համատեքստում: «Մյուս կառույցներում թեպետ ստեղծված իրավիճակի շուրջ շատ մեծ վրդովմունք կա, բայց, միևնույնն է, նրանք դեռ պատվեր են կատարում ու դեռ ենթարկվում են: Ես երբևէ չեմ տեսել այնպիսի իրավիճակ, երբ այդ համակարգերում այդ աստիճանի դժգոհություն լինի իշխանությունից:

Միշտ էլ որոշակիորեն սահմանը անցել են, բայց այս աստիճանի երբեք չի եղել: Հիմա իրավունքը, օրենքները ջնջել ու գցել են մի կողմ ու կատարում են այն, ինչ ցանկանում է Ն. Փաշինյանը: Չգիտեմ՝ ուր կհասնենք այսպես: Միգուցե համակարգերում առկա վրդովմունքից բխող «պայթյուն» լինի, և այդ անձինք ուղղակի չենթարկվեն այդ պահանջներին ու չկատարեն դրանք: Բայց եթե իրենք շարունակեն կատարել այդ պահանջները, պետք է հասկանան՝ Ն. Փաշինյանի ու մյուս իշխանավորների հետ պատասխանատու են լինելու: Վերջին հաշվով, պետք է ընտրություն կատարեն՝ ցանկանո՞ւմ են պատասխանատու լինել, թե՞ ոչ: Բողոքը պետք է գործողություններով արտահայտվի, իսկ ծածուկ բողոք արտահայտելով ու միևնույն ժամանակ իշխանության կամքը կատարելով՝ համահավասար պատասխանատու են դառնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված