Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Վրաստանի խորացող ռազմական համագործակցությունը. հետևանքներ Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eurasia.expert-ը գրում է, որ «Հայերը պատմության մեջ կմնան որպես մի ժողովուրդ, որն ուզում էր ավելի լավ ապրել, բայց սկսեց էլ ավելի վատ ապրել»: Հենց այս բանաձևով կարելի է նկարագրել այն իրողությունները, որոնցով ապրում է Հայաստանը: 2018 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի թիմը շարունակում է խաղալ «սոցիալական հարցերի լարերի» վրա: Պարադոքսն այն է, որ եթե նախկինում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի նույն շրջանակները փորձում էին 1990-ականների սկզբի հաղթանակը ներկայացնել «որպես բոլոր աղետների և տնտեսական դժվարությունների պատճառ», այժմ իշխանությունները փորձում են իրենց պարտությունը, տարածքների կորուստը, շուրջ 5000 մարդու մահը ներկայացնել որպես «պայծառ ապագայի երաշխիք»: Միևնույն ժամանակ Փաշինյան խմբի ընդունած բանաձևերից մեկը այն է, որ «տարածաշրջանի իրողությունները փոխվել են, և Հայաստանը պետք է վերանայի իր գաղափարներն ու ընկալումները, ներառյալ Թուրքիային որպես թշնամի ընկալելը»:

ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, կատարելով իր այցը Երևան, հստակ ասել էր, որ «Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից», և հիմա բոլորի համար ակնհայտ է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում էր «Թուրքիայի ընկալմանը որպես Հայաստանի և հայերի թշնամի»: Այնուամենայնիվ Թուրքիան մի կողմից հայտարարում է, որ հույս ունի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց մյուս կողմից ավելացնում է իր ռազմական ներկայությունը Կովկասի տարածաշրջանում և ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Կարելի է հարցնել. ի՞նչ կապ ունի Ուկրաինան այդ ամենի հետ: Պատմությունը կրկնվում է: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ Թուրքիան Հարավային Կովկաս ներխուժելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, Անկարան այժմ սպասում է Դոնբասում առճակատման արդյունքներին, և եթե դա Ռուսաստանի համար անբարենպաստ լինի, ապա ռազմական ճանապարհով փորձ կձեռնարկվի վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները: Անկարան փորձելու է Ադրբեջանում ռազմաբազա ձեռք բերել և վերահսկողություն սահմանել Մեղրու միջանցքում, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի և ամբողջ Թուրքիայի հետ: Այս ամբողջ համակարգում Թուրքիայի ռազմական ներկայությունը Վրաստանում կարող է դառնալ Հայաստանին  «սեղմելու շղթայի ևս մեկ օղակ»: Ի՞նչ է հայտնի այս պահին Վրաստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներկայության մասին: Թուրքիան պարզապես չի պատրաստվում ունենալ ռազմաբազա Վրաստանում, այլ նաև նպատակ ունի լայնորեն օգտագործել ռազմական այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք թողել են 2007 թվականին երկիրը լքած ռուս զինվորականները: Այսպիսով, պաշտոնական Անկարան նախատեսում է ռազմաբազա տեղակայել Ախալքալաքում գտնվող նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ավելին, թուրքական ընկերություններն արդեն սկսել են ենթակառուցվածքների արդիականացումը և նախկին ռուսական բազայի տարածքների նորոգումը: Ախալքալաքում ռազմաբազա տեղակայելը Թուրքիային հետաքրքրող միակ բանը չէ: Այս տարի Անկարան 100 միլիոն լիրա (17,5 միլիոն դոլար) դրամաշնորհ է հատկացրել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Դրամաշնորհը տրամադրվել է ռազմական ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խաչմերուկում գտնվող Մառնեուլի ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Խորհրդային տարիներին այդ ռազմական օդանավակայանը համարվում էր Անդրկովկասի ռազմական օկրուգի ռազմաօդային համակարգի կարևոր օղակ:

Իսկ ի՞նչ է այս ամենը նշանակում: Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի աճող փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի հետ, կարելի է նշել, որ հայաբնակ Ջավախքում թուրքական ռազմաբազայի ստեղծումն առավել քան իրատեսական է, և դա ելնում է ՆԱՏՕ-ի շահերից: Բայց չնայած նրան, որ Վրաստանում կան ԽՍՀՄ-ից մնացած ևս երկու օդանավակայաններ, թուրքերը նախընտրել են Հայաստանի սահմանին մոտ գտնվող Մառնեուլիի օդանավակայանը:  Այլ կերպ ասած, այդ հարցում որոշիչ դեր է խաղացել Հայաստանի գործոնը և պաշտոնական Անկարայի հակահայկական քաղաքականությանը: Թուրքիան ոչ միայն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանների պարագծով, այլ նաև  մեծացնում է իր ռազմական ճնշումը ինչպես Հայաստանի, այնպես էլ վրացահայերի վրա: Անկարայի ներգրավվումը հարավկովկասյան գործընթացների մեջ տրամաբանական է: Տարածաշրջանը շատ փոքր է, և ակնհայտ է, որ Թուրքիայի ներխուժում այնտեղ հնարավոր է միայն Ռուսաստանի դիրքերի թուլացման կամ տարածաշրջանից նրա աբողջական դուրս մղման դեպքում:

Կարևոր է նշել, որ երբ հայ պաշտոնյաները խոսում են «Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարների» մասին, նրանք ոչ միայն հաշվի չեն առնում այս բոլոր փաստերը, այն նաև անտեղյակ են  Էրդողանի ռեժիմի Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերից: Թուրքիան հրաժարվել է քեմալիզմից և գծում է «Նեոօսմանիզմի» զարգացման ուրվագիծ: Ըստ Նեոօսմանիզմի գաղափարախոս Դավութօղլու «Թուրքիան այլևս չի ցանկանում «կամուրջ» լինել Եվրոպայի և Ասիայի միջև, այդ դերը նրան պարտադրված է, Թուրքիան և՛ եվրոպական, և՛ ասիական երկիր է, բալկանյան ու կովկասյան, Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան երկիր է»: Դա ոչ միայն գերտերություն դառնալու պահանջի արտահայտություն է, այլ նաև այն քաղաքականության տեսության արտահայտություն, որը Էրդողանի ռեժիմը վերջին տարիներին ագրեսիվորեն վարում է: Այդ հայեցակարգի շրջանակներում Նեոօսմանյան կայսրությունը ոչ միայն կլանելով իր հարևաններին պետք է ընդլայնվի դեպի Արևելք, այլ նաև չի ընդունելու որևէ այլ տիպի «համագործակցություն», բացի վասալական բնույթի հարաբերություններից: Արդյո՞ք պաշտոնական Երևանի ներկայացուցիչները տեղյակ են այդ մասին: Դա ցույց կտա միայն «քաղաքական դիահերձում»-ը, այսինքն  իշխանափոխությունը: Առանց դրա, այս և շատ այլ հրատապ հարցեր կմնան անպատասխան: Մինչ այդ Հայաստանի շուրջ Թուրքիայի ռազմական օղակը կշարունակի նեղանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին
Ամենադիտված