Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ տնտեսության վերականգնումը հավանական է՝ կձգձգվի. երկրի տնտեսական աճը 2021-ին կլինի մոտ 1%». Արժույթի միջազգային հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում նշել է՝ ԱՄՀ աշխատակազմի թիմը՝ Նեյթան Փորթերի ղեկավարմամբ, աշխատակազմի մակարդակով առցանց քննարկումներ է ունեցել ՀՀ իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 6-21-ի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի տնտեսության այժմյան վիճակին, հեռանկարներին և ապագայում քաղաքականության գերակայություններին: 

Հանդիպման ավարտին պարոն Փորթերը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

«2020 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը ծանրագույն հետևանքներ է կրել՝ պայմանավորված ԿՈՎԻԴ-19-ի համավարակով և մարտական գործողություններով: ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7.6 տոկոսով՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների կրճատմամբ: Վերջին շրջանում պարենի համաշխարհային գների ավելացման և դրամի արժեզրկման ֆոնին՝ տարեկան գնաճն արագացել է՝ 2021-ի մարտին հասնելով 5.8 տոկոսի: Բյուջեի պակասուրդն ընդարձակվել է՝ 2020-ին հասնելով ՀՆԱ-ի մոտ 5.5 տոկոսին` խոցելի ձեռնարկություններին և տնային տնտեսություններին ցուցաբերված աջակցության և առողջապահության ոլորտում կատարված ավելի բարձր ծախսերի ազդեցությամբ և կառավարության պարտքը 2020-ի տարեվերջին հասել է ՀՆԱի մոտ 63.5 տոկոսին: Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազել է՝ 2020-ին հասնելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսին, իսկ համախառն պահուստները, թեպետ որոշ չափով պակասել են, շարունակում են բավարար մնալ:

Վերականգնումը հավանական է, որ կձգձգվի: Թեպետ վերականգնման տեմպի հետ կապված անորոշություն կա, ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3.5 տոկոս: Ակնկալվում է, որ գնաճն իր առավելագույնին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4 տոկոսի, երբ այլևս չի զգացվի ներմուծվող պարենի գնաճի ժամանակավոր ազդեցությունը և վերջերս արձանագրված՝ արժույթի արժեզրկման հետևանքը: Ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդարձակվի՝ 2021թվականին հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսին, երբ աստիճանաբար կվերականգնվեն ակտիվությունը և ներմուծումը: Ակնկալվում է, որ պահուստների մակարդակը կմնա բավարար՝ շնորհիվ նաև այս տարվա սկզբին եվրապարտատոմսերի թողարկման: Մոտ ապագայում ավելի բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել պատվաստումների գործընթացի՝ ակնկալվածից ավելի արագ կազմակերպմամբ, մինչդեռ վարակման նոր ալիքները կամ համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունության խորացումը կամ առևտրային լարվածությունները կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ ստեղծել:

Քաղաքականության հրատապ գերակայություններն են խոցելի տնային տնտեսությունների (ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակիչների) պաշտպանությունը, պլանավորված կապիտալ ծախսերի արագացումը և արագացված տեմպերով լայնամասշտաբ պատվաստումների կազմակերպումը, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանը: Այդ կետերը պետք է առաջնահերթություն համարվեն 2021 թվականի ծախսերի առկա փաթեթի շրջանակներում: 2021 թվականի բյուջեի պակասուրդը՝ ՀՆԱ-ի 5¼ տոկոսի չափով, հավուր պատշաճի հավասարակշռում է աջակցության քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը և իշխանությունների պարտքի կայունության նպատակը: Եթե չլինեն մակրոտնտեսական նոր կտրուկ ցնցումներ, ապա ընթացիկ ծախսերի հետ կապված բոլոր այլ 3 նախաձեռնությունները պետք է իրականացնել 2020 թվականին հաստատված բյուջետային փաթեթի սահմաններում՝ վերանայելով առաջնահերթությունները:

Ինչ վերաբերում է ապագային, ապա իշխանությունները պետք է միջնաժամկետ հատվածում պահպանեն ամուր ֆիսկալ շրջանակ, որի հիմքում պետք է դրված լինեն հարկային բազայի ընդլայնման միջոցառումները, ինչպիսիք են օրինակ շրջանառության և բնապահպանական հարկերի բարեփոխումները և եկամտահարկի հայտարարագրերի համակարգը, ինչպես նաև ընթացիկ ծախսերի զսպումը՝ պարտքի կայունության՝ իշխանությունների որդեգրած նպատակին համահունչ, այն է՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2026 թվականի տարեվերջին հասցնել 60 տոկոսից ցածր մակարդակի: Այդ միջոցառումները խիստ կարևոր են՝ հետագա առաջնահերթ սոցիալական ծախսերի և զարգացման ծրագրերի համար բավարար ռեսուրսներ ապահովելու նպատակով: Պետք է շարունակվեն ֆիսկալ համակարգի կատարելագործման ուղղությամբ ջանքերը՝ ներառյալ ֆիսկալ ռիսկերի մոնիթորինգի ընդգրկման ընդլայնումը, շինարարության համար պատրաստ հանրային ներդրումների ծրագրերի ընթացիկ փաթեթի ձևավորումը, ինչպես նաև ՊԵԿ-ի հարկային կարգապահության ռազմավարության իրագործումը:

Հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործումն առաջնահերթություն է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ աճի համար անհրաժեշտ որակյալ ենթակառուցվածք ապահովելու նպատակով: Թեպետ ընթացքի մեջ գտնվող առաջնահերթ ծրագրերը պետք է առաջ շարժվեն առանց ուշացումների, որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ՝ հանրային ներդրումների վերաբերյալ որոշումների պատշաճ գնահատումը ապահովելու համար: Մասնավորապես, բոլոր ծրագրերի (այդ թվում՝ ՊՄԳ-ների) գնումները, կառավարումը, իրագործումը և վերահսկողությունը պետք է լինեն արդյունավետ, թափանցիկ և արդար բոլոր ծրագրերի և մատակարարների նկատմամբ:

Դրամավարկային քաղաքականությունը շարունակում է պատշաճ մնալ: ՀՀ ԿԲ-ն նախաձեռնողաբար գործեց՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը 100 բազիսային կետերով 2020 թվականիի դեկտեմբերին և լրացուցիչ 25 բազիսային կետերով 2021 թվականի փետրվարին՝ ակնկալելով որ գնաճն ավելանալու է՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ և դրամի արժեզրկմամբ: ՀՀ ԿԲն պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճի հեռանկարին և պատրաստ մնալ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելու դրամավարկային քաղաքականությունը՝ թույլատրելով, որպեսզի փոխարժեքը կատարի ցնցում կլանելու իր գործառույթը: Թեպետ ֆինանսական հատվածի լարվածության որևէ նշաններ չկան, սակայն համավարակի հետևանքները դեռևս շարունակում են ի հայտ գալ՝ ընդգծելով , որ ՀՀ ԿԲ-ն պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել իր կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության շրջանակում` անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նպատակով: Չնայած 4 որ չաշխատող վարկերն ավելացել են՝ հունվարին հասնելով 7.3 տոկոսի, բանկերը մնացել են լավ կապիտալացված և իրացվելի:

Պետական կառավարման հետագա կատարելագործումը և գործարար միջավայրի և ֆինանսավորման հասանելիության բարելավումը շարունակելու, ինչպես նաև տնտեսական ներառականությունն ավելացնելու նպատակներ հետապնդող կառուցվածքային բարեփոխումները պետք է արագացնել, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ապահովել ավելի արագ, ներառական և մասնավոր հատվածով պայմանավորվող աճ:

Առաքելությունը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների հանձնառու վերաբերմունքն ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի նկատմամբ, որը երրորդ հերթական ստուգման դրությամբ ընթանալիս է եղել նախատեսված հունով: Ինչ վերաբերում է այդ ստուգմանը հաջորդած ժամանակաշրջանին, ապա կատարվել են քանակական կատարողականի՝ դեկտեմբերի դրությամբ նախատեսված բոլոր չափորոշիչները, իսկ կառուցվածքային հենանիշների հետ կապված գործողությունների ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել»:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված