Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աշխարհի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Բրազիլիայի հայտնաբերման օր, Իսպանիա՝ Իզաբելա թագուհու օր, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգ՝ Օկլահոմայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 - թուրքական զորքերը գրավել են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղել՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղեր:

1918 – Օսմանյան կայսրության ճնշման տակ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

1931 - ԽՍՀՄ Ժողկոմխորհուրդը ընդունել է խորհրդային քաղաքացիության մասին որոշում։

1974 – ծնվել է ամերիկահայ բաս նվագող Շավո Օդաջյանը (System of a Down խումբ)։

1994 – Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։

1996 – Լյուքսեմբուրգում ստորագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։

2005 - տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուաշի «Հայկական տոհմածառ» պատմագեղարվեստական վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

- Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բացվել է նոր հրապարակ, որը կրում է «Հայ ժողովրդի ցեղասպանություն» անվանումը: Հրապարակը գտնվում է քաղաքի խոշոր առեւտրական կենտրոնների թաղամասում, Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի դիմաց:

2006 - ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-ից 29-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։

2015 - Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

2018 - տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե, բանակցությունները տապալվել են:

- Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

571 - ծնվել է արաբ միակրոնության քարոզիչ Մուհամեդը, որը հանդիսանում է իսլամի կենտրոնական դեմքերից մեկը։

835 - վախճանվել է ճապոնացի քարոզիչ, ճապոնիայում ամենահարգի սուրբ բուդդիստ Կուկայը։

1370 - սկսվել է Փարիզի Բաստիլի կառուցումը։

1500 - Պեդրու Ալվարեշ Կաբրալայի ղեկավարած պորտուգալական էսկադրան հայտնաբերել է ապագա Բրազիլիայի ափերը։

1509 - հոր մահից հետո Անգլիայի թագավոր է դարձել Հենրիխ 8-րդը։

1529 - Իսպանիան և Պորտուգալիան կնքել են Սարագոսյան պայմանագիրը համաձայն որի՝ արևմտյան կիսագունդը նրանց միջև բաժանվել է գծով, որը գտնվում է Մուլուկկյան կղզիներից 297,5 լիգ հեռավորությամբ։

1658 – ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տորելլին։

1707 – ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը։

1724 – ծնվել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը։

1737 - Քվեբեկում ստեղծվել է Կանադայում առաջին մետաղագործական վառարանը։

1838 - Նյու-Յորք է ժամանել «Սիրիուս» մարդատար անիվային շոգենավը, որը առաջին նավն է, որը անցել է Ատլանտյան օվկիանոսը առանց առագաստներ օգտագործելու։

1850 – վախճանվել է էստոնացի բանասեր, գրող և ֆիզիկոս Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանը։

1870 – ծնվել է ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը Վլադիմիր Լենինը։

1881 – ծնվել է ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Կերենսկին։

1889 - ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Հարրիսոնը թույլատրել է Օկլահոման բնակեցնել սպիտակ վերաբնակիչներով։

1899 – ծնվել է ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը։

1904 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերը։

1915 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ  Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք։

1937 – ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։

1941 - հիմք ընդունելով 1937 թվականի հետազոտությունները՝ Ա․ Լյուլկան ներկայացրել է իր ստեղծած երկկոնտուրանի տուրբոռեակտիվ շարժիչը։

1943 - Ալբերտ Հոֆմանը կատարել է ԼՍԴ-ի հալյուցինոգեն հատկությունների մասին առաջին հայտարարությունը։

1952 - 35 միլիոն ամերիկացիներ դիտել են Նևադայում ատոմային ռումբի փորձարկման ուղիղ եթերը։

1964 - Տանգանիկան և Զանզիբարը հայտարարել են իրենց միավորման և Տանզանիա պետության մասին։

1969 - ԱՄՆ-ի Հյուսթոնում կայացել է աչքի առաջին փոխպատվաստումը։

1992 – Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ։

2005 - Չինաստանի Չունցին քաղաքի մերձակայքում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով փլվել է երեք շենք, զոհվել է 19 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
Ամենադիտված