Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով և ինչու է ընկել Արմեն Աշոտյանի ետևից. Վերահսկիչ պալատի բացահայտումների հետքերով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

armlur.am-ը գրում է.

Հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը խիստ հանձնարարականներ տվեց, որոնցից ամենաբուռն քննարկման առիթ դարձավ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման հրահանգը: Հետագա զարգացումները, սակայն, ավելի քան ուշագրավ եղան: Կասկածից վեր է, որ վարչապետի հանձնարարականները պատահական չէին:

Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է` ՀՀ վերահսկիչ պալատը մեկը մյուսի հետեւից հրապարակում է ԿԳՆ ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երում կամ ՊՈԿԱ-ներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված աղաղակող խախտումների մասին զեկույցները: Ավելին՝ դրանք հիմք ընդունելով` ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել:

Ինչպես հայտնի է` ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել բազմաթիվ խախտումներ: Վերահսկիչ պալատը եզրակացրել էր, որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել: Այս մասով քրեական գործի հարուցումից հետո «Ժողովուրդ»-ը պարզել էր, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն է այստեղ ստուգումներ իրականացնում հարկային պարտավորությունների մասով:

Եվ, ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը, որը վերջին շրջանում շատ պասիվ է, մեկ այլ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, որի «թիրախում» կրկին ԿԳՆ ենթակառույցներից մեկն է: Այսպես՝ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի կողմ հանդիսացող ՓԲԸ-ի, ՊՈԱԿ-ի, ինչպես նաեւ քաղաքացի Ա.Մ.-ի հետ 2014թ. ընթացքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաեւ հաստատվել են պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ:

Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»: Փաստի առթիվ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Հարկ ենք համարում նկատել, որ ՎՊ ուսումնասիրությունների համար ընտրվել են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ժամանակահատվածները: Իսկ ինչ չարաշահումների մասին է խոսքը, եւ ովքեր են կեղծիք կատարած պաշտոնյաները: Այսպես՝ «Ժողովուրդ»-ը նախ պարզեց, որ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ում վերահսկիչ պալատը մեկ անգամ չէ, որ ուսումնասիրություններ է կատարել:

Մեր տեղեկություններով` 2014-15 եւ 2015-16թթ. երկու տարբեր աշխատանքներ են տարվել ՎՊ-ի կողմից, որոնցից միայն վերջինի արդյունքներն են քրեական գործ հարուցելու առիթ դարձել: Ավելին, պարզվում է` այստեղ ուսումնասիրությունները դեռեւս շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պետությանը հասցված ընդհանուր վնասները միլիոնների են հասնում: Մեր տեղեկություններով` ուսումնասիրությունները կատարվել են այն ժամանակաշրջանում, երբ կառույցի տնօրենը Հասմիկ Ղազարյանն էր: Դրանց ավարտից հետո վարչապետի որոշմամբ ԿԾԿ-ի տնօրեն է նշանակվել 1999 թվականից ԿԳՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ապա այլ նախարարություններ եւ պետական կառույցներ տեղափոխված Գրիշա Հովհաննիսյանը, ով համարվում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մերձավորը:

Ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ԾԻԳ-ի նախկին տնօրեն Հասմիկ Ղազարյանից: Վերջինս նախ հայտարարեց, որ իրեն աշխատանքից չեն հեռացրել, եւ նրա` տնօրենի պաշտոնը թողնելը որեւէ կերպ չի առնչվում ՎՊ-ի հայտնաբերած չարաշահումների հետ: Հասմիկ Ղազարյանի փոխանցմամբ` ինքն իր դիմումի համաձայն է լքել ղեկավարի պաշտոնը: Մեր դիտարկմանը` զուգադիպությո՞ւն է այն, որ ՎՊ ուսումնասիրություններից հետո է նա պաշտոնաթող եղել, Ղազարյանը հրաժարվեց պատասխանել: 1998-ից ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Հ. Ղազարյանը հայտնեց, որ ինքը շարունակում է իր գործունեությունը նույն ԾԻԳ-ում.

«Ես տնօրենի տեղակալն եմ: Չեմ կարող մանրամասնել վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները, քանի որ մեզ այն դեռեւս չի տրամադրվել: Միայն կարող եմ ասել, որ վարկային ծրագրերի իրականացման հետ է կապված: Միանշանակ բողոքարկելու ենք որոշումը, համամիտ չեն դրա հետ»,- շարունակեց Հասմիկ Ղազարյանը:

Իսկ թե ինչ խախտումներ կարձանագրվեն շարունակվող ուսումնասիրություններից, դեռեւս վաղ է կանխատեսել, սակայն մի բան ակնհայտ է` ԿԳՆ վերահսկողության տակ գտնվող կառույցների գլխին սեւ ամպեր են կուտակվել: Իսկ հայտնաբերված չարաշահումները բոլորը կապվում են նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման շրջանում իրականացված գործունեության հետ:

ՀՀԿ փոխնախագահը ավելի վաղ, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին, ասել էր, թե «Պաշտոնաթողությունից հետո կրթության եւ գիտության ոլորտների մասին հրապարակային ելույթներ եւ գնահատականներ չեմ հնչեցնում»: Իսկ թե ով ինչու է Արմեն Աշոտյանի «հետեւից ընկել», դժվար է միանշանակ ասել: Նա, ինչպես հայտնի է, պաշտոնը լքելուց, կուսակցական աշխատանքի լծվելուց հետո քաղաքական ակտիվությունը չի նվազեցրել ու չի պասիվացել. ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում քարոզշավի պատասխանատուն է եղել:

Թերեւս այս ստուգումներն ու դրանց հետեւած իրավական գործընթացները քաղաքական նպատակ են հետապնդում: Խորհրդարանական ընտրություններում սպասվելիք վերադասավորումներին, ՀՀԿ համագումարին ընդառաջ նկրտումներ զսպելու, վարկաբեկման փորձի ձեռագիր կա: Ու հետաքրքիր է՝ ինչ վախճան կունենան քրգործերը: Տաթեւ Հարությունյան 

«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ամենադիտված