Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանի ոսկե ձվերը. Այլընտրանքային նախագծեր խումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը ոչ միայն ճիշտ չէր հաշվարկել հնարավոր դեֆիցիտը, այլև ուշադրություն չէր դարձրել տնտեսվարողների կողմից այդ մասին նախազգուշացումներին։ Այս մասին ասվում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածում, որտեղ  նա անդրադառնում է ձվի դեֆիցիտի եւ գների աճի թեմային:

«Այս տարվա Զատկի տոնին դարի խնդիրը ձվի դեֆիցիտն էր և գների աճը։ Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել էր ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել էր 52.5%-ով: Իսկ Զատկի տոնին ձուն ոչ միայն թանկացել էր, այլև՝ խանութներից իսպառ վերացել։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում էր ձվի դեֆիցիտն ու գնաճը, հարցը Նոր Հայաստանում ընդունված բարքերի համաձայն, դեզինֆորմացիայի պատճառ դարձավ՝ արհեստական վիճակ ստեղծելուց, ձվերը հավաքել, պահելուց մինչև հակամրցակցային պայմանավորվածության կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակության արդյունք և այլն։ Մի բան պարզ էր, իշխանությունը չէր տիրապետում իրավիճակին։ Իշխանությունը ոչ միայն ճիշտ չէր հաշվարկել հնարավոր դեֆիցիտը, այլև ուշադրություն չէր դարձրել տնտեսվարողների կողմից այդ մասին նախազգուշացումներին։

Ըստ «Արաքս թռչնաֆաբրիկայի» հայտարարության Զատկին նախորդող օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակի  պատճառները նոր չեն , այլ սկիզբ են առել դեռ 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսել էին նվազել ընդհուպ մինչև 19 դրամ: Շատ տնտեսություններում ստիպված էին եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Արդյունքում պակասեցին ածան թռչունների գլխաքանակը՝ հանգեցնելով արտադրության ծավալների կրճատման: Որպես գների բարձրացման պատճառ ընկերությունը նշում է նաև կերի թանկացումը (ավելի քան 26%-ով), դոլարի փոխարժեքի թանկացումը (ավելի քան 10%-ով):

2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, որը որևէ կապ չուներ իրականության հետ։ Տպավորություն էր, որ նա կամ չի տիրապետում իրավիճակին, կամ նրան ներկայացրել էին խեղաթյուրված տվյալներ, կամ էլ հերթական անգամ ամբիոնից հայտարարություն արեց, որը, սովորության համաձայն, կարճ ժամանակ անց հերքելու է և հարցնի. «ե՞ս եմ այդպիսի բան ասել։»։

Իսկ ինչ էր ասում Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո»։

Իսկ իրականում պատկերը բոլորովին այլ է, ձուն ոչ թե սովորականի նման ներկրվում էր, այլ հակառակը՝ ձվի ներկրման համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում.

2021թ. փետրվարի 12-ին, «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնին՝ Բելոռուսի հանրապետությունից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները՝գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը,հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմինը մերժում է դիմումը և ի պատասխան 12.02.2021թ. գրության հայտնում, որ չի թույլատրվում բելոռուսական կազմակերպությունից սննդային ձվի ներմուծումը ՀՀ տարածք։

2021թ. փետրվարի 22-ին Էկոնոմիկայի նախարարություն  է դիմում ՀՀ թռչնաբույծների միությունը, որով հայտնում է Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը: Միաժամանակ վստահեցնում են, որ արտադրողների կողմից բացթողման գների աճեցում չի նախատեսվում։ Թե ինչով էր պայմանավորված այսպիսի հայտարարությունը, դժվար է ասել։ Կարճ ժամանակ անց իրականությունը բոլորովին այլ էր։

2021թ. մարտի 1-ին «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն կրկին դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաքից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան 2021թ. մարտի 3-ին ստացվում է մերժում՝ Նովորոսիյսկ քաղաքի նկատմամբ թռչունների «նյու քասլ» հիվանդության բռնկման դեպքերի հետ կապված «անորոշ կարգավիճակ» սահմանված լինելու կապակցությամբ: Մարտի 10-ին Կրասնոդարի երկրամասից ներկայացված տեղեկանքով հերքվում է մերժման հիմքը։

Ընկերությունն, այնուամենայնիվ, նախաձեռնում է Հայաստան հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասնում և շուկա է մտնում միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Սակայն, ինչպես նշում է ընկերությունը, հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:

Ըստ էության, Զատկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն եղել միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես ներկայացնում է վարչապետը։ Հավի սննդային ձվի շուկայում խնդիրները գալիս են դեռևս 2019թ.-ից։ Իսկ Զատկի օրերի դեֆիցիտը նաև պետական մարմինների անհետևողական գործողությունների արդյունք էր։

Դրան զուգահեռ մնում են հարցեր, որոնք պետք է պարզվեին պետական մարմինների կողմից, սակայն այդպես էլ իրավասու մարմինների քննության առարկա չեն դարձել։

Մասնավորապես այդ մարմինները պետք է պարզեին, թե շուկայում որ անբարեխիղճ արտադրողներ են իրականացրել դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները։ 2020թ-ի փետրվարին այդպիսի մի իմիտացիոն գործընթացը, որով հարուցված վարույթի արդյունքում միայն 11 ամիս անց կայացվեց տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չբացահայտվեց, թե ո՞վ էր դեմպինգային ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն։

Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու էին պետական մարմինները հետևողականորեն մերժում ձվի ներկրման թույլտվության տրամադրումը։ Ո՞րն էր այդ մարմինների շահագրգռվածությունը։ Նույն հարցը վերաբերում է նաև այն թռչնաֆաբրիկաներին, որոնք պնդում էին, որ ներմուծման անհրաժեշտություն չկա, եղած ձուն կբավականացնի։ Ի՞նչ է թաքնված այդ գործընթացի հետևում, ում շահերն են հետապնդում ընկերության և սպառողների համար խոչընդոտներ ստեղծողները։

Մենք, իհարկե, իշխանության որևէ գերատեսչությունից խելամիտ պատասխան չենք ակնկալում, որովհետև նրանց գործելաոճն է կեղծելը, ամբիոնից խաբելը։

Ձվի դեֆիցիտի այս պարզ օրինակով ես փորձել եմ ցույց տալ, թե կառավարման ինչպիսի դեֆիցիտ է Հայաստանում։ Մեր պետության մնացյալ ոլորտներում նույն վիճակն է՝ երբ անգրագիտության, սեփական մանր շահերը պետության շահերից բարձր դասելու պատճառով ձախողում են ամբողջական համակարգեր և ոլորտներ։

Դեֆիցիտն այսօր դարձել է մեր պետության այցեքարտը՝ սկզբում դա գրագիտության և լրջության դեֆիցիտն էր, այնուհետև՝ պրոֆեսիոնալիզմի, սոլիդության, գրագետ կառավարման, ի վերջո՝ խաղաղության դեֆիցիտը»։

 

Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ
Ամենադիտված