Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս մարդիկ պարզապես հանձնվել են. նրանք չունեն սեր դեպի հայկականը, դեպի Հայաստանը, իրենց որևէ ազգային բան չի հետաքրքրում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն իր իրավասությունից դուրս հայտարարություն արեց՝ կապված ընտրությունների անցկացման օրվա հետ, այդ րոպեից իր բոլոր ելույթները, խոսքերը, ստորագրած հրամաններն ու ցանկացած գործողություն տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները նախընտրական ելույթի տրամաբանության մեջ էին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք երեկ ԱԺ ամբիոնից հնչեցված մտքերին, իշխող խմբի ծափահարություններին ու մեղադրանքներին՝ կրկին ուղղված նախկին իշխանություններին ու նաև զինվորականությանը:

Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում մի շարք հարցադրումներ արեց՝ ուղղված Փաշինյանին. «Միկրոֆոնն իր ձեռքն էր, ամբիոնը՝ ևս, ու ինչ ցանկացավ, այդպես էլ ասաց: Բայց բոլոր հարցերը, մեծ հաշվով, գալիս են հետևյալից. այն ամենը, ինչն ասում է, տիրապետել է նաև 2018 թ. մայիսին, երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը: Եթե այս ամենը քո համար պարզ է եղել 2018 թ. մայիսից, ինչո՞ւ էիր 2018 թ. դեկտեմբերին մեզ ուրիշ՝ բոլորովին այլ բաներ ասում: Այնպես որ, այս ամենը նախընտրական պայքարի շրջանակում է: Դեռ այնքան հեքիաթներ ու այլ մեկնաբանություններ ենք լսելու: Սրանք դեռ ծաղիկներն են: Դեռ անգամ հրաժարական էլ չի տվել, նախընտրական գործընթացը չենք սկսել, ու արդեն նման ելույթներ է ունենում, պատկերացրեք՝ ինչ կլինի նախընտրական գործընթացի ժամանակ:Այդուհանդերձ, սպասում ենք գործող իշխանությունների հրաժարականին, որովհետև, այնուամենայնիվ, պատասխանատվությունն իրենցն է և կապիտուլ յացիան ստորագրելուց հետո իրենք պետք է հեռանան»:

Թևան Պողոսյանի խոսքով, Փաշինյանի թիմակիցների ծափերը նրա ելույթից հետո ևս տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում. «Ինձ թվում է՝ նախընտրական պայքար ձևակերպումն ամեն ինչի մասին ասում է: Որ վեր կենար ու ուրիշ բան ասեր, էլի ծափ էին տալու: Բայց, ամեն դեպքում, ի՞նչն են ծափահարել: Ծափահարել են, որ հայրենի՞ք են կորցրել, որ պատերազմում հայ զինվորի պահած Քարվաճառը, Բերձորը և Ակնայի շրջանը առանց կրակոցի հանձնե՞լ են: Ինչի՞ համար են ծափահարել: Թող բացատրեն իրենց ծափահարությունները: 5000 զոհի համա՞ր են ծափահարել»:

Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք Բաքվի «պուրակի» բացմանը, դրան հաջորդած ալիևյան ելույթներին՝ լի հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի տարրերով: Խնդիրը դիտարկել ենք այն ֆոնին, երբ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների մակարդակով հետևողականորեն տարվում է թշնամու հետ հաշտեցման թեզը, իսկ նույն ԱԺ ամբիոնից ամենաբարձր մակարդակով Ալիևն անհրաժեշտ պատասխանն այսպես էլ չի ստանում: «Նախ՝ հերթական անգամ ապացուցվեց նույն փաստը, որ թուրքը մնում է թուրք, մեր թշնամին է ու ցանկանում է ամբողջովին ցեղասպանել հայ ազգին: Ալիևն իր բերանով ասում է՝ «գնալու, Զանգեզուրն էլ ենք վերցնելու, Սևանն էլ, Երևանն էլ՝ հայ ազգը այստեղ պետք է չապրի»: 2012 թ.-ից բոլոր իմ հանրային ելույթներում խոսել եմ այս մասին: Թուրքը չի փոխվել: 1918 թ.-ին էլ իրենց պապերն են նույնն ասել, դրանից առաջ իրենց նախնիներն են փորձել իրագործել նշված նպատակը: Նույն տեսակն է: Իսկ այսօր ունեն զենք, որը կարողանում են կիրառել: Հասել են նրան, որ այսօր մեզ կարողանում են նաև ասել՝ գիտեք՝ Նիկոլ Փաշինյանին մենք ենք իշխանության բերել:

Հասկանալի չէ՞, որ եթե թուրքն է իմ թշնամին, ինչ իշխանություն պետք է բերեր ինձ համար: Լավ իշխանությո՞ւն էր բերելու: Այստեղ էլ եմ մի հարց ուզում տալ: Որ Ալիևն ասում է՝ մենք ենք նպաստել, որ իշխանության գան, դրան ի՞նչ ունի պատասխանելու: Ինչո՞ւ մի անգամ Ալիևին չես պատասխանում: Այստեղ խնդիրը հետևյալ կետից է գալիս. երբ կպատասխանես Ալիևին, այն ժամանակ կսկսեմ մի քիչ լուրջ մտածել՝ ՀՀ նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած քո արձագանքներն իրենց մեջ իմաստ ունեն, թե ոչ. Ալիևը երբևէ չի ասել, որ իրենք են նպաստել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գան իշխանության, թեպետ քո պարագայում ասում են ու պատասխան չկա»:

Ինչ վերաբերում է խաղաղասիրական կոչերին, մեր զրուցակիցը նշեց. «Պարտվողական օրակարգ է սա: Ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Այդ մարդիկ պարզապես հանձնվել են, ամեն ինչ արել են ու ցույց են տալիս, որ իրենք որևէ ազգային արժեք չունեն, որովհետև ազգի պայքարի համար չէ, որ խոսում են: Իրենք պարզապես իրենց անձնական կյանքի համար են խոսում: Իրենց մոտ այլևս դրված չէ պետության գաղափարը: Իսկ մենք մեր պատմության մեջ հազարավոր դեպքեր ունենք, որոնք ցույց են տալիս, թե ինչ է եղել, երբ ասել են՝ եկեք հանձնվենք, չպայքարենք: Մեր պատմությունը լի է նման տեսակի խաղաղասերներով: Արդյունքում տեսել ենք, թե ինչպես է ծովից ծով Հայաստանն ավելի փոքրացել ու գնալով ավելի է փոքրանում: Այդ մարդիկ չունեն սեր դեպի հայկականը, չունեն սեր դեպի Հայաստանը և իրենց որևէ ազգային բան չի հետաքրքրում: Իրենց միակ արժեքը դարձել է «բարեկեցությունը» կամ որտեղ հաց՝ այնտեղ կաց: Հիմա այստեղ չստացվի, փող կհավաքեն, կփախնեն, կգնան և ուրիշ տեղ կապրեն: Բայց իրենք անընդհատ փորձում են կաթիլ-կաթիլ սերմանել այդ մոտեցումը, որ հանրությունն էլ այդ արժեքով ապրի: Ու վտանգը հենց այդտեղ է. ոչ թե պետություն ձևավորել, ոչ թե պայքարել, ոչ թե քաղաքացի դառնալ, այլ պարզապես հանձնվել ու փորձել չարչիի կյանքով ապրել, կլինի ՀՀ-ում՝ թուրքական վիլայեթի շրջանակներում, թե մի տեղ արտագաղթելով»:Թևան Պողոսյանը շեշտեց, որ պետք է կարողանալ այս ամենը գիտակցել:

Վերադառնալով հարցադրումներին՝ մեր զրուցակիցը հավելեց, որ երբ սկսում է ինքն իրեն հարցեր տալ, այդ ճանապարհին վերադառնում է ավելի վաղ ժամանակահատված. «Փորձում եմ վերադառնալ նախկինում այդ մարդկանց արտահայտած մտքերին ու գրառումներին: Այդ մարդիկ նաև գիրք են գրել, իսկ երբ գրքի մեջ եղած ձևակերպումներն ես սկսում կարդալ, հասկանում ես, որ, չէ, իրենք այդպես էլ մտածում են: Իրենք մտածում են, որ «Ղարաբաղը բեռ է, և այդ բեռից պետք է ազատվել», ինչը և փորձում են անել: Բայց այդ պարագայում Ղարաբաղն ո՞ւմ համար էր «բեռ», ու ո՞վ էր իր թշնամին, իր թշնամուն Ղարաբա՞ղն էր պետք, թե՞ ամբողջ Հայաստանն է պետք: Դրա համար էլ այսօր Ալիևն ասում է՝ Հայաստանն էլ է իմը, քեզ ով ասաց, որ Ղարաբաղով պետք է բավարարվեմ: Դե, հիմա թող հանրությունն ինքը գիտակցի, թե ի՞նչ է ուզում. ցանկանում է պայքարել ու հպարտորեն ապրե՞լ, թե՞ ցանկանում է հանձնվել ու դառնալ թուրքական վիլայեթի բնակիչ»,-ասաց Թ. Պողոսյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընտրությունները չեն լուծելու մեր երկրում առկա ճգնաժամերը: «Այս ընտրություններից հետո ընտրված Ազգային ժողովը ևս կարճաժամկետ կյանք է ունենալու: Այսօրվա դրությամբ մեզ պետք է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որն առկա տնտեսական, սոցիալական, կրթական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամերը կառավարելուց հետո միայն կգնա ընտրությունների: Հակառակ պարագայում մենք ճգնաժամեր չենք հաղթահարի, և անընդհատ նույն ցիկլի մեջ ենք ընկնելու»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
Ամենադիտված