Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ևս փորձում են օրինականացնել միասեռ ամուսնությունները. «Հայոց աշխարհ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

–Վերջերս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունները նորից սկսել են ակտիվություն ցուցաբերել՝ հավաքներ ու տարատեսակ միջոցառումներ կազմակերպելով և հերթական անգամ հասարակությանն իրենց գոյության մասին հիշեցնելով: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Այդ ակտիվությունն ինքնանպատակ չէ: Միասեռականները հերթական անգամ ցանկություն ունեն սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ ընդունել տալ կառավարությանը, ինչը իրենց հնարավորություն կտա ավելի լայն լիազորություններ ունենալ մեր հասարակության մեջ՝ ընդհուպ միասեռական ընտանիքներ ստեղծելը:

Մասնավորապես մայիսի 17-ին, որն ի դեպ տրանսֆոբիայի և հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը փակ քննարկում էր կազմակերպել «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ՝ ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով, որին ներկա էին միասեռականների իրավունքները պաշտպանող մյուս կազակերպությունները ևս։ Ինչպես նաև այդ համայնքին ու նրանց ոգեշնչող ՀԿ-ներին ֆինանսապես և բարոյապես աջակցող Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանները, Վրաստանում Նիդերլանդների դեսպանության նեկայացուցիչը:

Միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանը չթաքցրեց, որ նպատակ ունեն Հայաստանում ԼԳԲՏ-ների համար նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծել։ Իր խոսքով, դեսպանատների աջակցությամբ պետք է Հայաստանում համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծվի, որով կկանխվի խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Դա, ըստ նրա, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, և նրանք իրենց փորձառությունն այդ բնագավառում փոխանցում են այլոց, այդ թվում՝ Հայաստանին:

Ի դեպ, այդ ուղղությամբ Հայաստանում արդեն հստակ և ուղղորդված քայլեր են իրականացվում: Դեռ 2015թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ֆինանսավորման համաձայնագիրը, որը պարտավորեցնում է Ազգային ժողովին 2016թ. վերջին ընդունել «Խտրականության դեմ» և «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքները:

Համաձայնագրում նշվում է, որ այդ օրենքներն ընդունելու դեպքում Եվրամիությունը դրանք կյանքի կոչելու համար 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ 4 փուլով մինչև 2018թ.: Մայիսի 17-ի հավաքի ժամանակ նաև այս օրենքների նախաձեռնությունները, դրանք ընդունելու հնարավորություններն են քննարկվել: ԼԳԲՏ համայնքը մեծ հույսեր է կապում այդ նախագծերի ընդունման հետ, քանի որ դրանցում ներկայացված որոշ դրույթներ ուղղված են հենց այդ համայնքի ներկայացուցիչների իրավունքները մեր հասարակության մեջ գերակա դարձնելուն:

–Եթե չեմ սխալվում, այդ նախագծերը մի քանի տարի առաջ են շրջանառության մեջ դրվել, այսինքն՝ արդեն գոյություն են ունեցել նախքան համաձայնագիրը ստորագրելը, սակայն մինչ օրս չեն ընդունվել:

-Այո, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը դեռ 2014թ. ներկայացվել է Ազգային ժողով, սակայն այդպես էլ չի քննարկվել և որպես առաջարկ մինչ օրս դրված է գրադարակին: «Խտրականության մասին» օրենքն ավելի վաղ՝ 2013թ. է շրջանառության մեջ դրվել, սակայն այդպես էլ չի ներկայացվել ԱԺ: Եվրամիության հետ կնքված պայմանագիրը նպատակ ունի ի վերջո օրենքներն ընդունել տալ և վերջնականապես փակել այդ հարցը:

Սակայն այժմ այդ օրենքների նախագծերը վերափոխված ձևով պետք է քննարկման դրվեն, դրանք վերանայման փուլում են, և կարծում եմ, որ միասեռականներին պաշտպանող դրույթներն ավելի անկեղծ բովանդակությամբ կշարադրվեն նոր տարբերակներում»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները
Ամենադիտված