Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր սերը Հայաստանի և հայրենիքի հանդեպ որևէ կառավարության կամ իշխանության գալու հետ կապ չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում իշխանական թևի ներկայացուցիչները հանդես  են գալիս  Թուրքիայի հետ սահմանը բացելու և հարաբերություններ  սկսելու հայտարարություններով։ Այդ մասին խոսել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԱԽ Արմեն Գիրգորյանը և իմքայլական Լենա Նազարյանը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ՀՅ Դաշնակցության Կիպրոսի ներկայացուցիչ, «Կիպրահայեր» թերթի խմբագիր, Սիմոն Այնէճեանի հետ։

- Պարոն Այնէճեան, խոսելով ցեղասպանության մասին, իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե ինչ կփոխվի, եթե աշխարհը Հայոց ցեղասպանությունը ճանաչի։ Նա նաև նշեց, որ պետք է միջազգայնորեն ընդունված համակեցության նորմերի շրջանակներում փորձենք ստեղծել հարաբերություններ, որ կարողանանք ապրել մեր հայրենիքում։ Նմանաբովանդակ հայտարարություններ են անում նաև ԱԱԽ Արմեն Գրիգորյանը և Լենա Նազարյանը: Ինչպե՞ս եք գնահատում իշխանականների կողմից նման հայտարարությունները։ Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։

— Բարիդրացիական հարաբերություններ  պետք է ունենա  և Հայաստանը և,  առհասարակ, բոլոր երկրները։ Ես  այդ հարաբերությունները  հարցականի տակ չեմ դնում և ինձ համար  հարցականի տակ է ժամանակաշրջանը։ Ես հարցականի տակ եմ դնում այդ հարաբերությունները, որովհետև կան չկարգավորված  հարցեր, հստակ չէ, թե Հայաստանը այդ հարաբերություններից ինչ շահեր ունի  և որքան է շահեկան այդ գործընթացի մեջ մտնելը հիմա։   Մենք  Արցախյան պատերազմում պարտվող կողմ ենք եղել, հետևաբար որևէ երկարատև համաձայնություն  նաև իր  բացասական անդրադարձը պետք է ունենա։ Այս ժամանակաշրջանի համար վտանգավոր է այդ համաձայնությունը և պետք է նաև արձագանքել այս հարցերին, որովհետև մենք Սփյուռքում  50 տարվա աշխատանք ունենք  իբրև քաղաքական կուսակցություն  և Հայ Դատի հանձնախումբ  ցեղասպանության ճանաչման գործի  կապակցությամբ և հատկապես այս տարի  ավելի ճիգ կթափվի, որ ԱՄՆ նախագահի կողմից  հայտարարություն  լինի  ցեղասպանությունը ճանաչելու մասին։ Եվ նման հարցերի շուրջ  այդպես ինքնավստահությամբ պատկերացումներ հայտնելը, իբրև թե ամեն ինչ լավ պետք է լինի և ամեն ինչ պետք է բարվոք լուծում ունենա, և Հայաստանը պետք է ապաշրջափակվի և   տնտեսությունը  պետք է զարգանա,  փոքր ինչ պարզամիտ է։ Հայաստանը այս պայմաններում  շահ չունի, քանի որ Հայաստանը  չունի  արտադրանք, որը ապաշրջափակումից հետո  կարտահանվի և  տնտեսությունը կզարգանա, այս դեպքում ճիշտ հակառակն է լինելու և  ապաշրջափակումից օգտվելու են Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ կարծել, որ, չակերտների մեջ ասած, մենք ձերբազատվել ենք  Արցախի խնդրից և կարող ենք  հարաբերություններ սկսել թուրքական կողմի հետ , քաղաքականորեն  տհաս մոտեցում է։ Նման խնդիր մենք արդեն Կիպրոսում ունեցել ենք, և այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում  և Արցախում, ուղղակիորեն կապված են Կիպրոսում, Սուրիոյում, Էգեյան ծովում, Եգիպտոսում, Իսրայելում  և ընդհանուր Լիբիո աշխարհաքաղաքական գործունեություններում, որտեղ բոլոր տեղերում Թուրքիան ունի իր  ծավալապաշտական ծրագրերը՝ որպես շրջանի  քաղաքական և տնտեսական ուժ։ Հետևաբար այս ամենը տեսնելով, մենք պետք է հետևություն անենք, որ այդ քայլերը, որոնք տեղի են ունենում Կովկասում, Արևելյան Միջերկրականում, Հունաստանում, փոխկապված են և արդյունք են թուրքական ծավալապաշտական ծրագրերի։ Եվ այդ նույն քաղաքականության արդյունքն են, որ սկսվել է դեռևս 100 տարի առաջ, և այդ 100 տարին ակնթարթ է  ժողովրդի պատմության մեջ,  այդ նույն ծավալապաշտական ծրագրի, այդ նույն ցեղասպանությունը ուրանալու ծրագրի  և այդ ամենը  արտաքին քաղաքականության մի մասն է:

Ես կուզեմ Կիպրոսի օրինակը  ասել, որ 2005 թվականին Կիպրոսում մենք ՄԱԿ-ի միացյալ ազգերի կողմից  մեզ առաջարկվեց  ռեֆերենդում, որ հյուսիս - հարավ  ֆեդերալ սիստեմ ստեղծվի։ Ես վստահ եմ,   ինչպես մենք ,այնպես էլ  Հայաստանի և Արցախի ժողովուրդը խաղաղության են ձգտում և  ոչ ոք  պատերազմ չի ուզում։ Հատկապես մենք , որպես Դաշնակցություն, վերջին 130 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր  կռիվների, բոլոր պայքարների և բոլոր ճակատների՝  Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում,  մասնակցել ենք, խաղաղության գինը տարբեր կազմակերպություններից և մարդկանցից ավելի լավ գիտենք, որովհետև բոլոր պայքարների ժամանակ մենք կորցրել ենք մեր ընկերներին։ Եթե գնանք 100 տարի  հետ՝ Օսմանյան կայսրությունից մինչև Սարդարապատ,  Սփյուռքի ինքնապաշտպանության բոլոր զինվորական ճակատներում  և Արցախի դեմ մղված կռիվների ժամանակ , մասնակցել ենք։ Մի բան կարող եմ ասել․ խաղաղության հանդեպ սեր և հավատ ունենալը և  բարիդրացիական հարաբերությունների ձգտելն ուրիշ բան է, այս պայմաններում դրան ձգտելը՝ այլ բան:

2005 թվականին մենք՝ Կիպրոսի մեջ այդ ռեֆերենդման առաջարկին չհամաձայնվեցինք,  քանի որ շատ լավ հասկանում էինք,  որ ավելի վատ պետք է ապրենք  և տնտեսապես ավելի քիչ ենք զարգանալու։ Եվ ամեն մեկի համար ապրելը ավելի դժվար է լինելու, սակայն այդ որոշումը ընդունեցինք, որովհետև չուզեցինք Կիպրոսի  ճանաչված հանրապետությունը վերածել թուրքական վիլայեթի։ Նման  իրավիճակում էլ այսօր Հայաստանն է,  և  կարող եմ ասել միայն, որ այս համաձայնությունը շատ կարևոր և լուրջ վերլուծության կարիք ունի  և  մենք որպես կազմակերպություն չենք վստահում ներկա իշխանության վերլուծություններին, համաձայնություններին,  գաղտնի համաձայնություններին, որոնցից  մեր ժողովուրդը տեղյակ չէ, որով ոչ միայն հայ ժողովրդին է կախվածության տակ պահում, այլ նաև հարցականի տակ է դնում Հայ Դատի և ցեղասպանության  ճանաչման աշխատանքները, որ տեղի են ունենում Սփյուռքում։

- Նիկոլ Փաշինյանի ներկայությունը որպես ՀՀ ղեկավար, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։

— Ես ապրում եմ Սփյուռքում, արդեն երեք տարի է Հայաստանում կան այս իշխանությունները և այդ իշխանություններից մենք ոչինչ չենք տեսել: Մենք ամեն օր,  որպես կազմակերպություն  միայն մտածում ենք Հայաստանի մասին և մեր գործունեության 90 տոկոսը ՝ և աշխատանքի, և գումարի, ուղարկվում է Հայաստան և Արցախ։ Մենք մտքով, խելքով, աշխատանքով, սրտով, հոգով Հայաստանի և Արցախի համար ենք աշխատում։ Եվ այսօր ամեն ինչ, ինչ-որ տեղի կունենա  մեզ մոտ՝ բոլոր միջոցառումները  Հայաստանի և Արցախի համար է։  Իսկ Սփյուռքը  ի՞նչ օգնություն է տեսել Նիկոլ Փաշինյանի  կառավարությունից այս վերջին երեք տարիների ընթացքում։ Եվ խոսքս  ընդհանրապես դրամական օգնությանը չի վերաբերում, մենք Հայաստանից որևէ դրամական աջակցություն ամենևին չենք սպասում և իրականում ճիշտ հակառակն է։ Հիմա, որ  այսպես կոչված հեղափոխություն եղավ, և բոլոր թալանչիները  դուրս եկան Հայաստանից  և իշխանությունը ,որ այդքան հսկայական գումարներ կուտակեց իբրև թե մենք ինչ տեսանք այդ ամենից, ինչո՞ւ չեն հետաքրքրվել,

Հայապահպանման ամենադժվարին օրակարգում նաև գտնվում են շատ սփյուռքի գաղութներ,որոնք նաև ֆիզիկական վտանգի տակ են, օրինակ Լիբանան, Սիրիա, Իրաք։
Սփյուռքը վտանգի տակ չէ՞։
Մենք Կիպրոսում արդյոք վտանգի տակ չե՞նք։ Մեր գաղութը գտնվում է թուրքական դրոշակից 1.5 կմ այս կողմ  և  մենք էլ վտանգի տակ ենք

Նախկինում գոնե  կապ կար Հայաստանի հետ, կար  Սփյուռքի նախարարությունը, կար նախարարը, ով գալիս էր այցելության, մեզ հետ  կապի մեջ էր լինում, գալիս էր և Սփյուռքի կառույցներն այցելում պահում էր կենդանի կապ։ Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը  չի ցանկանում, որ սփյուռքի  քաղաքական օրակարգը Հայաստանի քաղաքականության մաս կազմի, այլ ցանկանում է, որ սփյուռքահայությունը լինի որ դրամական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և ուրիշ ոչինչ։ Բայց մենք  տարիների և տասնամյակների աշխատանք  ունենք և մարդկային իրավունքներով փորձում ենք պաշտպանել ցեղասպանության ճանաչումը և հատուցումը։ Ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ, և այսօր մեր Սփյուռքը  ցեղասպանության ժամանակ  փրկված հայերի զավակներն են, ովքեր ունեն տարրական մարդկային իրավունքներ։ Բայց  այսօր Թուրքիայի հետ  հարաբերություններ սկսելու օրակարգն են քննարկում Հայաստանի իշխանությունները , ինչը շատ վտանգավոր է, հատկապես որ շատ անհայտ և չամրագրված հարցեր կան։ Մենք ամեն օր տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ին կնքած պայմանագրի  մի նոր կետ է ի հայտ գալիս։ Այդ ստորագրված համաձայնագրի մեջ շատ հարցականներ կան, այսօր գերիներ ունենք, որոնց ճակատագիրը անհայտ է, այսօր այդ համաձայնության  միայն մի կետն է գործադրվում և մնացած մասը  չի  կատարվում ,որոնց մեջ է նաև գերիների մասը։  Մենք ինչպե՞ս կարող ենք մեր ամբողջ քաղաքական միտքն ու աշխատանքը պատահականության վրա թողնել։ Եվ հետո ,եթե այսպիսի անհայտ քաղաքական գործողությունների մեջ մենք ներքաշվենք, ապա ի՞նչ է լինելու մեր քաղաքական ապագան։

Մենք  30 տարվա  Արցախի համար գործադրած մեր ջանքերը կորցրեցինք։ Այսօր մեկ գրչի  օգնությամբ և կուտակված սխալ քաղաքական գործունեության հետևանքով հայրենիք կորցրեցինք, հող կորցրեցինք։

Ես հստակ կարող եմ ասել, որ վերջին երեք տարիների ընթացքում սկսելով Սփյուռքի նախարարություն փակելով  իշխանությունները բացակա են եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններից։

 - Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու են, քանի որ վստահ են՝ դեռ վայելում են հասարակության վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։ Եթե այնպես ստացվի, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանություններն օգտագործեն վարչական ռեսուրս՝ իրենց դիրքը պահելու համար, ի՞նչ քայլերի եք դիմելու դուք՝ դրսում գտնվող հայերդ։

— Ոչինչ չենք անելու, որևէ քայլի չենք դիմելու։ Եթե Դաշնակցությունը  կունենա հայ ժողովրդի աջակցությունը Սփյուռքում, ապա կվայելի շատ կոնկրետ պատճառներով։ Հայաստանում եթե հայ ժողովուրդը ընտրի «Իմ քայլը» կամ քաղաքական ռեսուրսներ կիրառվի, եվ մենք վստահ ենք որ  կկիրառվի, որովհետև այլ երկրում այսպիսի խայտառակ պարտությունից հետո եվրոպական շատ երկրներում, որոնց շատ հաճախ մենք ուզում ենք նմանվել, այդ երկրներում անգամ ամենափոքր սխալի դեպքում  ամբողջ կառավարությունը հրաժարական է տալիս, ուր մնաց նման խայտառակ պարտությունից հետո։ Եվ այս իշխանությունը վաղուց պետք է հրաժարական տար։ Իսկ եթե հայ ժողովուրդը ընտրի  իրենց թեկուզ և վարչական ռեսուրս օգտագործման պարագայում ապա մենք ինչ կարող ենք անել։  Մենք ինչ ենք կարողացել անել 70 տարվա ընթացքում, երբ որ եղել է Սովետական Հայաստան, մենք ինչ ենք կարողացել անել, երբ որ Դաշնակցությունը կառավարության մեջ չի եղել։ Եթե ժողովուրդը պետք է գնա և ընտրի ներկա վարչակազմը  ապա մենք որևէ բան անել չենք կարող։ Եվ մենք անկախ ընտրությունների արդյունքից պետք է զորավիգ լինենք մեր հայրենիքին, որովհետև մեր վերաբերմունքը   նույնն է  եղել դեռ այն ժամանակ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր 30 տարի առաջ կառավարում և փակել էին մեր գրասենյակները,  և մեր կուսակցությունը Հայաստանում  անօրինական էր հռչակել և նույնիսկ այդ պայմաններում մենք Սփյուռքում համագործակցում էինք ՀՀ ԱԳՆ-ի հետ։ Մեր սերը Հայաստանի և հայրենիքի հանդեպ որևէ կառավարության կամ իշխանության գալու հետ կապ չունի։  Բայց ձեզ կվստահեցնեմ, որ մենք ամեն ինչ պիտի անենք, որ այս կառավարությունը մեր բարոյական աջակցությունը չունենա։ Դժբախտաբար մարդիկ այսօր հետաքրքրված չեն քաղաքականությամբ և  այս ապաքաղաքական միջավայրում լինի Նիկոլ Փաշինյանը թե այլ իշխանություն  իր ուզածը կարող է անել։ Մեր առաջին նպատակը  երիտասարդությանը քաղաքականացնելն է և նրանց ներգրավելն է քաղաքականության մեջ և քանի դեռ ժողովուրդը անտարբեր է իր քաղաքական ապագայի համար  պիտի իր քաղաքական ղեկավար տեսնի մարդկանց, ովքեր իրենց քաղաքականության մեջ տնօրինում են։ Ուզում եմ հարցազրույցն ավարտել  հետևյալ անգլերեն ասացվածքով․ "If you don’t take an interest in politics, politics will take an interest in you" (Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով)»։
Հուսով ենք, որ մեր ժողովուրդը ներկա իրավիճակի հետ կապված ճիշտ գնահատական կտա։ Վերջ ի վերջո իր կատարած ընտրության պտուղը պիտի քաղի և պիտի ապրի իր ընտրած իշխանության հետ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը
Ամենադիտված