Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱ. Պայքարի մեջ է մտնում Սիմոն Մարտիրոսյանը. Հայաստանն ունի եւս 3 ներկայացուցիչ

ՍՊՈՐՏ

Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:

Առավոտյան մրցահերթում մրցահարթակ դուրս կգան տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:

2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Գասպարյանը երկրամարտի 377 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Սամվել Գասպարյանը չեմպիոն հռչակվեց։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։

Այս քաշային կարգում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների արծաթե մեդալակիր է, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն էր:

Արսեն Մարտիրոսյանը Սիմոն Մարտիրոսյանի հարազատ եղբայրն է:

Սամվել Գասպարյանն այս քաշային կարգի ֆավորիտներից է: Եվրոպայի փոխչեմպիոնը հայտարվորվել է երկամարտի ամենաբարձր՝ 390 կգ նախնական պատվերով: Նույն քաշով է հայտավարված Արսեն Մարտիրոսյանը:

102 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 11:50-ին:

Մրցումային 8-րդ օրը 109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն:

2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Մարտիրոսյանը երկամարտի 427 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (192+235): Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում նույնպես հռչակվեց չեմպիոն՝  երկամարտի 429 կգ  արդյունքով: Թաիլանդում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 199 կգ-ով սահմանեց նաեւ աշխարհի ռեկորդ։

Եվրոպայի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո 2019թ. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմի առաջատարը նվաճեց չեմպիոնի տիտղոսը +109 կգ քաշային կարգում։

2019 թվականին օլիմպիական փոխչեմպիոնն ընդգրկվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնայկում: 

Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի իրական հավակնորդներից է:

Մոսկվայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում Մարտիրոսյանը ոսկե մեդալի միակ հավակնորդն է: Նա հայտավորվել է 420 կգ-ով՝ 15 կգ-ով ավել բոլոր մասնակիցներից: Այս քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանի հետ պայքարի մեջ կմտնեն 8 ծանրորդներ:

109 կգ քաշայինների Ա խմբի մրցաշարը կսկսվի Երեւանի ժամանակով 17:50-ին:

Երեկոյան մրցահերթում կանանց պայքարում հանդես կգա 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:

Տաթեւ Հակոբյանը 2013 թվականի Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտի արդյունք), 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228 կգ երկամարտ): 2018 թվականի Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող է եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա զրո է ստացել:

Բաթումիում անցկացված 2019 թվականի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ 105 կգ։ Նույն տարում Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության երկամարտում 23-ամյա մարզուհին հավաքեց 226 կգ եւ գրավեց 10-րդ տեղը։

Տաթեւ Հակոնյանը 87 կգ քաշային կարգի 2021 թվականի Հայաստանի չեմպիոնն է:

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 25-ամյա մարզուհու նախնական պատվերը երկամարտում 235 կգ է:

Կանանց 87 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:50-ին:

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկ ոսկե, երեք բրոնզե եւ 7 փոքր մեդալներ: Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Կարեն Ավագյանը՝ 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ավագյանը պոկում վարժությունում 175 կգ-ով փոքր ոսկե մեդալի է արժանացել, հրում վարժությունում՝ 200 կգ-ով փոքր արծաթ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Հրում վարժությունում 170 կգ-ով Կարապետյանն արժանացել է նաեւ փոքր բրոնզե մեդալի:

Տղամարդկանց հավաքականից բրոնզե մեդալ նվաճեց նաեւ 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը՝ երկամարտում գրանցելով 372 կգ (160+212): Հրում վարժությունում Մկրտչյանն արժանացավ նաեւ փոքր արծաթե մեդալի:

Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ կանանց հավաքականից 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը 227 կգ երկամարտի արդյունքով: Հրում վարժությունում 129 կգ-ով նա արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Կանանց հավաքականի 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (150+196), հրում վարժությունում Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 14 ծանրորդով է ներկայացել:

Ապրիլի 11-ին՝ առաջնության վերջին օրը, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված