Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ ապրիլի 10

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հարմար է և՛ կարևոր գործերի, և՛ պատասխանատու հանդիպումների համար: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի անել այն, ինչ ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Օգտվեք բարենպաստ պահից բարդ նախագծերի վրա տարվող աշխատանքը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Ավելի ուշ շատ ավելի քիչ արդյունավետ, բայց իր ձևով հաճելի շրջան կգա: Այն հարմար կլինի հին ընկերների հետ շփվելու համար ու նոր ծանոթություններ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Դուք ամենայն հավանականությամբ կգտնեք սիրելիին զարմացնելու ձևը, նա էլ կփորձի նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, նույնիսկ եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Այսօր դա շատ կարևոր կլինի: Հույզերի ազդեցության տակ հնարավոր է սխալ որոշումներ ընդունեք, ասեք կամ անեք այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Շատ Ցուլերի այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նրանք արագ կգտնեն նպատակին տանող ճամփան, կհասկանան, թե որ ծրագրերը կարելի է կյանքի կոչել առաջին հերթին:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Բարեբախտաբար, այսօր նրանք լավ կհասկանան ձեզ, անհրաժեշտ բառեր կգտնեն, լավ խորհուրդներ կտան: Երեկոն հարմար է ընտանեկան տոնի համար, որի համար առիթ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դրանք կարող են վերաբերել և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Ձեզ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի, բայց դա որոշակի ջանքեր ու համբերատարություն կպահանջի: Աշխատեք քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներում զուսպ լինել: Ծրագրերով ու գաղտնիքներով կիսվելուց առաջ երկար մտածեք:

Հնարավոր են չծրագրված ծախսեր, սպոնտան գնումներ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Չեն բացառվում հին ծանոթների կամ հեռու հարազատների այցերը: Նման հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է գործնական շփումների, աշխատանքի մասին զրուցելու, բիզնես-ծրագրերը քննարկելու համար: Ձեզ հաճախ կհաջողվի շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով և աջակցություն ստանալ: Երբեմն ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Դուք համախոհներին ձեր կողմը գրավելու համար ստիպված չեք լինի ինչ-որ բան թաքցնել կամ խորամանկել: Նրանք իրենք ձեռք կմեկնեն:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք մտերիմներին լավ կհասկանաք, տարաձայնությունների առիթներ էլ չեն ստեղծվի: Ձեր հետ շփվելու համար ուրախ կլինեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար խուսափում են ցանկացած տեսակի կապից ու իրենց հեռու են պահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հազիվ թե ամեն ինչ ծրագրի համաձայն ընթանա: Չի բացառվում՝ ստիպված լինեք նոր գործեր ստանձնել, ոտքի վրա սովորել: Բացի այդ, կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Երբեմն դա կապված կլինի նշանակալի ծախսերի հետ: Այստեղ կարևոր է ղեկավարվել առողջ բանականությամբ, ծախսել այնքան, որքան պետք է:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմները պատրաստ կլինեն ամեն հարցում աջակցել ձեզ, ուրախ կլինեն շփվելու հնարավորության համար: Հաճելի կլինի ընտանեկան ծրագրեր կառուցելը: Դրանք կհաջողվի ավելի ուշ կյանքի կոչել, երբ բարենպաստ պայմաններ ստեղծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին խուսափեք տարաձայնություններից ու վեճերից: Չարժե շատ ժամանակ ծախսել դատարկ զրույցների վրա: Եթե այդ հատվածում նոր գաղափարներ հայտնվեն, դրանք ինչ-որ մեկի հետ քննարկելուց առաջ ինչպես հարկն է մտածեք: Լավ է կենտրոնանաք առօրյա գործերի վրա, որոնցից արագ գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը շատ հագեցած և արդյունավետ կանցնի: Ձեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել, գլուխ հանել բարդ հարցերից: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը մտածված գործողություններ ու կշռադատված որոշումներ է պահանջում: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է վստահել սեփական կենսափորձին և առողջ բանականությանը, քան կողքից խորհուրդներին: Չի բացառվում՝ ստիպված լինեք հիշել հին խնդիրների մասին, վերադառնալ այն գործերին, որոնք վաղուց ավարտած էիք համարում:

Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու, իմպրովիզացված ընտանեկան տոների համար: Լավ ժամանակ է վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու համար: Դուք արագ մոտեցում կգտնեք նրանց, որոնց հետ լեզու գտնել առաջ չէր ստացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին խաղաղասիրաբար տրամադրվեք, մի տաքացեք ու պրովոկացիաներին մի տրվեք: Այդ շրջանը կառանձնանա լարված հուզական դաշտով: Հնարավոր են տհաճ պահեր, դժվարություններ շփման մեջ:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ և արդյունավետ կլինի: Կարևոր գործերի վրա կենտրոնանալով՝ դուք կկարողանաք դրանցում հաջողության հասնել: Հաճախ դուք գործերին անսովոր, բայց արդյունավետ մոտեցում կգտնեք: Դրա հետ միասին բավական ժամանակ կմնա նաև հանգստի համար: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Թեթևամտության ցանկացած դրսևորում կարող է սխալների հանգեցնել: Աշխատեք քմահաճություններին չտրվել, հիշել ավելի վաղ տված խոստումների մասին: Լավագույն օրը չէ ծրագրերը փոխելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու համար:

Կարող եք հույս դնել մտերիմների վրա, որոնք կաջակցեն ձեզ, կհասկանան, կհուշեն՝ ինչպես է պետք գործել: Արժե խոսել նրա մասին, ինչը բոլորի համար կարևոր է: Նույնիսկ ամենանրբանկատ հարցերի քննարկումն առանց վիրավորանքների, բաց կամ թաքցրած դժգոհության կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին աշխատեք չափազանց վստահող չլինել: Այդ հատվածում ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ մոլորության մեջ գցել: Արժե ստուգել ստացվող տեղեկատվությունը: Մարդիկ, որոնք կկիսվեն դրանով, կարող են սխալվել կամ ինչ-որ մեկի ստի զոհը դառնալ:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հրաշալի է աշխատանքային հարցերը լուծելու համար: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները և ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Հենց դա թույլ կտա հասցնել ծրագրված ամեն ինչ և նույնիսկ ավելին: Շատ Այծեղջյուրներ հաջողակ կլինեն: Հաջող զուգադիպությունների շնորհիվ կիրականանան հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխություններ է խոստանում: Լավ է նախաձեռնող լինեք: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնել դրանք իրագործելու հարցում: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Հաջող կանցնեն հնարավոր գործատուների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները: Դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին: Ձեր միջամտության շնորհիվ կլուծվեն վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող շատ ու շատ խնդիրներ: Երեկոն հարմար է այն մարդու հետ հաշտվելու համար, որի հետ վեճի մեջ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կարող եք ասել այն, ինչ մտածում եք. շրջապատողներին դա դուր կգա: Ձեր անկեղծությունը բարենպաստ տպավորություն կթողնի նոր ծանոթների վրա: Հաճախ նրանք ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Հնարավորություն կունենաք ընկերանալ մեկի հետ, որի հետ նախկինում բացառապես գործնական հարաբերությունների մեջ էիք:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, սակայն նույնիսկ հասարակ գործերը կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան մտածում էիք: Դա վերաբերում է նաև ուղևորություններին, հատկապես՝ նոր երթուղով: Հնարավոր են շահավետ գործարքներ ու դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ»
Ամենադիտված