Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ խաբեց գերիների առումով. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լրագրող, հաղորդավար Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
Ո՞վ խաբեց գերիների առումով․
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին ՌԴ-ում հանդիպումների ժամանակ ակնարկեց, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գերիների վերադարձի թեմայով։
Ապրիլի 8-ի 21։33-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ոգևորությամբ հայտարարեց, թե մի քանի ժամից հայ գերիները վերադառնալու են։
Րոպեներ անց այդ լուրը պաշտոնապես հաստատեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։
Իրականում լավ լուրը առաջինը տարածելու համար իրար հերթ չէին տալիս բարձրագույն իշխանության մարմինները, մինչդեռ գերիների վերադարձի մասին տեղյակ չէին այդ գործի համար պատասխանատու առանցքային մարմինները՝ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն։
Որտեղի՞ց էին տեղեկացել գերիների վերադարձի մասին վարչապետի և փոխվարչապետի մամուլի խոսնակներն ու Նիկոլ Փաշինյանի մտերիմ պատգամավորը։ Տրամաբանորեն՝ ամենավերին օղակից, քանի որ չէր կարող, օրինակ, Մանե Գևորգյանը պաշտոնապես հաստատել լուրը՝ առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը կամ հանձնարարությունը ստանալու։
Ի վերջո, եթե կար տեղեկություն, ապա պետության ղեկավարն ունի տեխնիկական ռեսուրսներ՝ կապ հաստատելու նաև օդում գտնվող ինքնաթիռի հետ և ճշտումներ անելու։ Կարո՞ղ էր արդյոք Նիկոլ Փաշինյանը օդանավում գտնվող Ռուստամ Մուրադովից հարցնել գերիների մասին, հետո նոր իր ենթականերին հրահանգել տարածել այդ սուտը։
Ինքնաթիռի վայրէջքից հետո, երբ մարդիկ հասկացան, որ գերիները չեն վերադարձել, Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ադրբեջանը փոշմանել է։ Արդեն ապրիլի 9-ին Ռուստամ Մուրադովի խոսքից պարզ դարձավ, որ Ադրբեջանը չէր էլ համաձայնել, որպեսզի հետո փոշմաներ․ «Պրովոկացիա էր, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։ Գերիների վերադարձ պլանավորված չի եղել, դա սովորական աշխատանքային այց էր»,- ասել է Մուրադովը։
Ստացվում է, կրկին ստե՞ց ՀՀ իշխանությունը։
Սա խոսում է պետական կառավարման ամբողջական տապալման և համակարգի բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը տառապում է «Պաթոլոգիկ սուտ» հիվանդությամբ, որը հոգեկան խանգարում է և այն գնալով խորանում է։
«Պաթոլոգիկ սուտ» հիվանդությունը հանդիպում է ինչպես անհատ մարդկանց, այնպես էլ կառույցների մոտ, որոնք ցանկանում են ցույց տալ իրենց կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, բայց շարունակել ավելի ստել, քանի որ դա իրենք աստիճանաբար ընդունում են իբրև ճշմարտություն։
Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունըԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ բազային․ WSJ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. 3 վիրավոր կա Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»
Ամենադիտված