Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է Հրայր Հովնանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ մահախոսական է գրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հե­ռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայու­թյան ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը:

Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչև իր մահ­կա­նացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին:

Դրանց մասին գուցե նաև ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստա­հաբար կարող ենք արձա­նա­գրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մաս­նակ­ցության՝

չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը,
90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հա­ջողություններին, ինչը պատմական իրողություն է,
Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապա­հովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում,
այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ,
չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գո­տուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:

Այս թվարկումները կարելի է երկար շարունակել:

Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լե­գենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնու­րաց ծառայելով:

Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցու­թյամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձ­նա­հատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայ­րենիքում:

Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»:

Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչև իր մահկանացուն կնքելը:

Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար:

Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց...»:

 

Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը
Ամենադիտված