Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Պուտինը Հայաստան գործուղել Կարեն Կարապետյանին․ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ փոփոխությունների առումով առաջիկա 2 – 3 տարիները լինելու են բեկումնային և, որ Կարեն Կարապետյանի հետ շատ երկար է զրուցել տարբեր խնդիրների, այդ թվում ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու մասին:
 
Դա ոչ այլ ինչ է, քան ՀՀԿ նոր մեծամասնությունն է, որովհետև ՀՀԿ ներկայիս մեծամասնությունն այլ բան չէ, քան՝ Հայաստանի տնտեսաքաղաքական փաթեթի բաժնետիրական ու հայաստանյան տնտեսական ստատուս – քվոյի դե ֆակտո համայնապատկեր: Հայաստանում իրավիճակ փոխելու համար ուզում են փոխել դրանք: Մինչդեռ ՀՀԿ-ն չունի անգամ կոմբինացված մեծամասնությամբ վերարտադրվելու հնարավորություն: Ուրեմն՝ ինչպե՞ս պետք է լուծվի այս թնջուկը: Պարզվում է, այն միայն միամիտներիս համար է այդպիսին …
 
Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում, և ովքե՞ր են իրական տերերը: Նախ՝ Մոսկվայից գործուղմամբ, ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանն, ապա ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարից առաջ՝ հանրապետականացվեց: Մինչ այդ Կարեն Կարապետյանը միակն է ՀՀ 13 վարչապետների թվում, ով ամբողջովին ձևավորել է իր թիմը, ՀՀ կառավարությունն ազատել Գագիկ Բեգլարյանից, Գագիկ Խաչատրյանից, Հովհաննես Հովսեփյանից … մյուս հեռացողները հիմնական դերակատարներ չէին և որոշիչ դեր չունեին: Հովիկ Աբրահամյանին էլ նախապես հեռացրել էր գլխավորը համարվող վոժդը: Չմեռանանք նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար դարձավ Արմեն Գևորգյանը, ինչո՞ւ, կհասկացվի փոքր-ինչ ուշ …
 
Այս ամենն իհարկե թելադրված և հետևողականորեն իրականացվում է Պուտինի կարգադրություններով ու յուրաքանչյուր քայլի համար հստակ թելադրմամբ: Եթե շատերին թվում է, որ Պուտինը Մոսկվայում նստած չի պատկերացնում, թե ով ինչ է շնչում Հայաստանում, ով ով է, կամ՝ ով որքան արժե, ապա նրանք պարզապես քաղաքական մոլորյալներ են, եթե իհարկե ավելի խիստ չարտահայտվենք: Միայն երեկ, անգամ մանուկների հետ հաղորդակցության ժամանակ, երբ մեր ժամանակի Ստալին՝ Պուտինը հայտարարեց, թե Ռուսատանի սահմանները որևէ տեղում չեն ավարատվում, ասվածներիս լիիրավ հաստատումն է:
 
Ո՞րն է Ռուսաստանի փաստացի տարածք Հայաստանում Պուտինի նպատակն ու ինչո՞ւ է նա այդ ծրագիրն իրագործելու համար Հայաստան գործուղել Կարեն կարապետյանին, իսկ նրա համար քաղաքական կուլիսներում վազվզողների աչքերով վերակարգ սահմանել, որքան էլ, որ զարմանալի է, ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ՝ Սամվել Կարապետյանին:
 
Հայաստանը կտրված լինելով միջազգային տնտեսական բոլոր հաղորդակցություններից Ռուսատանի ու մասնավորապես՝ Պուտինի համար հետաքրքիր է որպես տարածք միայն: Չմանրանանք, թե ինչու է հայաստանյան օդային տարածք մուտք գործում ռուսաստանյան մի ավիաընկերությւոն, որն անգամ 7 հազար դրամով կապահովի ՀՀ քաղաքացիների անվտանգ արտագաղթը: Այդ տարածքի ամբողջական ձևավորումն ապահովելու, իսկ մնացած քաղաքացիներին իբրև բազաների սպասարկուներ ծառայեցնելուն ընդառաջ՝ հարկ է, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից, այնուհետ նաև՝ 2018 թ.-ին Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետն ավարտելուց առաջ, Պուտինի ձեռքում կենտրոնացվի Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, կամ՝ գրեթե ողջ, որպեսզի Արևմուտքը սանկցիաներ չկիրառի նաև Հայաստանի հանդեպ, կձևավորվի խորհրդարանական փոքրիկ արևմտամետ խմբակցություն, որն էլ առերևույթ կհավասարակշռի երկու բևեռները:
 
Այդ բաղձալի նպատակին հասնելու առաջին քայլերից մեկն արվել է, Կարեն Կարապետյանը հանրապետականացվել է, ու այլևս այդ կուսակցության ներսում տեղի կունենան վերադասավորումները՝ այնտեղից հանրության աչքին փուշ դարձած օլիգարխանման տեսակների զտումը: Մինչև եկող տարվա ապրիլ՝ խորհրդարանական ընտրությունները, ՀՀԿ-ում չեն լինի ոչ միայն քրեաօլիգարխիկ տարրերն, այլև՝ երբեմնի ազգայնական ներակայցող գործիքները: Եվ չկարծեք, թե այդ նույն օլիգարխների օձիքները բաց կթողնեն: Նրանք, որպեսզի պահպանեն իրենց բիզնեսները, շատերը՝ մենաշնորհները, ապա համապատասխանաբար պետք է մուտքեր ապահովեն կուսակցական գանձարան, այլապես՝ կկորցնեն ամեն բան:
 
Այսպես՝ իրագործվում է Հայաստանը Ռուսաստանի ենթակայությանը խաղաղ հանձնելու համար մշակված ծրագիրը:
 
 
Իսկ որքանո՞վ է ջազասեր Կարեն Կարապետյանն ամբողջովին վստահելի Պուտինի համար և որքանո՞վ նա կկարողանա ավարտին հասցնել այս ամբողջ գործընթացն ու ինչո՞ւ փոքր-ինչ վերևում գրեցինք՝ քաղաքական կուլիսներում վազվզողների աչքերով: Որովհետև իրականում Պուտինի համար, ըստ մեզ հասած տեղեկությունների, առավել վստահելի է ոչ թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, այլ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և այս ամենը պարզապես նախապատրաստվում է նրա հագով: Ինչպես յուրաքանչյուր հեղափոխությունների ժամանակ այն իրագործողներից հետո, մաքրվում են կատարողներն, այնպես էլ՝ հընթացս որևէ տեղում ծրագրվում է Կարեն Կարապետյանի սայթաքումը: Եթե այն լինի շատ ցավոտ, ապա նա իրեն հատուկ ոճով կհեռանա Հայաստանից, եթե՝ փոքր-ինչ սահուն, ապա հնարավոր է գլխավորի խորհրդարանը, ինչը հայաստանյան լրատվամիջոցներից մեկը լսել ու վերագրել էր Սամվել Կարապետյանի եղբայր՝ Կարեն Կարապետյանին:
 
Հայաստանում բոլոր տեսակի փոփոխությունների՝ լինեն դրանք լավ, կամ՝ վատ, դիրիժորը Ռոբերտ Քոչարյանն է, ով, ի դեպ, եղել է և կա այդ դերում, իսկ ամբողջը կարգավորող պուլտի կոճակը Պուտինի ձեռքում է:
Ահա ծրագրվածն ամբողջացնելուց հետո էլ՝ կա՛մ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կա՛մ՝ 2018 թ.-ին Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից անմիջապես հետո, ՀՀ վարչապետ կնշանակվի Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստանը կշարունակի ղեկավարել՝ Պուտինի ամբողջական կառավարմամբ:
 
ՀՀԿ հերթական համագումարից առաջ այդ կուսակցության գիտակից խավը կհասկանա՞, կգիտակցի՞, որ գրեթե բոլորը վինտիկներ են Պուտին – Քոչարյան երկյակի ձեռքում, խիստ կասկածում ենք, որովհետև գիտակցելու դեպքում անգամ ռիսկ չեն անի որևէ քայլ անել, քանզի գոնե անմեղսունակ չեն այնքան, որ չհասկանան՝ այս ամենը կարող են կանգնեցնել միայն աշխարհի իրական տերերը, որոնց սակայն Հայաստանը շա՜տ քիչ է հետաքրքրում, շատերն անգամ այդպիսի անվամբ պետության տեղն էլ չգիտեն:
 
Նյութի աղբյուրը՝ mitk.am
«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ
Ամենադիտված