Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կասկածների ու հարցականների շարան ՌԴ նախագահը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն:

Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ուշագրավ է` «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Նախատեսվում է, որ խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ, կախված իրավիճակից, նաեւ՝ «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»:

Ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից, սպառնալիքներից է այդ զորախումբը պաշտպանելու` Ադրբեջանի՞ց, թե՞ Թուրքիայից: Բայց եթե միացյալ զորախումբը ուղղված չէ «երրորդ պետության դեմ»` ինչպե՞ս է «անվտանգության այլ սպառնալիքներին» հակազդելու:

Իսկ գուցե Վրաստա՞նն է Ռուսաստանի մտքում: Մի խոսքով՝ հարցականները շատ են, սակայն հստակ բացատրություններ հայկական կողմից առայժմ չկան, թե ինչ գործառույթներ է իրականացնելու միացյալ զորախումբը: Առայժմ միայն կարելի է ենթադրություններ անել, եւ մտահոգություններ կան, որ Մոսկվան այդ համաձայնագրով Հայաստանին կարող է անակնկալներ մատուցել` ներքաշելով մեր երկիրը խնդիրների մեջ:

Միաժամանակ, այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հազիվ թե օգտագործվեն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, երբ, օրինակ, անհրաժեշտություն առաջանա պաշտպանել Հայաստանի սահմանները Ալիեւի սանձազերծած ոտնձգություններից:

Ըստ երեւույթին, Մոսկվան հայկական բանակի վրա հսկողություն ու ազդեցություն ունենալու ձգտում ունի այդ «ծրագրով»: Ինչու չէ, դա կարելի է նաեւ դիտարկել Լեռնային Ղարաբաղում ինչ-ինչ զարգացումների դեպքում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության համար կանաչ ճանապարհի բացում: Այստեղ հարկ է հիշեցնել, որ ապրիլի քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշեց, որ հրահանգել է ԱԳՆ-ին աշխատել ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Այդ օրերին ասվում էր, որ կնքվելիք պայմանագրով հիմք կստեղծվի ԼՂ-ի ճանաչման համար: Սակայն մինչ այժմ այդ պայմանագրի ճակատագիրն անհայտ է մնացել: Հայ-ռուսական միացյալ զորախումբը Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում հնարավոր պատերազմական իրավիճակներում ինչպե՞ս է իրեն դրսեւորելու, ո՞ւմ հրահանգներին է ենթարկվելու: Եթե պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին, ապա այս դեպքում հարցականներն, իհարկե, ավելանում են… Կամ՝ եթե, օրինակ, Վրաստանի տարածքում Ռուսաստանը ինչ-որ խնդիրներ ունենա, Հայաստանն էլ այդ միասնական զորախմբով պետք է մասնակցի՞ ՌԴ-ի հնարավոր գործողություններին: Ի դեպ, տարօրինակ չէ՞ր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը, Դմիտրի Կիսելյովին տված վերջին հարցազրույցում անդրադառնալով հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ այսպիսի հայտարարություն արեց.

«Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»: Այսինքն` անակնկալները չե՞ն բացառվում: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհետեւ Սերժ Սարգսյանի այդ մտքին հետեւեցին Կիսելյովի ճշտող հարցերը, ապա Սարգսյանի կողմից պարզաբանումը, թե չի կարծում, որ Գյումրիից բացի՝ նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի.

«Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»։ Ադրբեջանի զորավարժությունները «խաղաղասիրական» էին, Վրաստանինը` սպառնալի՞ք Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում մինչեւ նոյեմբերի 20-ը կայացան «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները:

Համատեղ վարժանքների գլխավոր նպատակը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիության ապահովումն է՝ հայտնում էին Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները: «ՆԱՏՕ-Վրաստան 2016» վարժանքները թվով երկրորդ վարժանքներն էին, որոնք անցկացվեցին ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթի (SNGP) շրջանակներում։ Այս իրադարձությունը հերթական անգամ արժանացավ Մոսկվայի կոշտ գնահատականներին: Ռուսաստանի ԱԳՆ-ն ուղղակի հայտարարեց, որ ՌԴ-ն նման ակտիվությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար։ «Իրենց անհանգստությունն են հայտնել նաեւ Վրաստանի մյուս հարեւանները՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նաեւ նշել էին, որ «զորավարժությունները բարդացնում են ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»։ Մոսկվային, իր հերթին, արձագանքեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. «Այդ զորավարժությունները համաչափ բնույթ են կրում եւ ամբողջությամբ համապատասխանում են մեր միջազգային պարտավորվածություններին»։

Իսկ Վրաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ անցկացված զորավարժությունների առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, փոխանցեց. «ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին։ Վրաստանում անցկացվող «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները երկրի եվրաատլանտյան ինտեգրման անփոփոխ կուրսի հերթական հաստատումն են։ Զորավարժություններին վրացական կողմի հետ մեկտեղ մասնակցում են դաշինքի 13 անդամ եւ գործընկեր երկրների մինչեւ 250 զինծառայողներ։

Նման միջոցառումները նպաստում են Վրաստանի պաշտպանունակության եւ դաշինքի հետ համատեղելիության մեծացմանը։ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին»։ Ուշագրավն այն է, որ գրեթե նույն օրերին` նոյեմբերի 12-18-ը, Ադրբեջանի զինուժն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ:

Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության` վարժանքներին մասնակցում էին մինչեւ 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: Սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դա չհամարեց «լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար»` ուղղված ընդդեմ Լեռնային Ղարաբաղի անվտանգության: Պարզ է ինչու` եթե զինում են Ադրբեջանին, ինչո՞ւ պետք է սպառնալիք համարեն նրանց լայնամասշտաբ զորավարժությունները:

Այստեղ տեղին է հիշատակել օրերս Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի դիտարկումը, երբ «Առավոտ»-ի հարցին` մերձավորարեւելյան տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման վերաբերյալ, հակադարձել էր. «Ռուսաստանը՝ ձեր դաշնակիցը, զենք է տրամադրում Ադրբեջանին: Ռազմական տեսակետից Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էական չեն, որքան Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Ռուսաստանն Ադրբեջանին տրամադրում է բոլոր հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ…»: ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «Առավոտ», 24.11.2016 

Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականը
Ամենադիտված