Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մեծարգո պարոն վարչապետ, լրագրողական աշխատանքային գործունեությանս ընթացքում լուսաբանել եմ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային ավտոպատահարներ, վրաերթեր, որոնց հետեւանքով, ցավոք, եղել են զոհեր եւ վիրավորներ:

Ավտովթարներն ու վրաերթերը հիմնականում լինում են մայրաքաղաքից դուրս` մարզային, համայնքային եւ գյուղական ճանապարհներին: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մեղավոր են վարորդները, որոնք եղել են ոչ սթափ, չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենաներն ունեցել են տեխնիկական անսարքություն եւ այլն:

Սակայն շատ դեպքերում ավտովթարների ու վրաերթերի պատճառը եղել է ճանապարհների անբարեկարգ վիճակը, արտաքին լուսավորության, ճանապարհային նշանների բացակայությունը:

Միայն վերջին մեկ ամսում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարել ժողովրդի կողմից «մահաբեր ոլորաններ ու ճանապարհներ» անունով կնքված հատվածներում` տեղադրելով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթեւեկությունը կարգավորող տեղեկատվական ցուցանակներ, կամուրջների հիմնովին վերանորոգումներ:

Աշխատանքները կատարվել են անգամ այնպիսի հատվածներում, որտեղ դեռ ԽՍՀՄ տարիներին էին համապատասխան մարմինները խոստացել վերացնել խոչընդոտները, բայց չէին վերացրել:

Մեծարգո պարոն վարչապետ, Երեւան-Վաղարշապատ ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գլխավոր մայրուղին նույնպես համարվում է մահաբեր: 300-ից ավելի ավտովթարներ (80 մահ), 100-ից ավելի վրաերթեր եմ լուսաբանել (35 մահ) նշված մայրուղում: Ցավով արձանագրենք, որ այդ հատվածում մահվան դեպքերը հիմնականում եղել են երեկոյան եւ կեսգիշերին: Այդ հատվածում կան դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ տրանսպորտային շարժը միշտ ակտիվ է հատկապես ամռանը` կապված զբոսաշրջության, եւ աշնանը` կապված գյուղացիների` տարբեր մարզեր գյուղմթերք տեղափոխելու հանգամանքով: Շատ դեպքեր, այդ թվում` ողբերգական, տեղի չէին ունենա, եթե այդ 2 կմ-անոց ճանապարհն ապահովված լիներ արտաքին լուսավորությամբ:

Մեծարգո Կ. Կարապետյան, Ձեր ուշադրությունը եւ սրտացավությունն անչափ կարեւոր է մեր քաղաքացիների համար: Ուզում ենք, որ Դուք տեղեկացված լինեք եւս մի խնդրի, որը, ինչպես ժողովուրդն է ասում` կոմունիստների թվից, մատնված է անտարբերության:

Վստահ եմ, որ այդ քար անտարբերությանը կարող եք վերջ դնել Դուք: Կխնդրեի, որպեսզի Ձեր անմիջական հանձնարարականով մասնագետներն ուսումնասիրեին խնդիրը եւ գտնեին լուծումներ նշված հատվածում ապահովելով արտաքին լուսավորությունը:

Իսկ դրա արդյունքում բազմաթիվ կյանքեր կփրկվեն եւ ժողովուրդը Ձեր աշխատանքը կգնահատի երախտագիտությամբ:

ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ...

Չեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակի
Ամենադիտված