Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների ոչ գրագետ գործունեության արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել մեր ուժերը ՀՀ-ում, Արցախում, որ կարողանանք պատերազմի հաղթական ելք ապահովել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին պատերազմի ընթացքում մեր պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքը շատ թույլ զգաց, մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայ ժողովրդի պատմության մեջ կարմիր թելով անցել է, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել, այս իշխանությունների օրոք այդ միասնականության գաղափարը ոչնչացվեց: Իշխանությունների ոչ գրագետ գործունեության արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել ողջ հայ ժողովրդին, չկարողացանք մոբիլիզացնել մեր ուժերը Հայաստանում, Արցախում, բոլոր մարզերում, որ կարողանանք թիկունք կանգնել բանակին և մեր հաղթական ելքը կարողանանք ապահովել»,- ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ տարիներ ի վեր, իշխանությունը գնահատել է ՀՀ-ի շուրջ անվտանգության միջավայրը, եղել են ներքին, արտաքին, տարածաշրջանային, ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական բազմաթիվ սպառնալիքներ, որի շուրջ Հանրապետության ղեկավարությունը միշտ աշխատել է:

«Առաջին սպառնալիքը տնտեսության աճի մակարդակն է, համեմատած Ադրբեջանի Հանրապետության հետ, երկրորդը՝ ժողովրդագրական խնդիրներն են, որքան շատ լինի մեր երկրի բնակչությունը, այնքան կարող ենք անվտանգ պահել մեր երկիրը, այնպես որ Հայաստանն  ու Արցախը ավելի անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան Հայաստանը այսօր՝ առանց Արցախի: Եվ երրորդ սպառնալիքը քաղաքական ռեսուրսներն են, որոնց աճը և նվազումը ազդել է մեր երկրի ներքին և արտաքին վտանգների վրա»:

Օհանյանը նշեց, որ 2018 թվականին խոշոր հարված հասցվեց մեր քաղաքական ռեսուրսներին. «Տարիներ ի վեր մենք բանակցային մեծ ներուժ, պոտենցիալ էինք հավաքել և 30 տարի երկիրը պահել խաղաղ վիճակում, բայց այս իշխանությունների անգրագետ գործունեության ընթացքում այդ ռեսուրները  ոչնչացվեցին, դա էլ հնարավորություն ստեղծեց հակառակորդի համար՝ սկսել մարտական գործողություններ: 2000-2008, 2010 թվականներից հետո ներգաղթ է եղել, բայց այսօր այնպիսի պայմաններ են, որ ժողովուրդը ուզում է լքել հայրենիքը, սակայն չպետք է նայել իշխանություններին, այլ՝ ամուր կառչել այս տարածաշրջանից»:

Նրա խոսքով՝ մտահոգությունը ոչ թե նրանում է, որ պարտություն կրեցինք պատերազմում, այլ որ այսօրվա իշխանությունների կողմից ճիշտ ղեկավարում չկա.

«Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Կուբաթլու, Զանգելան, Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացնել զորքերը առանց որևիցե սահմանազատման, ինչ է թե այն կողմից թուրքն ու ադրբեջանցին եկել են GPS-ով ու ասել՝ հեռացեք մեր սահմաններից: Իսկ ո՞վ է ասել, որ աՅդ սահմանները ադրբեջանցունն ու թուրքինն էր: Հիմա էլ ուզում ենք, որ Մեղրիի, Սյունիքի տարածքով ճանապարհներ ունենանք»,- ասել է Օհանյանը:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված