Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմի համար կարևոր է, որ հայաստանյան խորհրդարանական ընտրություններն անցնեն քաղաքակիրթ ձևով․ Կրիլովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՌԴ Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կրիլովի խոսքով՝ ապրիլի 7-ին Մոսկվայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում քննարկվող բոլոր հարցերն էլ կարևոր են երկու կողմերի համար էլ։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կա հեռանկար Հայաստանի հնարավոր զարգացման, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների նոր մակարդակի և կա Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական զարգացումների վտանգ։

«Իրավիճակը տարածաշրջանում բավականին լարված է, և կարևոր է նոյեմբերի 9-ի ստորագրված համաձայնագրի իրականացումը։ Կարևոր է հասկանալ, թե ինչ կտա այդ համաձայնագիրը կողմերին, և ինչպես այն կարող է պրակտիկայում կիրառվել։ Այս առումով կարևոր է իմանալ, թե ինչ փուլում է հիմա այդ եռակողմ համաձայնագրի իրականացումը, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ դրա վերաբերյալ հայաստանյան հասարակության կարծիքը շատ հակասական է։ Մեծամասնությունը կարծում է, որ ճանապարհների ցանկացած ապաշրջափակում կապիտուլյացիա է, և դա անընդունելի է։ Իհարկե, այստեղ է, որ պետք է հասկանալ, թե ինչպես է դրան նայում Հայաստանի ղեկավարությունը, և թե ինչպես կարելի է հասնել իրավիճակի հանգուցալուծման թեկուզ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկխոսության ճանապարհով։ Մինչ հիմա Հայաստանին չի հաջողվել իր հարաբերությունները լավացնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այստեղ էլ Ռուսաստանը հանդես է գալիս միջնորդի դերում»,- ասաց նա։

Ավելի վաղ Tert.am–ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ և առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել էր, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:

Ալեքսանդր Կրիլովը, խոսելով նոյեմբերի 9-ին արցախյան պատերազմի հրադադարի եռակողմ համաձայնության մասին, նկատեց, որ գործընթացում ներգրավված կողմերը ցանկանում են  դրանից քաղել սեփական շահը։

«Հիմնահարցը բարդ է և բազմակողմանի, այստեղ ոչ միայն մեր հարավկովկասյան խաղացողներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը Վրաստանը, նրանց հարևաններ Ռուսաստանը, Թուրքիան, այլ նաև՝ համաշխարհայինները՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան, որը պատահական չէր, որ ՄԱԿ-ում դեմ քվեարկեց պատերազմի ժամանակ կրակի դադարեցման բանաձևին։ Դա ցույց տվեց, որ շատ միջազգային դերակատարներ ցանկանում են լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները այս տարածաշրջանում, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի համար կարևոր է, որ այն չվերածվի նոր մարտահրավերների և սպառնալիքների վայր։ Այստեղ կարելի է գտնել փոխհամաձայնություն, սակայն դա շատ դժվար է, որովհետև շատ հարցերում կողմերի շահերը միմյանցից շատ հեռու են»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Փաշինյանն ու Պուտինը կկարողանան հանդիպմանն այս հարցերի շուրջ համաձայնության գալ։

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ Մոսկվայում հանդիպման կարևոր հարցերից է հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցողը։ «Ռուսական կողմի համար կարևոր է, որ նշանակված խորհրդարանական ընտրությունները, դրա հետ կապված գործընթացները, քվեարկություններն անցնեն քաղաքակիրթ ձևով, որ չլինեն մտահոգություններ, բախումներ, հատկապես ուժային ինչ-որ սցենարներ։ Կարծում եմ, որ այս հարցը շատ մանրամասն հանդիպմանը կքննարկվի»,- ասաց նա։

Նա նաև նկատեց, որ հիմա հայաստանյան քաղաքական դաշտում շատերն են կարծում, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է բարձրացնել նոր մակարդակի։ «Կարծում եմ, որ կքննարկվի, թե որն է մեր հարաբերությունների հեռանկարը, մինչև ուր կարող է հասնել ինտեգրացիան»,- ասաց նա։

Հիմա, ըստ նրա, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, ունեն երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր։ «Ռուսաստանը Հայաստանի պետական սահմանների ապահովության երաշխավորներից է։ Հիմա, երբ Ադրբեջանը մոտեցել է Սյունիքին, պետք է վերանայել մեր համագործակցության կոնֆիգուրացիան Հայաստանի այս հատվածում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Ռուսաստանում նկատում են, որ հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը հասկացել են Մոսկվայի դերը, և եթե գնան այն շրջանակներին ընդառաջ, որոնք առաջարկում են թեքվել դեպի Արևմուտք և այստեղից ստանալ տեխնոլոգիաներ, պաշտպանություն և այլն, ցանկանում են կրկնել 1920 թվականը, երբ Անտանտը Սևրի պայմանագրով հանդես էլ գալիս որպես Հայաստանի սահմանների երաշխավոր, բայց երբ հերթը հասավ լուրջ պատերազմին, դաշինքի երկրները հեռացան տարածաշրջանից և Հայաստանին ու Հունաստանին միայնակ թողեցին թուրքական բանակի հետ։

«Այստեղ է, որ պրոպագանդիստական հայտարարությունները շատ վտանգավոր են, քանի որ ապակողմնորոշում են հասարակությանը։ Պետք է, որ մեր հարաբերությունները հիմա հնարավորինս մտերիմ և փոխշահավետ լինեն»,- ասաց նա։

Խոսելով այսօրվա իշխանությունների՝ Ռուսաստանի նկատմամբ եղած վերաբերմունքի մասին՝ Ալեքսանդր Կրիլովը նկատեց, որ բարձրագույն ղեկավարության հետ, կարծես թե, լուրջ խնդիրներ չկան, բայց եթե վերցնենք ամբողջ կառավարությանը, ապա այստեղ կտեսնենք շատ դեմքերի, որոնք անթաքույց արևմտամետ են։

«Եթե վերլուծենք պատերազմի ընթացքն ու արդյունքները, տպավորություն կստեղծվի, որ Հայաստանի ղեկավարության հենց այդ հատվածն է դիտավորյալ գործել այնպես, որ հանգեցնի հայկական կողմի պարտությանը: Կարծում եմ, որ շատ առեղծվածներ պատերազմի մասին, որոնք դեռ անհասկանալի էին, բացատրվում են այդ առաջնորդների կանխամտածված սաբոտաժով, ովքեր գործել են արտաքին քաղաքական խաղացողների շահերի համար, ովքեր ձգտում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը և ուղղորդել Հայաստանը Մայդանի ճանապարհով», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանում առաջիկա ընտրություններից հետո այս հատվածը կշարունակի թուլանալ, մնալ վերահսկողական օղակներից դուրս, և այսուհետ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան:

Պատերազմից հետո, ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով, Հայաստանի դիվանագիտությունը պետք է շատ աշխատի բանակցային գործընթացում հայկական շահերն առաջ տանելու համար։

«Եռակողմ պայմանագրում Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչինչ չկա, բայց բոլոր գերտերություններն ընդգծում են, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով տեղի բնակիչների կամքը։ Այստեղ շատ բան է կախված լինելու հայկական դիվանագիտության ակտիվությունից, թե որքանով այն կարող է կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վրա գերտերությունների՝ Արևմուտքի, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների, Ֆրանկոֆոնիայի գերտերությունների ուշադրությունը։ Այս ամենը կախված է Հայաստանի դիվանագիտությունից։ Այս հարցում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը շատ խիստ է՝ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանում, այստեղ մնացող բոլոր քաղաքացիները Ադրբեջանինն են լինելու և նրանց իրավունքները իրենք են պաշտպանելու։ Այնպես որ, կողմերի դիրքորոշումները միմյանցից շատ հեռու և հակասական են։ Հայաստանը պետք է լավ աշխատի»,- ասաց նա։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված