Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց նամակ իմ անունից, բոլորի համար. 44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյանը բաց նամակով տեղեկացրել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են պատերազմում վիրավորում ստացած  տղաները: Նա իր բաց նամակում դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությանը:

«Ստորև կներկայացնեմ մի լուրջ խնդիր, որը, փաստորեն, համատարած երևույթ է, եւ 44-օրյա պատերազմի մասնակից (հատկապես վիրավորում/խեղում ստացած) անձանց կյանքը դարձել է բյուրոկրատական մղձավանջ. փաստացի անհնար է որևէ մեկից պարզաբանում կամ խնդրի լուծում ստանալ։

Դիմում եմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությանը

Ներկայացնում եմ այն, ինչ  կատարվել է ինձ հետ՝ վստահ լինելով, որ շատերն անցել են այս մղձավանջով (խնդրում եմ կապվել ինձ հետ, որ բոլորս խնդիրը հասանելի դարձնենք այն մարդկանց, ովքեր պարտավորված են լուծումներ տալու)։

Այն, ինչ ներկայացնելու եմ, կարող եմ ապացուցել թե' փաստաթղթերի, թե' վկայությունների և թե' ֆոտո-վիդեո նյութերով։

Եվ այսպես․․․

Հոկտեմբերի 3-ին կամավոր հիմունքներով ներկայացել եմ Երևանի N2 զինկոմիսարիատ (Կենտրոն), զորակոչվել եմ (ՄՈԲ)։ Նույն օրը մեկնել եմ Երևանում գտնվող N զորամաս (ծառայել զինվորական մասնագիտությամբ)։ Հոկտեմբերի 25-ին, ստանալով համապատասխան հրաման, ուղևորվել եմ Արցախ՝ Մարտակերտի N զորամաս։ Հոկտեմբերի 27- ին, հասնելով Մարտակերտ, զինակիցներիս հետ ստացել եմ հրաման՝ համալրման նպատակով բարձրանալ դիրքեր։ Այնուհետև, մինչև նոյեմբերի 18-ը, գտնվել եմ Մարտակերտի 152 դիրքում։

Ողջ ընթացքում գտնվել եմ ծանր (տարբեր տրամաչափի)՝ ականանետից մինչև «Գրադ» տեսակի հրետակոծության տակ, գրեթե 24/7 ռեժիմով (առանց որևէ թաքստոցի)։

Նոյեմբերի 10-ի լույս առավոտյան՝ հրադադարից հաշված րոպեներ առաջ, «Գրադ» տեսակի հրթիռի հարվածից ստացել եմ վիրավորում՝ բարեբախտաբար ոչ բեկորային (կոնտուզիա, ուղեղի ցնցում), որին հաջորդող 8 օրերի ընթացքում թե' կապի միջոցներով, թե' անմիջապես դիմել եմ վերադաս հրամանատարությանը՝ բուժօգնություն խնդրելով և' իմ և' այլ վատառողջ անձանց համար։ Բախվելով միայն անտարբերության՝ 8 օր անց դիրքից ինքնակամ փորձել եմ իջնել գունդ։

Ճանապարհին հանդիպել եմ բուժծառայության մեքենա (մի կերպ համոզել եմ ինձ և ևս 2 անձի հասցնել բուժկետ)։ Բնականաբար, բուժկետում ոչինչ չէին կարող անել։ Այստեղից ուղարկել են Դրմբոնում գտնվող հոսպիտալ (որը պարզվում է՝ ժամանակավոր էր և այժմ գոյություն չունի)։ Հոսպիտալում ստուգեցին ականջներս, ասացին՝ կոնտուզիա է․ «Այստեղ ոչինչ չենք կարող անել, պիտի նորմալ ստուգվեք (անգամ սովորական սպազմալգոն չունեին)։ Ուղղակիորեն մեջբերում եմ․

-Մի ճար արեք, հասե՛ք Երևան․․․

Նույն օրը վերադարձել եմ Մարտակերտի զորամաս, ներկայացել շտաբ։ Հանդիպել եմ շտաբի պետին, պահանջել՝ մեզ փաստաթուղթ տա, որով կարող ենք հատել սահմանը և հասնել Երևան (փաստաթուղթը կա)։ Երևան եմ հասել տաքսիով, վճարել 45,000 դրամ։ Այնուհետև ներկայացել եմ թե' զորամաս, թե' զինկոմիսարիատ, պատմել ողջ եղելությունը, ներկայացրել փաստաթղթերը՝ խնդրելով ինձ ուղարկել հոսպիտալ։

Զորամասը պատասխանէլ է․ «Դուք այլևս մեզ մոտ գրանցված չեք, մեր գործը չի, դիմեք զինկոմիսարիատ»։ Զինկոմիսարիատն իր հերթին նշել է․ «Դուք այլևս ծառայության մեջ չեք, պետք է դիմեք քաղաքացիական պոլիկլինիկա»։

Կփորձեմ առավելագույնս պարզ նկարագրել նաև ողջ հետագա անարդյունք, անհեթեթ կաբինետային վազքն ու մղձավանջը։

Կաբինետային մղձավանջ 1

(պոլիկլինիկա)

-Մենք ոչ մի նման մասնագետ չունենք, որ Ձեզ է պետք։ Մի ամսից ԼՈՌ բժիշկը կգա արձակուրդից, եկեք, կստուգի․․․ Ոչ էլ գիտենք՝ Ձեզ ուր կամ ոնց ուղեգրենք, եթե պետպատվեր եք ուզում։

Զինկոմիսարիատ

-Տղա' ջան, արդեն երկրորդ անգամ եմ ասում՝ դու մեր ցուցակներում չկաս, դիմի'ր քաղաքացիական հիվանդանոց։

Աստղիկ ԲԿ

-Օ՜,  Ձեզ պետք է ՄՌՏ , ԼՈՌ, ԿՏ, նյարդաբան․․․ Պետպատվե՞ր եք ուզում։ Դե, էդ դեպքում գիտեք՝ պետք է հոսպիտալից թուղթ բերեք, որ մասնակից եք, մենք սպասարկենք։ 

«Կանազ» հոսպիտալ

-Հաաաա՜․․․ Գիտեք՝ ձեր զինկոմիսարիատի տեղեկանքը հին է, գնացեք, նորը վերցրեք, որ ձեր ուզած թուղթը տանք։

Զինկոմիսարիատ

- Երկու օրից եկեք, վերցրեք այդ փաստաթուղթը։

«Կանազ» հոսպիտալ

- Օ՜․․․ Գիտեք՝ Ձեզ ախր արդեն զորացրել են, մենք տենց թուղթ չենք կարա տանք, ոչ էլ ինքներս կկարողանանք ստուգել։

Չցանկանալով ևս մի քանի շաբաթ անցկացնել կաբինետից կաբինետ հերթերում՝ թքեցի ամեն ինչի վրա և իմ գումարով դիմեցի «Նաիրի» ԲԿ։ Անցնելով բոլոր ստուգումները՝ պարզ դարձավ, որ ունեմ կոնտուզիա, լսողության կորուստ, ուղեղի ցնցում (փաստաթղթերն առկա են)։

Իմ գրպանից գնեցի ամբողջ դեղորայքը, վճարեցի հետազոտությունների համար։ Հետո իմացա, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով ինձ գումար է հասնում, դեղորայք , անվճար բուժօգնություն։ Ինչպես նաև, որոշ մասնագետների պնդմամբ, կարող էի դիմել զինվորական հաշմանդամության համար։ Փորձեցի դիմել․․․

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վիրավորում ստացած անձանց օգնության ծրագրի շրջանակներում դիմումը մերժվեց։ Համակարգի միջոցով ստացված պատասխանը սա էր․

«Դուք չկաք ՊՆ-ի կողմից տրամադրված ցուցակում»։

Կաբինետային մղձավանջ 2

(զանգ Սոցապ նախարարություն)

Ներկայացնում եմ խնդիրը, լսում են, ասում, որ զանգահարեմ մեկ այլ համարով։

2 օր անպատասխան զանգերից հետո կրկին զանգում եմ թեժ գիծ, ինձ մեկ ուրիշ համար են տալիս․․․ Ողջ օրը զանգում եմ, վերջապես երեկոյան մեկը վերցնում է, մուննաթ գալիս, թե «խի՞ եմ իրեն զանգել․ ինքն էդ հարցով չի զբաղվում»․․․

Կրկին զանգում եմ թեժ գիծ, ասում են՝ «Հա՜, վայ․․․ Գիտե՞ք՝ երևի ՊՆ դիմեք»․․․

Բնականաբար, ՊՆ թեժ գծից որևէ մեկը չի պատասխանում։

Զանգ ՊՆ բուժվարչություն (անպատասխան)․․․

Նամակ/դիմում իրենց պաշտոնական էլ․հասցեին (ոչ մի պատասխան)․․․

Զինկոմիսարիատ

-Ապեր, մեզ մինչև հիմա սկի չեն եկել քո թղթերը Արցախից, թե որտեղ ես եղել, ոնց, խի․․․

Նորից ամբողջ պատմությունը պատմում եմ, ասում են․

- Դե մենք հարցում կանենք, քեզ կզանգենք (այդպես էլ չզանգեցին)․․․

Վերջապես մի կերպ հաջողվում է կապ հաստատել ՀՀ ՊՆ բուժվարչություն, որտեղ ասում են․

- Մեզ տվեք հոսպիտալի էպիկրիզ, որպեսզի մենք Ձեզ ավելացնենք ցուցակում։

Այն հարցին, թե ինչպես ես կարող եմ էպիկրիզ ունենալ այն հոսպիտալից, որը հրաժարվել է ինձ սպասարկել, որևէ կերպ չեն պատասխանում, ասում են․ «Դիմեք զինկոմիսարիատ»:

Եվ, վերջապես, ամենաանհեթեթ բանը, որ կարող եք պատկերացնել․ վերջին անգամ դիմում եմ զինկոմիսարիատ, խնդրում՝ խնդրին ընթացք տալ, ինչին պատասխանում են.

- Մեզ ոչ մի թուղթ չի հասնում, բոլոր հարցումներn անպատասխան են, եթե ուզում ես հարցդ լուծես, գնա, հասի Մարտակերտ, վերցրու, բեր։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Դիմում եմ գրել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որում մանրամասն ներկայացրել եմ ողջ պատմությունը, խնդրել՝ միջնորդել հարցը լուծելու համար։

Սրանից հետո ՊՆ-ից ստացել եմ ևս 2 անհեթեթ զանգ։

- Բա խի՞ եք դիմում գրել։ Ի՞նչ խնդիր է։

Ամբողջը պատմում եմ, ասում են․

- Դե գիտեք՝ էպիկրիզ է պետք․․․

Ասում եմ՝ չունեմ, չեք սպասարկել, հրաժարվել եք։ Ասում են՝ կզանգենք, ու էլի անհետանում են․․․

Հիմա ի՞նչ, վերջը ի՞նչ․․․ «Այդ ու՞ր եք պարոնա՛յք», զարթնեք, 6 ամսից ավելի է անցել, հազարներով ինձ նման տղերք կան, էս ի՞նչ եք անում, թե՞ ձեր միակ հոգու նոխազը՝ «գնա մեռի, արի սիրեմ»-ն ա․․․

Որ կաբինետ մտնում ես, ոտքը ոտքին գցած, նստած սուրճ եք խմում և սոցցանցերում փոստեր անում, թե ինչքան հայրենասեր եք ու, թե՝ «կներեք մեզ, տղերք, որ մեզ համար մեռաք»․․․ Բա ո՞նց եղավ, որ պատերազմի ավարտի առաջին իսկ օրը կուրացաք և ոչ մեկի ցավը, ապրածը, դժվարությունը էլ «ձեր տանձին չի»։

Ինձ՝ վիրավորիս առաջարկում եք Մարտակերտ հասնե՞մ, որ թուղթ բերեմ․․․ Հոգեբանական ու տարրական անվտանգության խնդիրների հետ միասին՝ հարց եմ տալիս ձեզ՝ ձեր ցինիզմի մակարդակը չե՞ք զգում․․․ Նույն կե՞րպ եք խոսում կորած զինվորի ծնողի, հարազատի հետ, ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անապացույց կամավորի հետ․․․

Լուծե՛ք ոչ միայն իմ, այլ բոլորիս հարցը։

Անհապաղ լուծե՛ք։

․․․Հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու, հույս ունեմ՝ հանրությունն էլ է մեզ հետ այդ հարցում։

Լուծե՛ք անհապաղ։

44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան»:

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված