Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև ընտրության արդյունք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի քննարկվեն ոչ թե պատերազմն ու պատերազմի հետևանքները, այլ քաղաքական ցանկացած օրակարգ: Եվ կապ չունի՝ կլինի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, թե մեկ այլ օրակարգ: Անդրադառնալով հայտարարված արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Փաշինյանը նշված ճանապարհով է առաջ շարժվում՝ լավ հասկանալով, որ պատերազմի արդյունքներն այն գործոններն են, որոնք իրեն երբեք չեն ներվելու: Հիմնական խնդիրն օրակարգի փոփոխությունն է: Երկրորդ՝ ընտրություններ նախաձեռնելով՝ նա իր համար քաղաքական բանակցություններ սկսելու հնարավորություն բացեց: Այս հանգամանքն իր հերթին կնպաստի ընդդիմադիր դաշտում որոշակի հակասություններ մտցնելուն: Մի բան է, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համատեղ պայքարում են հրաժարականի համար, մեկ այլ բան, երբ նրանք մտնում են ընտրական գործընթացների մեջ, որի առկայության ժամանակ ստիպված են լինելու մրցակցել նաև իրար դեմ: Եվ այս տեսակետից Նիկոլ Փաշինյանը փորձում է նաև ընդդիմադիր դաշտի ուժերը, միասնությունը ջլատելու խնդիր լուծել: Երրորդ խնդիրը զուտ հանրությանը խաբելն ու ցույց տալն է, թե ինքը վախենալու բան չունի, և իր հիմնական նպատակը ոչ թե իշխանության պահպանումն է, այլ ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու հարցը: Եվ եթե այս հարցում նա կարողանա որոշակի հաջողությունների հասնել՝ վերարտադրել իր սեփական իշխանությունը, ապա արդեն այս առումով կլուծի իր ամենամեծ խնդիրը, այն է՝ պատերազմի ադյունքների լեգիտիմացում՝ ընտրությունների ժամանակ ստացված ձայների միջոցով: Սա իր երազանքն է, որին ձգտում է, բայց առաջին երեք խնդիրներն ավելի ակտուալ են»,ասաց քաղաքագետը:

Նա շեշտեց, որ արտահերթ ընտրությունները հանրության համար որևէ խնդիր չեն լուծելու, ինչը պայմանավորված է մի քանի պատճառներով: «Առաջին՝ եթե այդ ընտրությունների արդյունքում Փաշինյանը շարունակում է իշխանության մնալ, ինչը բացառված չէ, ապա, ըստ էության, նաև շարունակում է ակտիվ պահել իր պատճառով մեր պարտության բոլոր հետևանքները վերացնելու խնդիրը: Այդ խնդիրը չի լուծվելու: Եթե իշխանությունը փոխվում է, ապա դա ենթադրում է ծայրահեղ իրավիճակներում տեղի ունեցած փոփոխություն: Այդ դեպքում շատ մեծ խնդիրներ ժառանգելու տեսակետից նոր իշխանությունների համար բավականին դժվար է լինելու: Այս համատեքստում հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բուն ընտրական գործընթացը նպաստելու է խնդիրների խորացմանը: Խոսքը տնտեսական, անվտանգային, ինչպես նաև մեր հասարակական միասնության ու համերաշխության խնդիրների մասին է: Եթե չպատրաստված պետությունը, չպատրաստված հանրությունը գնում է ընտրությունների, ներքին խնդիրներն ավելի են խորանում: Եվ երկրորդ, ըստ էության, նոր իշխանությունները ժառանգում են կրիտիկական իրավիճակում հայտնված երկիր, այդ իրավիճակում ձևավորված իշխանություն ու քաղաքական համակարգ»,-նշեց մեր զրուցակիցը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը միևնույն ժամանակ նշեց՝ ամենևին համոզված չէ, որ ընտրություններն անպայման տեղի են ունենալու. «Ճիշտ հակառակը՝ խիստ կասկածներ ունեմ ընտրությունների անցկացման առումով, որովհետև հասկանում եմ, որ առնվազն միամտություն կլինի հենվել մշտապես սուտ խոսող Փաշինյանի այն վստահեցումների վրա, թե հունիսի 20-ին ընտրություններ են անցկացվելու: Նշվածը չի բացառվում մանավանդ այն դեպքում, եթե մինչև ընտրությունների օրը Փաշինյանն իր համար դրված որոշակի խնդիրներ լուծված համարի: Այս տեսակետից նաև երկրորդ գործոնը կա. չի բացառվում, որ մինչև մինչև ընտրությունները լինեն այնպիսի զարգացումներ, որ ընդդիմությունը կարողանա Փաշինյանին և իր թիմին իշխանությունից հեռացնել»:

Անդրադառնալով իր այն տեսակետին, ըստ որի, Փաշինյանի հաղթանակը բացառված չէ, քաղաքագետը հավելեց. «Խոսելով այդ հնարավորության մասին՝ նկատի ունեմ, որ դա կարող է լինել բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ: Այդ տեսակետից նա հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև թե ընտրության արդյունք»:

Խոսելով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ արդեն ընդունված նախագծի մասին, որով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, քաղաքագետը նշեց. «Նախ՝ ընդդիմադիր դաշտը դեմ է այդ փոփոխություններին, և, ըստ էության, դա իշխանության միակամ որոշման արդյունք էր: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բաներ է հաշվարկել իշխանական թիմը՝ կարծելով, որ այսկերպ հաղթանակի հնարավորություններն ավելի մեծ են: Բայց միանշանակ է այն փաստը, որ ռեյտինգայինը հանելու հանգամանքը ավելի քիչ ընտրողների մասնակցությանն է նպաստելու: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը փորձելու է հենվել իրեն աջակցող քաղաքականապես ակտիվ փոքրամասնության վրա: Բացի այդ, քարոզչական ճանապարհներով, ըստ էության, փորձելու է հասնել մի իրավիճակի, որ իր կողմնակիցները՝ այդ ակտիվ փոքրամասնությունն անպայման գա ընտրությունների, իսկ մնացածը մասնակցելու շահագրգռվածություն կամ հոգեբանական պարտավորություն չտեսնեն: Մենք գիտենք, որ ռեյտինգայինի ժամանակ թեկնածուներն իրենց հարազատներին, մտերիմներին ամեն դեպքում կարողանում են համոզել ընտրատեղամասեր գալ: Այդ ընտրակարգն ավելի շատ հենված է ոչ թե քաղաքական ուժի, այլ կոնկրետ անձի օգտին քվեարկելու քաղաքացիների պատրաստակամության վրա: Եվ հենց այդ հատվածին են փորձում չեզոքացնել, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրություններին, իսկ քաղաքականապես ակտիվ փոքրամասնության շրջանում Փաշինյանի աջակիցների թիվը, կարծում եմ, բավականին մեծ է»:

Ամփոփելով՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձանք իշխանությունների՝ ներքին թշնամիներ փնտրելու նոր դրսևորումներին՝ դրան զուգահեռ դիտարկելով հայաստանյան իշխանության թուրքամետ մոտեցումներն ու հայտարարությունները: Քաղաքագետը շեշտեց, որ երևույթը ներքին թշնամու փնտրտուք չէ: «Իրականում դավաճանության գնացած, մեր պետական և ազգային շահերը դավաճանած մարդիկ փորձում են այդ մեղքն ուրիշների վրա բարդել: Ամենատարբեր ձևերով փորձում են ուրիշներին ներքին թշնամի նշանակել և իրենք իրենց ազատել պատասխանատվությունից: Վստահեցնում եմ, սակայն, որ սա անհաջող փորձ է և այդ մարդկանց որևէ հաջողություն չի բերելու: Ավելի քան համոզված եմ, որ ուշ թե շուտ նրանք լիարժեք պատասխանատվություն են կրելու իրենց դավաճանության, ինչպես նաև իրենց պատճառով կորսված հայրենիքի ու մեր հազարավոր զինվորների կյանքերի համար: Ես կասկած չունեմ, որ սա ժամանակի խնդիր է, և ուշ թե շուտ դա լինելու է: Ինչ վերաբերում է թուրքամետ հայտարարություններին ու մոտեցումներին, ապա սա շատ պարզ բացահայտում է այն փաստը, որ մենք գործ ունենք ոչ թե հայասեր, հայկական պետության շահերը հաշվի առնող, այլ օտարի շահը սպասարկող իշխանությունների հետ: Ընդ որում, նոր չի բացահայտվում սա, որովհետև նման հայտարարությունների և մոտեցումների շատ վաղուց ենք ականատես լինում: Այս դեպքում փաստացի գործ ունենք թուրք-ադրբեջանական շահը սպասարկող իշխանությունների հետ, ինչի ապացույցները, ցավոք, բազում են»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»
Ամենադիտված