Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական պայմանավորվածության հանցավոր սխեման․ համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի. Էդգար Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի:

Վերջին շրջանում պաշտոնական մակարդակում տեղեկություններ են տարածվում, ըստ որի վարչապետի պաշտոնում հայտնված անձը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային Ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։

Ակնհայտ է, որ դեռևս վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, դա չի իրականացվել երկրորդ անգամ, հետևաբար, այդ պայմաններում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, արդեն իսկ վկայում է հանցավոր համաձայնությունների հետևանքով պետական իշխանությունը զավթելու և պաշտոնական դիրքն այդ նպատակով օգտագործելու ենթադրյալ հանցագործության փաստի մասին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նույնիսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության օրը՝ 2021 թվականի հունիսի 20-ը, ինչը մեկ այլ ապօրինության փաստացի դրսևորում է, քանի որ ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»։ Այսինքն` դա Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական իրավասության խնդիր է, որն ապօրինաբար յուրացվել է վարչապետի կողմից։ Ընդ որում` այդ հայտարարությունը տեղի է ունեցել երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում»։ Սա էլ Սահմանադրությունը խախտելու մեկ այլ փաստի արձանագրում է։

Հարկ է նկատել, որ Ազգային ժողովի կողմից ռազմական դրությունը չեղարկվել է այդ հայտարարությունից հետո, ընդ որում ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների նախաձեռնությամբ։ Այսինքն, ռազմական դրությունը սահմանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության, իսկ չեղարկվել է ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ` այն էլ ոչ թե հաշվի առնելով դրա սահմանադրական հիմքերը (որոնք վաղուց վերացել են), այլ քաղաքական գործոնները՝ նոր ընտրություն կազմակերպելու հնարավորության ստեղծումը։

Հատկանշական է, որ արտահերթ ընտրության գնալու հանցավոր համաձայնության պատասխանատվությունն իրենց վրա վերցրել են նաև խորհրդարանում մինչ այժմ իրենց ընդդիմադիր համարող երկու քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները (համանուն խմբակցությունները) ևս։ Ավելորդ է խոսել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գոյության մասին, քանզի նրանց փոխարեն բոլոր որոշումները կայացվում են վարչապետի կողմից (ինչն իր հերթին իշխանությունը յուրացնելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ է պարունակում)։ Իհարկե, դեռևս կարելի է հույսեր փայփայել, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, գիտակցելով ենթադրյալ հանցագործությանը մասնակցություն ունենալու վտանգավոր հեռանկարը, զերծ կմնան, այսպես կոչված, «քաղաքական պայմանավորվածություններից» և կիրացնեն իրենց սահմանադրական իրավունքները և գործուն քայլեր կիրականացնեն վարչապետի հրաժարականը ոչ միայն պահանջելու, այլև խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի վարչապետի թեկնածու առաջադրելու և ընտրելու ուղղությամբ։

Հակառակ պարագայում, մինչ այժմ ներկայացված «քաղաքական պայմանավորվածություն» կոչվող հանցավոր սխեման ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կրելու է ձևական բնույթ, այսինքն, պաշտոնապես նա կհայտարարի դրա, մասին, ու կշարունակի մնալ իբրև վարչապետի պաշտոնակատար, իսկ խորհրդարանում չի առաջադրվի վարչապետի թեկնածու (կամ եթե առաջադրվի չի ընտրվի), որից հետո խորհրդարանը կարձակվի օրենքի ուժով, կկազմակերպվի Ազգային ժողովի նոր ընտրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ էության, նույն լիազորություններով մնալով իշխանության ղեկին, նա վարչական ռեսուրսի կիրառման և այլ ապօրինությունների միջոցով (որոնց մի մասն արդեն իսկ գործի էին դրվել 2020 թվականի Սահմանադրական հանրաքվեի նախօրեին, ինչպես նաև հիմա՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերում չհայտարարված քարոզարշավի շրջանակներում)՝ ապահովելով նրա հանցավոր իշխանության վերարտադրությունը։

Այս սցենարի «ճարտարապետներին» խորը հիասթափություն է սպասվում, քանզի ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս հրաժարական ներկայացրած վարչապետին կատարելու վարչապետի պարտականությունները։ Ցավոք, նախկինում դա կիրառություն է ունեցել (հենց Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում այդ կարգավիճակում պաշտոնավարելով), բայց ապօրինի նախադեպը չի կարող հիմք հանդիսանալ նոր ապօրինություն կատարելու համար։

Հիմա փաստերով և իրավական հղումներով։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»։ Այդ պարագայում վարչապետի հետագա պաշտոնավարումը, որպես ժամանակավոր պաշտոնակատար դիտարկողները, հավանաբար, հենվում են Սահմանադրության այն ձևակերպման վրա, որ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը», սակայն նրանք, հավանաբար, հաշվի չեն առնում այն իրողությունը, որ վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, և նրա հրաժարականի դեպքում, պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։ Եվ դա խիստ տրամաբանական է, քանզի հրաժարական ներկայացրած պաշտոնյան ինչպե՞ս կարող է պաշտոնավարել։

Այդ իմաստով կարևոր է ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի այն ձևակերպումը, ըստ որի Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։ Դա ամրագրված է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով։ Այսինքն՝ Նախագահն աներկբա պարտավոր է ընդունել վարչապետի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ այդ պահից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի, անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլևս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ և այլն։

Մինչև Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը վարչապետի լիազորությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը (ենթադրվում է տարիքով ավագը, տվյալ դեպքում՝ Մհեր Գրիգորյանը)։ Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։ Այսինքն` օրենքով այդ փոխհարաբերությունները հստակ կանոնակարգված են։

Որպեսզի պարզ լինի ասվածի տրամաբանությունը, այն կարելի է ներկայացնել մեկ այլ օրինակով։ Եթե վարչապետի առաջարկությամբ նախագահի հրամանագրով որևէ նախարար (կառավարության անդամ) ազատվում է զբաղեցված պաշտոնից (այն է նախագահն ընդունում է նրա հրաժարականը կամ նա պաշտոնանկ է արվում), ապա տվյալ նախարարը չի շարունակում պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նախարարի նշանակում կատարելը, այլ անմիջապես դադարեցվում են նրա լիազորությունները։ Մինչև նոր նախարարի նշանակումը, նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախարարի տեղակալներից մեկը։ Նույն տրամաբանությունը գործում է նաև վարչապետի պարագայում։ Այսինքն, այն պահից, երբ նա հրաժարական է տալիս (կամ պաշտոնանկ է արվում և այլն) և նախագահն ընդունում է այդ փաստը, ապա վարչապետն այլևս պաշտոնավարելու որևէ իրավունք չունի։ Ինչ վերաբերվում է այն ձևակերպմանը, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը, ապա դա վերաբերում է կառավարության անդամներին, այսինքն` նրանց, ովքեր հրաժարական չեն ներկայացրել։ Հակառակն անտրամաբանական կլինի։ Փաստորեն, կստացվի, որ մարդը չի ցանկանում պաշտոնավարել վարչապետի պաշտոնում (այլապես չէր ներկայացնի հրաժարական) բայց շարունակում է պաշտոնավարել։

Նույնը վերաբերում է ԱԺ կողմից վարչապետի ընտրության գործընթացին։ Եթե ԱԺ խմբակցությունները, ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրում վարչապետի թեկնածու, նշանակում է, որ նրանք տվյալ պահին չունեն այդ որոշումը և վարչապետի պարտականությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը, բայց ոչ երբեք նախկին՝ պաշտոնազրկված վարչապետը։ Հակառակ դեպքում, Ազգային ժողովը կրկին նույն անձին կառաջադրեր վարչապետի պաշտոնում և կընտրեր նրան։ Կամ, եթե Ազգային ժողովն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի ընտրում վարչապետի պաշտոնում, նշանակում է չի ցանկանում այս կամ այն թեկնածուին տեսնել վարչապետի պաշտոնում, հետևաբար այդ անձն այդ կարգավիճակում պաշտոնավարելու և որոշումներ ընդունելու իրավունք չունի։

Եթե առաջնորդվենք ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածով, ըստ որի «Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից», ապա դա չի ենթադրում, որ կառավարությունում բոլոր պաշտոնյաներն ունեն նույն կարգավիճակը։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ տարանջատված են ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերությունները ոչ միայն հիերարխիկ տեսանկյունից, այլև պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման փոխհարաբերությունների իմաստով։ Այսպես, ՀՀ վարչապետի ընտրության և նշանակման փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածով․ «Վարչապետի ընտրությունը և նշանակումը», իսկ կառավարության կազմավորման հարաբերություները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 150-րդ հոդվածով․ «Կառավարության կազմավորումը»։ Նույնը վերաբերում է նաև վարչապետին և կառավարության անդամներին պաշտոնանկ անելու իրավահարաբերություններին, որոնք ունեն տարբեր իրավակարգավորման ռեժիմներ։

Վարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերություններն ընդգծված կերպով ներկայացված են նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Մասնավորապես, այդ օրենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներն առանձին-առանձին ներկայացնում է համապատասխանաբար վարչապետի, փոխվարչապետի և նախարարի կարգավիճակային տարբերությունները, նրանց իրավասությունների շրջանակները։

Իսկ հիշատակվող օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն սահմանում է հետևյալը․ «Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում»։ Այսինքն, երբ սահմանվում է, որ կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ, արդեն իսկ հստակ տարանջատվում է «վարչապետն» ու «կառավարության անդամը», որոնք չեն կարող նույնականացվել։ Այսինքն` նրանք ընդգրկված են կառավարության կազմում, մեկը որպես վարչապետ, մյուսը՝ կառավարության անդամ։ Իսկ Սահմանադրության նախատեսված դեպքում վարչապետի հրաժարականից հետո մինչև նոր կառավարության ձևավորումը շարունակում են պաշտոնավարել կառավարության անդամներ, ոչ թե վարչապետը։ Վարչապետն արդեն հրաժարական է տվել, իսկ նախագահն ընդունել ու ամրագրել է այդ փաստը։ Այստեղ երկրորդ կարծիք ունեցողներից բացառիկ ջանքեր են պահանջվելու այս պարզ ճշմարտությունը վիճարկելու համար։

Օրենքի 5-րդ հոդվածում ևս հստակորեն տարանջատված են «վարչապետ» ու «կառավարության անդամ» հասկացությունները։ Մասնավորապես, 5-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է․ «Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով»։ Այսինքն, վարչապետը ներկայացնում է Կառավարության անդամի։ Ակնհայտ է, որ այս ձևակերպումը հուշում է, որ վարչապետը կառավարության անդամ չի հանդիսանում, այլ ղեկավարում է կառավարության, դրա անդամների գործունեությունը։

Ասվածն ամփոփելով՝ պետք է հստակ կերպով արձանագրել հետևյալը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին խոստացված հրաժարականից հետո, նախագահը Սահմանադրության ուժով, պետք է ընդունի այդ հրաժարականը և Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հրաժեշտ տալ վարչապետի պաշտոնին այնքան ժամանակ, մինչև Ազգային ժողովի կողմից նա ընտրվի վարչապետ (եթե, իհարկե, Ազգային ժողովը կկատարի նման ընտրություն)։ Իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե այդ ընթացքում Ազգային ժողովի կողմից որևէ թեկնածու չընտրվի ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այդ ողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնազրկվի և ստանա ՀՀ սովորական քաղաքացու կարգավիճակ, ինչն իրեն չի զրկում, արտահերթ խորհրդարանական ընտրության կայացման դեպքում (եթե իհարկե դրա անհրաժեշտությունը լինի), այդ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից՝ անշուշտ, առանց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակի, առանց թիկնազորի, առանց պետական ծառայողական մեքենաների և այլն։ Նա այդ ժամանակ ստիպված պետք է լինի ընտանյոք հանդերձ (ներառյալ Չալոն և վերջինիս մյուս ընկերները) կառավարական առանձնատնից տեղափոխվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իր կողմից հայտարարագրված բնակարան։

Վստահ եմ, որ ՀՀ սահմանադրության 130, 147, 149, 150, 152 և 158 հոդվածները, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը ևս մեկ անգամ ընթերցող ցանկացած ոք կարող է գալ այս համոզմանը»։

Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու
Ամենադիտված