Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Ադրբեջանին հանձնել ենք իրենց բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, բայց այնտեղ կան 188 հաստատված, մի այդքան էլ՝ ենթադրյալ հայ ռազմագերիներ․ Նաիրա Զոհրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վստա՞հ եք, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ և գերեվարված քաղաքացիական անձինք կան, որ կարողանանք բոլորը բոլորի դիմաց փոխանակում անել, ինչպես արձանագրված է նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթում։ Ես նման վստահություն չունեմ։ Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն՝ բացի էմոցիոնալ հայտարարություններից, բացի նրանից, որ ասում է՝ աշխատում է։ Ի՞նչ է անում ռազմագերիների վերադարձի համար։ Ի՞նչ ենք անում ադրբեջանական զինուժի վերահսկողության  տակ գտնվող տարածքներում մեր մշակութային կոթողների հանդեպ խայտառակ վանդալիզմի դեմ։ Մինչ մենք այստեղ մտահոգվում ենք, ցավում ենք, տխրում ենք, նրանք ամեն օր ոչնչացնում են մեր մշակութային կոթողները։ Բացի մտահոգությունից՝ ի՞նչ առարկայական քայլեր ենք անում, որ այդ վանդալիզմը կանգնի, որ միջազգային կառույցները կոնկրետ քայլ անեն»,-հարցրեց պատգամավորը։

Արա Այվազյանն արձագանքեց՝ իրենք բազմիցս նշել են, որ ՀՀ-ն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետով նախատեսված պայմանավորվածությունը և Ադրբեջանին հանձնել է բոլոր գերիներին։ «Մենք միշտ մատնացույց ենք կատարել, որ Ադրբեջանը չի կատարել պարտականությունը։ Գնալով միջազգային ճնշումն աճում է թե՛ գերիների, թե՛ պատմամշակութային և կրոնական հուշարձանների վերաբերյալ»,-ասաց նախարարը։

Պատգամավորն արձագանքեց, թե կարևոր է, որ նշում են՝ հանձնել են բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

«Մենք մինչև վերջին ռազմագերին ու քաղաքացիական անձը հանձնել ենք, հանձնել ենք անգամ 90-ականների պատերազմի ժամանակ թաղված ադրբեջանցի ռազմագերիների ոսկորները։ Իսկ միգուցե կարիք չկա՞ր ամեն ինչ հանձնել, երբ գիտենք՝ մենք ինչքան ռազմագերիներ ունենք։ Այսօր ունենք 188 հաստատված, մի այդքան էլ՝ ենթադրյալ ռազմագերիներ»,-ասաց Զոհրաբյանը։

Այվազյանն արձագանքեց, թե գերիների թիվն այդքան չէ, ուղղակի 188 անձը նշված է ՄԻԵԴ-ի կողմից։ «Թիվը տարբեր է, որը չեմ հնչեցնի»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
Ամենադիտված