Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին․

Ըստ քաղաքական մի քանի ուժերի պայմանավորվածության՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունը տեղի կունենա հունիսի 20-ին։ Սահմանադրագետների հետ խորհրդակցելով՝ հետհաշվարկ ենք անում և հասնում մինչև ապրիլի 20-ից 30։ Հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ պետք է հայտարարի իր հրաժարականի մասին, որպեսզի հետագա 14 օրվա ընթացքում երկու անգամ ձևական փորձ արվի վարչապետ ընտրել, չստացվելու դեպքում արձակել ԱԺ-ն։

Դա կլինի մոտավորապես մայիսի 10-ից 20-ի մեջտեղում։ Ու քանի որ ԸՕ-ն սահմանում է 30-40 օր արտահերթ ընտրություն անցկացնելու համար, ապա հունիսի 20-ը լրիվ տեղավորվում է։

Նախընտրական քարոզարշավը, թվում է, թե առաջին հերթին սկսել է հենց վարչապետը։ Նա այցելում է մարզեր ու հանդիպումներ ունենում տեղացիների հետ, նկարվում ու հպարտանում ջերմ ընդունելությամբ։ Շատ անկեղծ որ լինեմ, Նիկոլ Փաշինյանի այս օրերի հանդիպումների լուսանկարները ինձ հիշեցնում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիների նմանատիպ հանդիպումները՝ քծնող ու լայն ժպտացող չինովնիկներ, երեխաներին դպրոցներից բերած տնօրեններ ու ուսուցիչներ, վարչապետի (նախագահի) ամեն խոսքից հետո ծափահարողներ ու «այոոոոո» գոռացողներ, որոնք նույնիսկ չեն լսել, թե ինչ է ասել այդ բանախոսը։ Կարևորը, ինչպես կասեր վարչապետի հիմնական դոնորներից մեկը, գլխաքանակն է։

Մեծ ու փոքր մի շարք կուսակցություններ ևս քարոզարշավի ճանապարհն են բռնել՝ հայտարարելով իրենց մասնակցության ու ստանալիք խորհրդարանական մանդատների մասին։

Հունիսի 20-ին ընդառաջ նախընտրական մրցավազքին պատրաստվողները, սակայն, վստա՞հ են, որ այդ օրը կլինի ընտրություն։

Ես վստահ չեմ։

Մինչև ապրիլի 20-30-ը ավելի քան 1 ամիս կա, իսկ այդ ընթացքում բազմաթիվ տարածաշրջանային պայմանավորվածություններ ու ստորագրություններ կարող են լինել, չեն բացառվում նաև անվտանգության երաշխիքները կամ այլ բանակցություններ։

Գուցե Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների արդյունքում գա եզրակացության, որ «ժողովուրդը իրեն չի արտոնել հրաժարական տալ, չկա հանրային պահանջ»։ Նման պարագայում մինչև ապրիլի վերջ Նիկոլ Փաշինյանը կշահի ոչ միայն ժամանակ, այլև զգալի կթուլանա հանրային դժգոհությունը նրա նկատմամբ։

Facebook-ի ակտիվության ալգորիթմը աշխատում է մշտական հետևողականության սկզբուքնով։ Եթե պարբերաբար հրապարակումներ ես անում, ակտիվ ես, ապա Ցուկերբերգի ստեղծած արհեստական բանականությունը քեզ պահում է ամենավերևում, բավական է մեկ ամիս պասիվանաս, և քո մասին կմոռանան բոլորը։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կամ նրա քաղտեխնոլոգիական թիմը կիրառում է հենց այդպիսի ալգորիթմ՝ հանրային դժգոհության ալիքը սառեցնել 1 ամիս անց հրաժարական տալու խոստումով։ Մեկ ամիս հետո վարչապետը կարող է հերթական անգամ հրաժարվել իր տված խոսքից, իսկ այդ դեպքում ընդդիմության համար մարդկանց փողոց հանելը շատ ավելի դժվար կլինի, նաև գյուղատնտեսական ակտիվ սեզոն է սկսվելու, մարդիկ կհոգնեն նույն փակ շրջանից ու կգնան տուն։

2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 23-ին։ Այնուամենայնիվ, գուցե Նիկոլ Փաշինյանն էլ այդ օրը նվեր մատուցի հայոց պետականությանը։

Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլար
Ամենադիտված