Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր ու աղջիկ Թունյանները չեն լքել Պլեթանց գյուղը. ենթադրվում է` նրանք գերեվարված են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որտե՞ղ են Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի երկու բնակչուհիները՝ մայր ու աղջիկ, Վարյա ու Անահիտ Թունյանները։ Հայկական կողմը ենթադրում է, որ նրանք գերեվարված են, Ադրբեջանը, ինչպես շատ այլ հայ գերիների դեպքում, չի հաստատում։ Թեմային անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը:

Ադրբեջանցիները Պլեթանց են մտել հոկտեմբերի 9-ին։ Գյուղապետ Անգին Ծատրյանը ոչ մի կերպ չի կարողացել համոզել կանանց, որ հեռանան գյուղից․

«Ավտոներով սկսեցի կազմակերպել տարհանումը։ Հետո գնացի, իրանց կանչեցի, ասեցի՝ Վալյա, արդեն դրությունը լավ չի, պըտի գյուղից հելնենք։ Ասում ա՝ ես ոչ մի տեղ էլ չեմ հելնում, իմ տունը, իմ տեղը չեմ թողնում»։

Պլեթանցը փոքր, ընդամենը 28 բնակիչ ունեցող գյուղ է Հադրութից 20 կիլոմետրի վրա։ Արցախի հանրային հեռուստաընկերության 8 տարվա վաղեմության տեսանյութում Վարյա Թունյանն է, պատմում է, թե ինչ դժվարությամբ է տուն-տեղ դրել, ամեն ինչ փողով․ - «Ես իմ տունս, իմ օջախս եմ շինել։ Հա՛մ խոխոց պենսիան եմ ստացալ, հա՛մ իմ պենսիաս։ Շիֆեր եմ առալ, ցեմենտ եմ առալ․․․ ուստա փռնալ, տունը շինել»։

Համայնքապետ Ծատրյանն ասում է, որ Վարյա տատիկի որդին արցախյան առաջին պատերազմում է զոհվել։ Ամուսինը նույնպես մահացած էր, վերջին տարիներին մայր ու աղջիկ իրենք իրենց տնտեսությամբ էին ապրում․ - «Վեց հատ այծ էին պահում, մեկ էլ հավ էին պահում, հող էին մշակում»։

Պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղը ռումբերի ու հրթիռների տակ էր, բնակիչները` նկուղներում։ Համայնքապետն ասում է, որ այդ ժամանակ էլ 55-ամյա Անահիտը 87-ամյա մոր հետ նկուղ չէին իջնում։

«Ոչ մեկին չէին ենթարկվում», - հիմա, երբ արդեն իր բնակիչներից ոչ մի տեղեկություն չունի, նեղսրտում է գյուղապետը․ - «Վերջին օրը, արդեն որ թուրքերի պիտի մտնեին գյուղը, գնացել ասել եմ՝ Վարյա ծոծյա, գյուղից հելեք, ասում ա՝ է, թուրքը չի գալու ստեղ։ Դուք փախեք, ասում ա, ես գյուղից չեմ հելնի»։

1991 թվականին էլ ադրբեջանցիները Պլեթանց էին մտել, դարձյալ բոլոր գյուղացիները հեռացել էին, մայր ու աղջիկ՝ մնացել։ «Ասում ա՝ չէ, իմ խմորս հունցած ա, ես ո՞նց պիտի գնամ։ Հաց եմ թխելու, ասում ա․․․ էլի չի ենթարկվել, գյուղից դուրս չի եկել, ոտից վիրավորվել ա, թուրքերը տարել են», - պատմում է գյուղապետը։

Աղջկան այդ ժամանակ ադրբեջանցիները չեն գերեվարել։ Նրան չէին տեսել, որովհետև իջել էր նկուղ մոր ոտքը վիրակապելու համար սպիրտ բերելու։ Վարյա տատիկին ադրբեջանցիները վերադարձրել էին մի քանի շաբաթից։

Գյուղապետն ասում է, որ նա հրաշալի թուրքերեն գիտեր։ Անգին Ծատրյանն էլ է ենթադրում, որ պլեթանցի երկու կանայք գերեվարվել են, քանի որ պատերազմի ավարտից հետո իր որդին փրկարարների հետ գյուղը, մերձակա տարածքները զննել է, մարմիններ չեն գտել:

Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասին
Ամենադիտված