Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ տեսել Օնիկ Գասպարյանին. կատարում եմ ԺՊ-ի պարտականությունները. Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր շտաբի պետ լինել-չլինելու հարցը շարունակում է օդում կախված մնալ։ Մինչև այսօր տարբեր մեկնաբանություններ կան նրա ազատման հետ կապված։ Թեմային անդրադառնալով` Hraparak.am-ը նշում է. ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով: Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի։

Մինչդեռ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։

Դատարանում Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ իր վստահորդն արդեն երկու օր է՝ գնում է աշխատանքի․ «Երեկ էլ, այսօր էլ Օնիկ Գասպարյանը գնացել է աշխատանքի, իսկ ԺՊ-ն աշխատում է մինչեւ Գենշտաբի պետի բացակայությունը։ Եթե կա Գլխավոր շտաբի պետ, ԺՊ այլեւս չկա։ Ստեփան Գալստյանն իհարկե ԺՊ չէ, ԺՊ լինում են այն  դեպքում, երբ չկա ղեկավարը։ Ո՞նց է՝ նախարարը չկա, տեղակալը ԺՊ է լինում, որ պահից նախարարը եկավ՝ ԺՊ էլ չկա»։

Հակասությունն այստեղ է՝ ԺՊ նշանակված Ստեփան Գալստյանը կայքին հայտնում է, որ ինքը կատարում է պետի պարտականությունները. «Գիտեք ինչ կա, ճիշտ կլինի մի խառնեք սեւը սպիտակի, սպիտակը սեւի հետ, հանգիստ թողեք ծառայենք, մենք ուրիշ խնդիրներ ունենք։ Ես իմ պարտականությունները կատարում եմ, հրաման տեսե՞լ եք, որ ինձ հանել են, որ չեք տեսել, հանգիստ մնացեք։ Ես ասում եմ՝ կատարում եմ իմ պարտականությունները ԺՊ-ի»։

Հարցին, թե Օնիկ Գասպարյանը երբ գալիս է աշխատանքի ինչո՞վ է զբավում է, գեներալ-լեյտենանտը պատասխանել է․ «Ես չեմ տեսել,  դու ինձ ասում ես, ես ասում եմ՝ չեմ տեսել։ Ես ստեղ նստած, իմ գործը կատարում եմ,  ժողովի եմ, առավոտից էլ ջուր չեմ խմել։ Տված է չէ՞, որ ժամանակավոր պաշտոնակատար ես եմ, դրանից հետո ուրիշ հրաման տեսե՞լ եք»։

Արձագանքին, թե դատարանի որոշումն են տեսել, նա պատասխանել է․ «Այդ դատարանի որոշումը... երբ կլինի պաշտոնական թուղթ, երբ անհասկանալի բան կլինի, էդ վախտ ես կպատասխանեմ»։

Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»
Ամենադիտված