Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես մատով անգամ չեմ դիպել». Ձորաղբյուրում տղամարդը մահացել է 27-ամյա եղբորորդու կողմից աչքին հասցված բռունցքի հարվածից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Սարգսյանի գործի դատական քննությունը:

27-ամյա Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Գործով տուժողը Նարեկի հորեղբայրն էր:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 19-ի սահմաններում Նարեկը հորեղբոր հետ գտնվել է Ձորաղբյուրի հանրակացարանի իր սենյակում: Նրանք մեկ շիշ օղի են խմել, ապա Նարեկը հորեղբորն ուղեկցել է նույն հանրակացարանում գտնվող՝ նրա սենյակ:

Հորեղբայրը ցանկացել է տանից դուրս գալ, Նարեկը չի թողել: Նրանք վիճել են միմյանց հետ:

Ըստ մեղադրանքի՝ չնախատեսելով հորեղբորը մահ պատճառելու հնարավորությունը՝ Նարեկը մեկ անգամ բռունցքով հարվածել է հորեղբոր աջ աչքի շրջանին՝ գանգի թաղի և հիմի ոսկրերի կոտրվածքների, գլխուղեղում օջախային ու կետային արյունազեղումների, ներուղեղային արյունահավաքների, արյունազեղումներ ձևով հորեղբոր առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Այնուհետև Նարեկը ապտակ է հասցրել հորեղբորը և բռունցքներով հարվածել է նրա կրծքավանդակին՝ առաջացնելով ձախ թոքի սալջարդ, արյունազեղումներ, քերծվածքներ:

Աջ աչքի շրջանում բռունցքի հարվածից առաջացած ներգանգային վնասվածքների հետևանքով հորեղբայրը երեք օր անց՝ հոկտեմբերի 15-ին իր սենյակում մահացել է:

Նարեկ Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե «մատով անգամ չի դիպել հորեղբորը»:

Նարեկը պնդել է, թե նախաքննության ժամանակ քննիչը ինչպես ցանկացել՝ գրել է, քանի որ ինքն անգրագետ է, գրել չգիտի: Երբ ինքը ցուցմունք էր տալիս, իրեն տեսանկարահանել են: Քննիչը հարցրել է՝ մարդուն ո՞նց կծեծես: Ինքը չի հասկացել: Քննիչը նկարահանումը դադարեցրել է, ցույց է տվել «ձևերը», հետո ինքը կրկնել է նրա ցույց տված «ձևերը»: Այդպես նկարահանել են:

Հորեղբոր մահվան մասին իրեն զանգել ու հայտնել է հարևանը: Իրեն ասել են, թե մի թուղթ պիտի ստորագրի ոստիկանությունում ու գրի, թե որտեղ է եղել: Ոստիկանությունում ասել են՝ ոնց ասեն՝ էնպես գրի: Ասել են, թե իրեն երեք օր պահելու են Աբովյանի բաժնում և ուղարկելու են տուն: Բայց չեն ուղարկել, կալանավորել են:

Ինքը վերջին անգամ հորեղբորը տեսել է երեք օր առաջ:

Ինքն ու հորեղբայրն ապրում են նույն հանրակացարանում: Իրենք դեպքի օրը չեն վիճաբանել: Չնայած նույն շենքում են ապրել, բայց կարող էին օրերով իրար չտեսնել:

Հոկտեմբերի 12-ին ինքը ոգելից խմիչք չի օգտագործել: Դրանից երեք օր առաջ տեսել է հորեղբորը, ով խմած էր: Նա իրեն հարցրել է, թե ո՞ւր է գնում, ինքն էլ պատասխանել է՝ քո գործը չի: Հորեղբայրը թողել-գնացել է:

Պատահել է, որ իրենք վիճել են՝ երբ հորեղբայրը հայհոյանքներ էր տալիս: Պատահել է՝ իրար հայհոյել են, բայց չեն հարվածել:

Հոկտեմբերի 12-ին ինքը տեսել է հորեղբոր աչքի կապտուկը, հարցրել է, թե ինչ է եղել, նա ասել է, թե դռանն է հարվածել: Կապտուկը քանի գնացել՝ մեծացել է:

Քննիչն իրեն չի ստիպել, չի վախեցրել: Ուղղակի ասել է՝ էսպես լավ կլինի, ինքն էլ հավատացել ու քննիչի ասածով է արել:

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Նարեկը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 19-ի սահմաններում ինքն ու հորեղբայրը իրենց սենյակում խմել են: Հորեղբոր «քեֆը լավացել է»: Նա իրեն ասել է, որ ուղեկցի տուն: Երբ ուղեկցել է, հորեղբայրը հանկարծ ցանկացել է տանից դուրս գալ: Ինքը թույլ չի տվել: Նրան պառկեցրել է բազմոցին: Նա չի ենթարկվել, անընդհատ ոտքի է կանգնել: Երբ նա մի քանի անգամ վեր է կացել, ինքը մեկ անգամ հարվածել է նրա աջ աչքին: Նա նորից վեր է կացել ու ոտքով խփել է իր հետևի մասին: Ինքը հարվածել է նրա կրծքավանդակին, հորեղբայրն ընկել է բազմոցին… Ինքը էլի մի քանի հարված է հասցրել, խառը կռիվ են արել, մանրամասները չի հիշում:

Ինքը դուռը փակել ու տուն է գնացել:

Առավոտյան հորեղբայրը եկել է իրենց սենյակ ու ասել է, որ կատարվածի մասին մարդ չիմանա, ամոթ է: Ինքը օղի է բերել, մայրը պոմիդորով ձվածեղ է արել, միասին կերել-խմել են, հետո հորեղբայրը գնացել է իր գործերով:

Մյուս օրերին էլ առավոտները հորեղբայրը եկել է, իրենց սենյակում սուրճ է խմել: Ինքը նրան միայն մահանալու օրը չի տեսել: Ինքը գնացել է աշխատանքի, իրեն զանգահարել է մյուս հորեղբոր որդին ու ասել է, որ Արմեն հորեղբայրը մահացել է:

Ինքը վազելով աշխատանքից եկել, տեսել է, որ հորեղբայրն իր սենյակում ընկած է հատակին: Մահից առաջ ինքը հորեղբոր դեմքին տեսել է աչքի կապտուկը, ուրիշ վնասվածք չի տեսել: Հորեղբայրն իրեն չի ասել ուրիշ անձի հետ կռվելու մասին, եթե նման բան լիներ, կասեր:

Հենց այս՝ որպես կասկածյալ հարցաքննությունն էլ տեսանկարահանվել է:

Որպես մեղադրյալ հարցաքննվելով՝ Նարեկը տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ: Ասել է, որ զղջում է և չի կարծում, որ իր հարվածի հետևանքով կարող էր մահ պատճառել հորեղբորը:

Հետագայում՝ լրացուցիչ հարցաքննության ժամանակ, Նարեկ Սարգսյանն արդեն իրեն մեղավոր չի ճանաչել:

Գործով վկաները նշել են, որ աչքին հարված ստանալուց հետո տուժողը երկու օր բողոքել է ուժեղ գլխացավից, նույնիսկ գլխացավի դեղ է խնդրել, բայց բուժօգնության չի դիմել, չի կարևորել աչքի շրջանում ստացած հարվածն ու առաջացած կապտուկը, որը գնալով մեծանում էր: Բոլոր հարցնողներին տուժողն ասել է, թե աչքի կապտուկն առաջացել է պատի անկյունին դեմքով հարվածելու հետևանքով:

Տուժողի դիակը հայտնաբերել են սենյակում՝ մահճակալի կողքին, հատակի վրա ընկած:

Տուժող Արմենն աշխատել է որպես այգեպան: Ըստ վկայությունների՝ նա էր եղբորորդի Նարեկի համար աշխատանք գտել:

Նարեկ Սարգսյանն ապրում էր խուլուհամր մայրիկի հետ, վատառողջ մայրը գտնվել է Նարեկի խնամքին:

Նարեկի վերաբերյալ դատական ակտում նշված է՝ «անգրագետ»: Նրա մոտ մտավոր խնդիրներ են հայտնաբերվել, որոնք, ըստ բժշկական եզրակացության, արտահայտված չեն այն աստիճանի, որ անձին զրկեին իր գործողությունների համար հաշիվ տալու, դրանք հասկանալու ունակությունից:

Դատաբժշկական փորձագետը բացառել է, որ տուժողի աչքի շրջանում եղած վնասվածքն առաջանար դեմքով պատին կամ դռանը հարվածելու հետևանքով: Նման ուժգնության հարված կարող էր հասցվել նպատակաուղղված, կոշտ, բութ առարկայով, մասնավորապես՝ բռունցքով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ից:

Զելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Ամենադիտված