Եզակի վիրահատություն. «Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները հեռացրել են 8կգ քաշով ամբողջովին հեմանգիոմայի վերածված լյարդի մեծ մասը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի հեպատոպանկրեատոբիլիար վիրաբուժության ծառայությունում պրոֆ Հ.Ա. Բարսեղյանի եւ դոց Ա.Ա. Ոսկանյանի ղեկավարությամբ կատարվել է բացառիկ վիրահատություն՝ լյարդի լայնածավալ աջակողմյան հեմիհեպատէկտոմիա: Մասնագետները հեռացրել են 8կգ քաշով ամբողջովին հեմանգիոմայի վերածված լյարդի մեծ մասը՝ թողնելով միայն 2,3-րդ սեգմենտները, որոնք համապատասխան թերապիայի արդյունքում ապահովեցին օրգանիզմի աշխատանքը եւ 1 շաբաթ անց արդեն մեծացել էին կրկնակի անգամ։
Վիրահատությունը հնարավոր եղավ բարեհաջող ելքով ավարտել նորագույն սարքավորումների առկայության եւ համապատասխան վերապատրաստումներ անցած վիրաբուժական, անեսթեզիոլոգիական եւ ռեանիմացիոն թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ։
Նմանատիպ լայնածավալ վիրահատական միջամտություններ կատարել եւ գոհացուցիչ արդյունքներ ստանալ հնարավոր է միայն նորագույն սարքավորումներով հագեցված, ժամանակակից ռեանիմացիոն բաժանմունք եւ պարբերաբար միջազգային առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած բժշկական անձնակազմ ունեցող կլինիկայում, ինչպիսին է «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոնը։


