Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմացեք ձեր բնավորության թաքնված գծերը. կենդանիների սլավոնական հորոսկոպ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

168.am-ը գրում է.

Cluber.com.ua կայքը գրում է, որ սլավոնները ունեցել են իրենց հորոսկոպը: Այն շատ նման է արևելյանին, սակայն նրա հիմքում մեր նախնիներին լավ ծանոթ կենդանիներն են: Կենդանիներից յուրաքանչյուրին բաժին էր ընկնում տարվա որոշակի ժամանակաշրջան: Սլավոնները կարծում էին, որ մարդիկ գտնվում են այդ կենդանիների հովանավորության ներքո և ունենում են բազմաթիվ հատկանիշներ, որոնք բնորոշ են այդ կենդանիներին:

1. Արջ (դեկտեմբերի 10-ից հունվարի 9): Այս մարդիկ կարող են ոչ ճարպիկ և նույնիսկ ալարկոտ թվալ: Նրանց այնքան էլ հեշտ չէ շարժել տեղից և աշխատանքի դնել: Սակայն դեպի իրենց նպատակի իրականացում գնացող արջերին ոչինչ չի կանգնեցնի: Նրանք պարզ են շփման մեջ: Նրանք իրենց մեջ համադրում են արջի ունակությունը՝ լինել անտառի տերը, բայց ոչ՝ կենդանիների թագավորը: Ներքին ուժ ունենալու հետ միասին, նրանք փառասեր ու շողոքորթ չեն, լավ հասկանում են, թե ինչ են ասում:

2. Կուղխ (հունվարի 10-ից փետրվարի 9): Առաջին հայացքից տեսանելի չեն: Տնարար են, չեն սիրում ավելորդ ուշադրություն: Նրանք շատ լավ ընկերներ են և հուսալի գործընկերներ: Մոտ մարդկանց շահերն իրենցից բարձր են դասում: Իսկ անծանոթ մարդկանց շահերի հետ հաշվի չեն նստում: Երբեմն նրանք կասկածամիտ են, բայց այդ տպավորությունը, որպես կանոն, խաբուսիկ է լինում:

3. Ագռավ (փետրվարի 10-ից մարտի 9): Սովորաբար խելացի են: Կյանքի մի շարք դրություններից և դրամատիկ իրավիճակներից կարող են ելք գտնել՝ այդ ոլորտում ընդհանրապես անձնական փորձ չունենալով հանդերձ: Նրանք դառնում են մարդկանց հետ աշխատանքներում հաջողված մասնագետներ, հոգեբաններ: Չեն շտապում, բայց երբեմն ոչ հետևողական են թվում: Չեն սիրում բացատրել և միանգամից կիսվել հետևություններով:

4. Սպիտակ կզաքիս (մարտի 10-ից ապրիլի 9): Առանձնանում են շատ էներգիայով և կենսախնդությամբ: Նրանց հետ միշտ ինչ-որ բան կատարվում է: Սիրում են արկածներ և կարող են միանգամից մի քանի գործ անել: Միշտ համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Երբեմն դա նմանվում է համառության: Նրանք բարի են և արձագանքող: Հաճախ են առաջինն օգնության գալիս՝ նույնիսկ մոտ ընկեր չհանդիսանալով:

5. Գորտ (ապրիլի 10-ից մայիսի 9): Որպես կանոն՝ ամբիցիոզ չեն: Իրենց լավ են զգում ցանկացած աշխատանքում և ցանկացած պայմաններում: Դժվար է նրանց հանել հավասարակշռությունից: Չնայած բարի են և բարեհամբույր՝ նրանց մոտենալ կարող են ոչ բոլորը: Հարմարվելով ամեն ինչին՝ նրանք երբեմն չեն ցանկանում նոր հորիզոններ գրավել:

6. Ծղրիդ (մայիսի 10-ից հունիսի 9): Երբեմն վախկոտ են լինում, բայց շրջապատող անձանցից շատ քչերը կարող են դա նկատել: Վարում են շատ ակտիվ կյանք: Կարող են արագ փոխել աշխատանքի վայրը, հետաքրքրված լինելով մեկ՝ մի մարդով, մեկ՝ այլով: Նրանք ձանձրանում են, երբ նրանց շուրջ ոչինչ չի կատարվում: Կարողանում են իրենց թերությունները լրացնել իրենց առավելություններով:

7. Գերմանամուկ (հունիսի 10-ից հուլիսի 9): Կյանքի մեծ մասը սիրում են անցկացնել հանգստանալով: Բախվելով գործելու անհրաժեշտությանը՝ կարող են մեծ թվով աշխատանք կատարել: Այս հատկության շնորհիվ կարող են կյանքում լավ դիրք գրավել:

8. Խխունջ (հուլիսի 10-ից օգոստոսի 9): Լսում են մարդկանց, լավ զրուցակիցներ են: Լավ զարգացած է ինտուիցիան, ինչն օգնում է խուսափել անախորժություններից: Նրանց ցավեցնելը շատ հեշտ է: Հաճախ են ապրումներ ունենում այն բանի համար, ինչ շրջապատին աննշան է թվում: Նրանց հետաքրքրությունների ոլորտում արվեստը հաճախ է լինում, հատկապես՝ պոեզիան ու գեղանկարչությունը: Կարող են իրենց ամբողջությամբ նվիրել բարեգործության:

9. Մրջյուն (օգոստոսի 10-ից սեպտեմբերի 9): Սլավոնական հորոսկոպի ամենաաշխատասեր և ծանրաբեռնվածությանը դիմացող կենդանին է: Ձգտում են արդյունքի հասնել: Աշխատում են շատ և պարբերաբար: Աշխատելով ավելի շատ աշխատանք անել՝ նրանք հաճախ իրենց վրա են վերցնում ուրիշի գործը: Գրեթե 100 տոկոսով հասնում են հաջողության այն ոլորտում, որն իրենց հետաքրքրում է:

10. Բզեզ (սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9): Կարող են հանկարծակի և կտրուկ փոխել իրենց կյանքը: Նրանց հատուկ են ճգնաժամային  պահերը: Նրանց հատուկ է սովորությունները, համոզմունքները, շրջապատող մարդկանց փոխելը: Դա առաջանում է աշխարհայացքի արմատական փոփոխություններից: Կարող են հաջողակ լինել աշխատանքում:

11. Կղբենի (հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 9): Նրանց կարելի է անվանել կյանքի ամենավստահելի ուղեկից և ընկեր: Նախընտրում են ամեն ինչ պահել հսկողության ներքո: Կարծում են, որ իրենք պետք է ղեկավարեն իրենց կյանքը, և անձամբ են պատասխանատու իրենց հետ կատարվածի համար: Նրանց համար դժվար է հարմարվել շրջապատի հետ:

12. Շուն (նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 9): Առանձնանում են՝ անվախ լինելով: Խիզախ են, պատրաստ են օգնության ձեռք մեկնել և նվիրված են: Որպես կանոն՝ նրանց հատուկ չէ դավաճանությունը: Նույնիսկ նրանց լավը չցանկացողները խոստովանում են, որ շներին կարելի է վստահել ցանկացած իրավիճակում: Եթե նա խոստացել է որևէ բան անել, ապա կանի: Շատ լավ պահում են գաղտնիքները, պատասխանատու են: Հաճախ կարող են շահագործել նրանց բարությունը, քանի որ մարդկանց ճանաչելը նրանց բնորոշ հատկանիշներից չէ: Այս կենդանակերպի տակ ծնված մարդիկ ամբողջ կյանքում կապրեն իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ՝ գործելով այնպես, ինչպես նրանց կհուշի խիղճը:

Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ» ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները
Ամենադիտված