Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եկել են իրենց պատվերն ու միսիան կատարելու՝ ի վնաս հայ ժողովրդի ու հայոց պետականության». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մենք իրապես ծանր վիճակում ենք, որովհետև մեր հասարակարգը չի կարողանում գիտակցել ամենապարզ բանը. այն է՝ մենք այսօր ոչ թե հնի ու նորի, լավի ու վատի կամ զուտ քաղաքական խնդիր ունենք, այլ ունենք պետականությունը պահելու, մեր ազատագրած տարածքները հետ բերելու, արժանապատվությունը վերականգնելու խնդիր: Այսօր մեր ազգի լինել-չլինելու խնդիրն է: Մենք նաև Արցախի խնդիրն ի օգուտ մեզ լուծելու հարց ունենք: Խոսելով երկրում ստեղծված իրավիճակից, արտաքին ու ներքին սպառնալիքներից՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Այս խնդիրները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ անվանելով թե՛ քաղաքական, թե՛ ազգային գաղափարաբանության ճգնաժամ, բայց սա այն է, ինչն ունենք և ինչը պետք է գիտակցել: Այս ամենից զատ՝ առաջին հերթին մի խնդիր ունենք. մեր ազգաբնակչությունը չկարողացավ ազգային գաղափարաբանությամբ ձևավորվել, որի մեջ հիմնական հիմքերը մշակույթն ու կրթությունը կլինեին: Այս պատճառով մենք այսօր բավականին դեգրադացված վիճակում ենք: Դրա հետ մեկտեղ ունենք բազում խնդիրներ՝ սկսած ներքաղաքականից, վերջացրած արտաքին քաղաքականությամբ: Հիմնական խնդիրը, սակայն, հետևյալն է. եթե քո պետականությամբ զբաղված են ապազգային ուժեր, մարդիկ, որոնք շահագրգռված չեն քո երկրի ամրության և ազգի հարատևման հարցում, ամբողջությամբ հակառակ են ազգայինին, բնականաբար, նման իշխանության օրոք բոլոր տեսակի մարտահրավերները հարվածում են մեզ: Եվ պատճառն այն է, որ այստեղից ոչ ոք չի գործում ի նպաստ մեր պետականության և մեր ազգի: Խոսքը բոլոր տեսակի մարտահրավերների մասին է՝ սկսած աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներից, մինչև տնտեսական, կրթական և այլն: Ընդհանուր առմամբ, մեր ներսի թուրքին հեռացնելուց ու պատասխանատվության ենթարկելուց հետո միայն կարող ենք ամուր մնալ ներսում ու արժանապատիվ պայքարել արդեն նաև դրսի մարտահրավերների դեմ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Գևորգ Գևորգյանը մի շարք վտանգների մասին մատնանշեց: «Այսօր մեր երկրում թուրքի ադյուտանտներ ունենք: Ալիևն օրենսդիր մարմինն է, Նիկոլը՝ գործադիրը: Ինչ հրահանգ ստանում են այնտեղից, իրականացնում են այստեղ: Արտաքին ուժերից իրենց միակ հենարանն այսօր մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, ինչը պատահական չէ: Վարչապետ կոչվածն աննախադեպ բառը շատ էր սիրում օգտագործել: Եվ, այո, ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ էր այն, որ իշխանությանը պաշտպանում են Թուրքիան և Ադրբեջանը, նաև շահագրգռված են իր պաշտոնավարման հարցում: Միևնույն ժամանակ, ինքը մի հարցում ևս չէր ստում, երբ ասում էր, որ օպերատիվ կապ ունի Ալիևի հետ: Իրենց օպերատիվ կապերով կործանում են մեր պետականությունը: Այս իշխանությունը չի ուզում հեռանալ, որովհետև չեն եկել հեռանալու, այլ եկել են իրենց պատվերն ու միսիան կատարելու՝ ի վնաս հայ ժողովրդի ու հայոց պետականության: Իրենք շատ փայլուն կատարում են իրենց գործը, դրա համար չեն ուզում հեռանալ:

Բայց, միևնույն է, Նիկոլի հեռացումը շատ մոտ ապագայում է, իսկ իր թիմը բավականին լուրջ խնդիր է ունենալու. Նիկոլը «քցելու» է իր խմբին: Թեպետ նրանք փորձելու են վերարտադրվել տարբեր կուսակցությունների ու ուժերի միջոցով, բայց վստահ եմ՝ մեր ժողովրդի գիտակից մասն ամեն ինչ անելու է, որ նրանք չվերարտադրվեն, որովհետև այս կործանարար ներկայի մեջ յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն ունի: Այս իշխանությունը հնարավոր բոլոր ճանապարհներով մեր երկիրը կործանման բերեց»,-շեշտեց Գ. Գևորգյանը:

Անդրադառնալով իշխանության քաղաքականությանը՝ նա ընդգծեց, որ 2018 թվականից սկսած՝ գնացին պետական ինստիտուտները վարկաբեկելու ճանապարհով: «Սկզբում ինստիտուտները վարկաբեկում էին անձերի միջոցով, հետո անցան պետական ամբողջ ինստիտուտների փլուզման գործին: Ազատամարտիկների, տարբեր անձերի միջոցով սկսեցին խփել ազատամարտին ու, բնականաբար, բանակին, Վեհափառի միջոցով՝ եկեղեցուն ու հավատին:

Պատմությամբ, լեզվով ու ազգային գաղափարաբանությամբ սկսեցին խփել ամբողջ կրթական համակարգին, հայոց լեզվին: Այդ ամենի փոխարեն փորձեցին անբարո բաներ խցկել: Արդյունքում ունենք քաոս: Ունենք թե՛ քաղաքական, թե՛ նաև տնտեսական քաոս, և բոլոր տեսակի քաոսներն անկառավարելի են: Բայց կա մի բան, որը կառավարել չի լինի: Խոսքն ամբողջ հայ ազգի՝ մի մարդու նման ոտքի կանգնելու մասին է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նկարագրված իրողությունները գլոբալիզմի քարոզչության տրամաբանության մեջ են, որն այս իշխանությունն իրականացրել է այս ընթացքում:

«Գլոբալիզմը պատրիոտիզմի՝ հայրենասիրության ուղիղ հակառակն է: Նրանք հենց այս գլոբալիզմի ջատագովներն են:Բայց մեր փոքր երկիրը, մեր պետականությունը առավել ևս այս տարածաշրջանում իր գոյությունը կարող է պահպանել ու ամրանալ միայն այն դեպքում, երբ ամբողջովին ամուր կլինենք ազգային գաղափարաբանությամբ: Ազգաբնակչությունը միայն այդ պարագայում ամուր կլինի, և միայն այդ դեպքում կարող ենք միջազգային քաղաքական արենայում ամուր տեղ ունենալ: Իրենք եկել էին այս ամենը քանդելու, ինչը, կարելի է ասել, որ որոշակի ձևով հաջողվել է: Ամեն դեպքում՝ համոզված եմ, որ կարճ ժամանակ անց ազգային պետություն ստեղծելու գերնպատակով մենք կկարողանանք այդ ամենը վերականգնել, որովհետև հայ ժողովրդի գենետիկ կոդի մեջ է դրված ազգային գաղափարաբանությունը: Շատ արագ հնարավոր է ոտքի հանել այն: Կոնկրետ, նպատակային ու համակարգված աշխատանքի դեպքում մենք կունենանք ամուր պետականություն, նորից ժպտացող, ամուր ու արժանապատիվ հասարակություն: Մեր հույսը միշտ Աստծո ու մեր ազգային համախմբման մեջ է եղել: Որքան էլ դարեր ի վեր մեզ փորձել են ճնշել ու վերացնել, միևնույն է, մենք Աստծո օրհնությամբ կարողացել ենք հաղթահարել, ամրանալ և ազատագրել»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, պատմական առումով ևս այնպիսի ծանր իրավիճակում ենք, որի նմանը չի եղել: «Այսպիսի իրավիճակ չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մենք այս ամենը կհաղթահարենք: Բոլոր նրանք, ովքեր երկրի փրկության և կառավարման գործում են լինելու, պետականության ու ազգի համար պատասխանատվություն են ստանձնելու, պետք է այնքան քրտնաջան աշխատանք տանեն, որ մեր հասարակարգին նորից ազգային գաղափարաբանության բերեն: Եվ ազգային պետականություն ստեղծելով՝ հիմքը պետք է դրվի ազգային մշակույթի ու կրթության վրա: Միգուցե ոչ ոք չի կարող պատկերացնել, որ կարելի է կարճ ժամանակահատվածում նորից մեր ազգին ոտքի հանել, բայց այդ պարագայում, հավատացած եղեք, շատ կարճ ժամանակ հետո՝ թեկուզ 10-15 տարի հետո, մենք կունենանք այդ հասարակարգը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով
Ամենադիտված