Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարազատ 2 եղբայր Հերացիում ԴՆԹ թեստ են հանձնել անհետ կորած եղբորը գտնելու համար․ ստացել են 2 տարբեր պատասխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետև շրջափակման մեջ հայտնված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։

Անհետ կորած տղաներից մեկի մայրը 168.am–ի հետ զրույցում դեռ շաբաթներ առաջ էր կոնկրետ օրինակներով խոսել ԴՆԹ թեստերի կեղծման մասին։ Այսօր այդ օրինակներին ևս մեկն է ավելացել․

«Մեր խմբի տղերքից 2 հարազատ ախպեր իրենց անհետ կորած ախպոր համար արյուն են հանձնել, բայց Հերացիում չգիտեն, որ ախպերներ են ու նույն մարդու համար են արյուն հանձնում։ Մի ախպոր պատասխանը եկել է Զանգելանի փոսից՝ ոտքի հատված, մյուս ախպորը եկել է Ջաբրայիլից։ Այսինքն՝ այդ տղեն 2 կես է եղե՞լ, մի ոտքը մյուսից 137 կիլոմետր հեռավորության վրա է հայտնվե՞լ։ ԱԱԾ-ի աշխատակիցն ինձ ասում է՝ մենք այդ տղայի ծնողների հետ հանդիպեցինք, հասկացանք, որ շփոթմունք է տեղի ունեցել, էլ չասեցի՝ էդ երեխեքը նախ՝ ծնող չունեն, ախպերներն են, նրանք էլ իմ դիմաց կանգնած են, ասաց՝ ոչ մի նման բան չկա»։

Անհետ կորած տղաներից մեկի մոր խոսքով՝ քիմիկների զորամասից ընդհանուր անհետ կորած համարվող 40 տղաներից 10-ի հարազատներին արդեն հայտնել են, որ ԴՆԹ-ի համընկնում կա, սակայն նրանք հրաժարվել են այդ մասունքներից, կասկածում են ստացված տվյալների վրա․

«Այսօր ուզում ենք հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչ Ռ․ Վ․-ի հետ, որ այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանանք։ Պետք է սպասենք, մինչև բոլոր մասունքները դուրս գա, ես անգամ պետք է դուրս տանեմ այդ մասունքները, որպեսզի նորից ԴՆԹ անեմ, ու ասել եմ՝ Աստված մի արասցե, եթե շփոթմունք եղավ՝ ամբողջ Եռաբլուրը կխառնվի իրար, կտրորեմ առողջապահության ոլորտի տվյալ ներկայացուցիչներին»։

Քաղաքացին նշեց, որ որպես բողոքի նշան՝ որոշել էին այսօր փակել Երևան-Էջմիածին մայրուղին, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դա այսօր չեն անի։

Նշենք, որ նախորդ հրապարակման ժամանակ, երբ քաղաքացին հստակ օրինակներ էր բերել, որ ԴՆԹ-ի պատասխանները «կեղծում» են, 168.am–ը դիմել էր Առողջապահության նախարարություն՝ խնդրի վերաբերյալ հստակ տեսակետ ստանալու համար, սակայն մեզ պատասխանել էին, որ նյութում հստակ տվյալներ նշված չեն:

«Այսքան սուղ տեղեկատվության հիման վրա տեսակետ դժվար է հայտնել: Եթե կոնկրետություն լիներ, դեպքը կուսումնասիրվեր, ու մենք էլ կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ի դեպ՝ ծնողի թույլտվությամբ իր հեռախոսահամարը փոխանցել էինք Առողջապահության նախարարության ներկայացուցչին, որպեսզի կապ հաստատեին նրա հետ և իրենց ասած կոնկրետությունը ստանային, սակայն, ինչպես մեր զրուցակիցը հայտնեց, 3 շաբաթ է անցել, բայց իրեն որևէ մեկն այդ խնդրի վերաբերյալ չի զանգահարել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան) ՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած:

Դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկը՝ Տիգրանը, նույն զորամասից է եղել, նա ևս մեկնել էր մարտական գործողություններին մասնակցելու և հայտնվել շրջափակման մեջ:

Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին
Ամենադիտված