Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հետին նպատակ է հետապնդում Արմեն Գրիգորյանի ուշացած և սուտ հակադարձումը՝ Օնիկ Գասպարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020թ. նոյեմբերի 17-ին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել էր.

«Սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա:  Ցավոք, նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:

Պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Գեներալ Օնիկ  Գասպարյանի այս հայտարարությանն Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը որոշել է անդրադառնալ միայն մոտ 4 ամիս անց՝ պատճառաբանելով, թե չէր մտածում, որ այս թեման՝ պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի առաջարկը, կդառնա գլխավոր շահարկման թեմա, իսկ  հիմա, ըստ նրա, քաղաքական դաշտում այն ակտիվորեն շահարկվում է:

Արմեն Գրիգորյանի այս արդարացումը ոչ միայն անհաջող է, ծիծաղելի, այլև իրականությանը չհամապատասխանող, որովհետև Օնիկ Գասպարյանի նշված  ուղերձից  հետո հարցադրումը, թե ինչո՞ւ պատերազմը 4-րդ օրը չի կանգնեցվել, ինչպես առաջարկել է ԳՇ պետը, մշտապես հնչել է, այդ թվում՝ ուղղվել Նիկոլ Փաշինյանին, և, ամենակարևորը, չի հերքվել:

Եվ այսպես, օրերս «Սիվիլնեթի» հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  պնդել է.

«Անվտանգության խորհրդի նիստում որևիցե մեկը, կրկնում եմ, որևիցե մեկը, պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել: ԱԽ նիստում ԳՇ պետը խոսել է ռազմական իրավիճակի մասին և ասել է, որ… մի քանի թեմաների մասին է խոսել:

Խոսել է F-16-երի մասին, F-16-երի խնդիրների մասին, խոսել է մեր կողմից կիրառվող «Սմերչ»-երի կիրառման և դրանց հաջողությունների մասին: Խոսել է  Ջաբրայիլում որոշակի՝ շատ փոքր հաջողությունների մասին, և ասել է, որ առաջնագծում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություն չկա, և բանակը շարունակելու է կատարել իր խնդիրները: Այդ օրվա ԱԽ նիստում, նորից եմ ուզում նշել, որևիցե մեկը մեզ չի առաջարկել պատերազմը դադարեցնել: Իսկ պատերազմի զեկույցի մասում նշված մտքերը որևիցե ձև չեն համապատասխանում այդ ասվածին»:

Այնուհետև Արմեն Գրիգորյանը հավելում է՝ առաջին անգամ այդպիսի  խոսակցություն եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում:

«Որտեղ նշվել է՝ 2-3 օր ունենք, նույնիսկ այդ խոսքերը, որ 2-3 օր ունենք, մենք այլևս չենք կարող, միայն 2-3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է: Դա եղել է հոկտեմբերի 19-ին, 4-րդ օրն  ԱԽ նիստում  պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի հնչել: Ավելին ասեմ՝ նույնիսկ էնպիսի միտք չի հնչել ամբողջ ԱԽ նիստի ընթացքում, որը  կարող է երկիմաստություն ունենալ»,- ասել է Գրիգորյանը՝ շարունակելով, թե հոկտեմբերի 19-ին ամեն գնով պատերազմը դադարեցնելու առաջարկին ԱԽ բոլոր անդամները համաձայնություն են տվել:  Եվ դրանից հետո իբր պատերազմը դադարեցնելու 3 փորձ է եղել, որոնք չեն աշխատել:

«Եթե ինչ-որ բանի համաձայնել ենք, հավելյալ պահանջներ են եղել: Այսինքն, ցանկացած բանի համաձայնելու դեպքում Ադրբեջանը միշտ հավելյալ պահանջներ է ներկայացրել»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին՝ նույն ժամանակ, ինչ Օնիկ Գասպարյանը,  Россия-24-ի եթերում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռևս:

«Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։  Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ՝ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել էր Վլադիմիր Պուտինը և ընդգծել՝ Շուշի քաղաքի հանձնելու հարցը մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբեք չի դրվել:

Հավելենք,  որ  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին՝ հայտարարել էր, որ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի հետ կառավարությունում հանդիպման ժամանակ ինքն ուղղակի ասել է՝ զանգի, խնդրի Պուտինին՝ քո ռազմավարական դաշնակցին, որ կանգնեցնեն պատերազմը, որովհետև ունես ռեսուրսի խնդիր, և հաջորդիվ կորուստներն ավելի մեծ են լինելու։

Այսինքն, առնվազն 20 օր պատերազմը կարող էր շուտ ավարտվել, և եթե ենթադրենք, որ գեներալ Գասպարյանը 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել, ինչը, իհարկե, այդպես չէ:

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը մոտ 2 ամիս առաջ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ  ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմն արագորեն կասեցնելու անհրաժեշտության վերաբերյալ իր հայտարարությունն արել է ԱԽ նիստին, որին ինքը չի մասնակցել, այնուհետ շարունակել.

«Ես ինքս ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել եմ պատերազմում տիրող դրության, մեր կորուստների մասին և ներքաղաքական իրավիճակի մասին, տիրող  տրամադրությունների մասին։ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին, որի ժամանակ ԳՇ պետը շատ մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը և այն, որ մենք գնում ենք դեպի պարտության։ Եթե հիշողությունս չի դավաճանում, նույն կարծիքին էր նաև ՊՆ Դավիթ Տոնոյանը, ընդդիմադիր խմբակցություններից Արման Աբովյանն ու Էդմոն Մարուքյանն էին ներկա։ Այնուամենայնիվ, պատերազմը կանգնեցնելու որոշում չկայացվեց»:

«Մեդիմաքսին» տված հարցազրույցում էլ  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ, ըստ էության, հաստատել էր Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրը կանգնեցնելու առաջարկի հնչեցման փաստը:

Նախկին նախարարին հարց է ուղղվել՝ «Օնիկ Գասպարյանը  պատերազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ,  ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումը», ինչին Տոնոյանը պատասխանել է.

 «Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը անկեղծ և անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի։ Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»:

Գեներալ Գասպարյանի առաջարկն այս ամիսների ընթացքում չի հերքել նաև Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձ եղել է այս թեմային,  ընդ որում,  գեներալի առաջարկը մի քանի անգամ է  հիշեցվել, և  ԳՇ պետի զգուշացումները, այսպես ասած,  չեն հերքվել:

«Ազատություն» ռադիոկայան».- Պարոն վարչապետ, Դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը կռվել է մինչև այն կետը, երբ իմաստ ուներ կռվել: Այդուհանդերձ, Գլխավոր շտաբի պետը նույն իր պարզաբանման մեջ գրել է, որ պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները, ստեղծված իրադրության վերաբերյալ գնահատական և, ըստ էության, ասել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Չկա՞ հակասություն արդյոք այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան.- Ոչ:

«Ազատություն» ռադիոկայան.- Գլխավոր շտաբի պետն ասում է՝ 4-րդ օրն ասում է՝ պետք է կանգնեցնենք, Դուք ասում եք՝ մենք կռվել ենք մինչև վերջին հնարավոր կետը, այսինքն՝ 44 օր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան.- Տեսեք, կանգնեցնելու հնարավորությունները, կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ: Դուք մոռանում եք, որ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություն: Եղել է հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը հրադադարի մասին: Դրանից հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը հրադադարի մասին:

Դրանից հետո եղել է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը հրադադարի մասին: Այդ ընթացքում դիվանագիտական միջոցներ են ձեռնարկվել: Այդ ընթացքում ես խոսել եմ ցավոտ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին: Անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել և ասել եմ, որ պատրաստվում եմ այսպիսի առաջարկներ անել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հրավիրել եմ քաղաքական արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այդ բոլոր առաջարկներն արվել են, այդ բոլոր միջոցները ձեռնարկվել են, և այս քննարկումների համատեքստում նորից պարզվել է նույնը՝ որ այն, ինչ ընդունելի է դառնում Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը պատրաստ է ընդունել, Ադրբեջանը չի ընդունում, չի ընդունել:

Եվ տեսեք՝ այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն, այստեղ էլ հակասություն կա այդ մեղադրանքի մեջ: Որովհետև մի դեպքում ասվում է՝ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը հանձնելու թուղթ ստորագրելը դավաճանություն է, մյուս կողմից ասվում է՝ ինչո՞ւ ավելի շուտ դա չէր արվում: Եվ ընդհանրապես, այդ մեղադրանքների ներքին հակասությունները շատ կարևոր է պարզաբանել: Այսինքն՝ պատերազմը կանգնեցնելու համար Լաչինը, Քելբաջարը, Աղդամը հանձնելը սխալ էր, բայց Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգելանը, Կուբաթլին հանձնելը ճիշտ կլիներ: Այդ բոլոր փորձերն արվել են: Այդ բոլոր փորձերն արվել են:

«Ազատություն» ռադիոկայան.– Բայց Դուք նաև պարզաբանել էիք, որ փորձերի մեծ մասը տապալվել են ի սկզբանե, քանի որ Շուշին էին պահանջում: Եվ ի սկզբանե խոսքը գնում էր այնտեղ բնակչության տեղափոխման մասին, ոչ թե քաղաքը ռազմական առումով հանձնելու: Եթե Դուք պատերազմի 4-րդ օրը գիտեիք, որ մենք պարտվում ենք, և Գլխավոր շտաբի պետը զեկուցում էր, տրամաբանակա՞ն չէր՝ գնալ այդ որոշմանը և, այո, թեկուզ բնակչությանը, համաձայնության գալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան.- Դրանից հետո մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել: Միջոցներ ենք ձեռնարկել մեր սպառազինությունը համալրելու ուղղությամբ, զենք ձեռք բերելու ուղղությամբ, զենք ներկրելու ուղղությամբ: Մենք միջոցներ ենք ձեռնարկել կոնկրետ, որպեսզի սպառազինության, տեխնիկայի կորուստները համալրվեն: Եվ սպառազինության և տեխնիկայի կորուստները համալրվել են որոշակիորեն: Այսինքն՝ եղել է տրամաբանությունը հետևյալ կերպ. ինչ-որ մի տեղ կանգնեցնել պատերազմը, որը հնարավորություն կտա մեզ հնարավորինս բարենպաստ վիճակում լինել: Ես էլի եմ ասում՝ պատերազմը կանգնեցնելու ձևը՝ և՛ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, և՛ հետո, ըստ էության, հանձնվելն էր: Ես դրան չեմ համաձայնվել:

Օնիկ Գասպարյանի ասածը չեն հերքել նաև ԱԽ անդամ հանդիսացող ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները. եթե անգամ ներկա եղած չլինեին, հնարավոր չէ, որ տեղեկություն ստացած չլինեին:

Այնպես որ, հենց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այս հակադարձումը կարող է տեղավորվել քաղաքական շահարկումների կամ նպատակահարմարության դաշտում՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան հարաբերությունները, Օնիկ Գասպարյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում այս պահին «իրավունքի ուժով» չլինելը:

Երկրորդ՝ եթե, Արմեն Գրիգորյանի խոսքով, Օնիկ Գասպարյանը ճիշտ չի ասում, ապա ինչպե՞ս են նրան, ԳՇ-ին, որի ղեկավարն էր նա, այդ ժամանակ վստահել կամ պատվիրել արցախյան պատերազմի մասով վերլուծություն-զեկույցի մշակումը:

«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- նշել է նա:

Արմեն Գրիգորյանի այս միտքը, ըստ էության, նոր ենթադրությունների տեղիք է տալիս՝ ոչ զուտ քաղաքական.  այս ամիս ԱԽ նիստում պետք է ԳՇ-ն զեկուցեր պատերազմի արդյունքների մասին, և արի ու տես՝ ակտիվորեն փորձ է  արվում  ազատվել Օնիկ Գասպարյանից, որի անմիջական ղեկավարությամբ է պատրաստվել զեկույցը, միգուցե իշխանական վերնախավը տեղյակ էր, որ անցանկալի բացահայտումնե՞ր կարող էին լինել: Այսինքն, ոչ իրենց քիմքին հաճո վերլուծություն:

Հուսանք, մի օր գեներալը կխոսի այս մասին…

«Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունըԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ բազային․ WSJ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»
Ամենադիտված