Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի թուլությունից, փորձում է մաքսիմալ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարելի է համարել Ռուսաստանի, նրա ղեկավարության, անձամբ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի անվիճելի ձեռքբերումը, որոնց ներդրումը համաձայնության գալու հարցում անգնահատելի է: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Եռակողմ հայտարարությունը վերջակետ է դրել մարտական գործողություններին, սակայն այն միևնույն ժամանակ պետք է նաև մեկնարկ դառնար Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար: ՌԴ-ի հավակնությունները՝ որպես միջնորդի, որպես հետաքրքրված կողմի, չէին կարող սահմանափակվել միայն հրադադարով: Ռուսաստանը ցանկացել է և ցանականում է տարածաշրջանում կայունություն, կանխատեսելիություն, գործընկերություն և բաց սահմաններ տեսնել:

Ադրբեջանի համար այդ հայտարարությունն իր հաղթանակի «կիսաճանաչում» է: Եվ թեև պաշտոնական Բաքուն փորձում է իր ժողովրդին «երջանիկ աչքեր» ցույց տալ, այնուամենայնիվ, չի կարող թաքցնել որոշակի նյարդայնությունը՝ կապված այն բանի հետ, որ չեն կարողացել ստանալ առավելագույն հնարավորը փաստաթղթի ստորագրման ժամանակ: Թեև, իհարկե, սեպտեմբերի 26-ին Ադրբեջանը երազել անգամ չէր կարող նման արդյունքի մասին, որը գրանցվել է նոյեմբերի 10-ին:

Հայկական կողմի համար նոյեմբերի 10-ը, իհարկե, ամոթ և կապիտուլացիա է: Սակայն այդ փաստաթուղթը տարբեր կերպ են ընկալում հայ ժողովուրդը և Նիկոլ Փաշինյանը: Քանի որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը Նիկոլի համար իր աթոռը պահելու առիթ է: Պատահական չէ, որ նա ցանկանում է Հայաստանում բոլորին հավատացնել, որ իր հեռացումը կբերի նոր պատերազմի: Նա շահարկում է և կեղծավորություն է անում՝ փորձելով համոզել Ռուսաստանին, որ միայն հայտարարությունը ստորագրած անձը կարող է իրականացնել այն, և որ իր հեռացումը վարչապետի պաշտոնից կխարխլի այդ հայտարարության կետերը կյանքի կոչելու հնարավորությունները:

Ռուսաստանում կան նաև այնպիսիք, որոնք մտահոգվում են, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները կսկսեն սեփական խաղը վարել, որում հնարավոր է ամեն ինչ՝ նախկին պայմանավորվածություններից հրաժարվելուց մինչև նոր արկածախնդրություն և պատերազմ: Սակայն Ռուսաստանը չի կարող չտեսնել նաև այն ռիսկերը, խնդիրները, մարտահրավերները, որոնք կապված են Նիկոլի և նրա իշխանության անցողիկության հետ:

Ադրբեջանն, իր հերթին, տորպեդահարում է հայտարարության իրագործումը, ինչի վկայությունն են պահվող ավելի քան 100 ռազմագերիները: Մոտեցումների և սպասումների տարբերությունը ստիպում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը համեմատել սովորական փուչիկի հետ, որը կարող է պայթել ցանկացած պահի: Հիշում ե՞ք. «Փուչիկը մտածում էր, որ իր մեջ կյանք են լցրել, սակայն պարզվեց, որ իրեն փչել են» («Воздушный шарик думал, что в него вдохнули жизнь, но оказалось, что его надули»): Հայտարարությունը, որը կանգնեցրել է արյունահեղությունն Արցախում և կարող էր դառնալ առաջին քայլը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, կարող է նոր կայծ դառնալ, եթե դրա հետ այնպես վարվեն, ինչպես հիմա վարվում են այն ստորագրած կողմերը: Փաստերը թաքցնելը և հայտարարության շուրջ պտտվող առասպելները, ինչպես նաև դրա իրականացման անհամաչափությունը կարող են հանգեցնել նրան, որ վերջում մենք կստանանք միայն Օսմանյան կայսրության հավակնություններ ունեցող Թուրքիայի հանդիսավոր վերադարձը մեր տարածաշրջան: Դա՞ էին արդյոք ակնկալում նրանք, ովքեր կանգնեցնում էին պատերազմը Ղարաբաղում: Միանշանակ, ո՛չ:

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ իր բոլոր թերություններով և չմշակված կետերով, անկասկած, կարող էր մեկնարկ դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար: Եվ իհարկե, ռուսական ծրագիրը կարող է բերել դրան, և այն իրատեսական է: Սակայն կա մեկ «բայց». այդ ամենը հնարավոր է իրական օբյեկտիվ ձգտումներ ունեցող իրական խաղացողների, իրական բանագնացների և Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու և տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իրական պատրաստակամության առկայության պարագայում:

Ահա այստեղ մենք պետք է վերադառնանք և սթափ գնահատենք իրականությունը: Նիկոլ Փաշինյանը, որի ծրագրման հորիզոնը սահմանափակվում է իր աթոռի արմնկալով, պարզապես անհամատեղելի է որևէ լուրջ ծրագրի և երկարաժամկետ հեռանկարի հետ: Ալիևը, որը Ղարաբաղյան կարգավորման ընթացիկ կարգավիճակը դիտարկում է որպես միջանկյալ և, օգտվելով Նիկոլի թուլությունից, փորձում է առավելագույն օգուտ ստանալ ստեղծված իրավիճակից: Հակամարտությունը կարգավորված չէ, չի կարող կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կենտրոնանալու են առևտրի և ոչ թե խաղաղության վրա: Քանի դեռ հայկական կողմի նպատակը լինելու է ոչ թե կարգավորումը, այլ իշխանության պահպանումը, հայտարարության ոգին, էությունը չեն իրագործվի: Մեծ նախագծերը, իսկ կարգավորումը անկասկած մեծ է, պետք է վարեն պրագմատիկ, կանխատեսելի և պատասխանատու գործընկերները: Հակառակ դեպքում դրանց իրագործումը քիչ հավանական է:

Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա
Ամենադիտված