Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը. ինչ է այն սահմանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականին փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը:

Ի՞նչ է սահմանում չափորոշիչը

Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ` կոմպետենցիաներ), ըստ տարիքային խմբերի՝ կրթության և զարգացման վերջնարդյունքները, ինչպես նաև նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական հաստատություններին ներկայացվող միջավայրի ձևավորման չափանիշները:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որի հիման վրա մշակված կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:

Ներկայում նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված և 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած շուրջ 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են: Կրթության զարգացման այժմյան միտումները (հատկապես վաղ տարիքի երեխաների համար) ուղղված են նրանց համակողմանի զարգացմանը` կարևորելով կրթության դերը, մասնավորապես սահուն անցմանը դպրոցական կյանքին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը, որը նոր մոտեցում է:

Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, որը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Մասնավորապես տրված է, թե նախադպրոցական կրթության ավարտին երեխաները ինչ պետք է իմանան, կարողանան անել և հասկանալ։

Սահմանված են հետևյալ կարողունակությունները.

Լեզվական և հաղորդակցական,

Ճանաչողական և մոտիվացիոն,

Ինքնաճանաչողական և սոցիալական,

Ժողովրդավարական և քաղաքացիական,

Թվային և մեդիա,

Մշակութային,

Մաթեմատիկական և տեխնիկական,

Տնտեսական,

Ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի:

Վերջնարդյունքներ և կրթության բովանդակություն

Չափորոշչով սահմանված են նաև երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ, նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը, որոնք ներառում են շարժողական, խոսքի և հաղորդակցման, հուզական, սոցիալ-անձնային, իմացական, ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտները: Տրված են նաև խմբասենյակների ձևավորման հիմնական պահանջները, թե ինչ սարքավորումներ և խաղալիքներ ու նյութեր պետք է ապահովվեն երեխայի ներդաշնակ զարգացման համար: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և սահմանված առողջապահական նորմերին:

Հավելենք, որ ըստ նախադպրոցական կրթության չափորոշչի` մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Ակնկալվում է, որ նոր չափորոշիչը հնարավորություն կտա վաղ մանկության զարգացման ոլորտի տարբեր մասնագետներին և ծնողներին ունենալ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության առավել ողջամիտ ու հիմնավոր ակնկալիքներ, որոնք հիմնված կլինեն ավելի չափելի արդյունքների վրա:

Նոր չափորոշիչը միտված է նրան, որ կանոնակարգված քաղաքականություն իրականացվի նախադպրոցական և հանրակրթական ծառայությունների որակի ու արդյունավետության համեմատական գնահատման, ինչպես նաև երեխաների, ծնողների, մանկավարժական աշխատողների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային մարմինների, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության բարձրացման ուղղություններով:

Նախադպրոցական կրթության չափորոշչի հանրային քննարկումը նախատեսված է մինչև մարտի 26-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ» «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ» «Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ» Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՋոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածքՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆԻրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա Փաշինյանի «իրական կողմը» Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք ՃՏՊ՝ Կոտայքում. վիրավորներ կանԳազ չի լինի Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Փեզեշքիան ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժինը նոր պետ ունի Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելուՎերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համարԱզդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»Փաշինյանին հիշեցրել են Ադրբեջանից պարտվելուց առաջ Ղարաբաղի մասին ասած իր ասած խոսքերըԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»«Հայաստանի եվրաինտեգրում դեռևս չի նախատեսվում. Արևմուտքը նպատակ է դրել Կովկասը Ռուսաստանի համար նոր խնդրի վերածել» Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս) «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն
Ամենադիտված