Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1918 թվականին ձևավորված Ադրբեջանը չի կարող խոսել պատմական հայրենիք ունենալու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը՝ նշելով, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ադրբեջանահայերի Ասամբլեաի հ/կ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

—Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ելույթները, և հայկական կողմը որքանո՞վ է համահունչ պատասխանում:

— Նախ և առաջ դա առաջին անգամը չէ, երբ  ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան և պատմագրությունը փորձում է խեղաթյուրել տարածաշրջանի անցյալը, ներկան՝ փորձելով ներազդել ապագայի վրա։ Առաջին հերթին մենք պետք է մեզ համար մեկնդմիշտ ընդունենք և պատասխանենք այն հարցին, որ մինչև 1918 թվականը պատմությունը Հարավային Կովկասում Ադրբեջան անվանմամբ որևէ պետություն չի ունեցել։ Ըստ այդմ էլ, եթե ֆիքսենք նաև, որ մինչև 1936 թվականը, երբ  հանրապետության բնակչությունը ըստ Խորհրդային Միության սահմանադրության պահանջներից մեկի չի վերանվանվել մահմեդական թուրքական բնակչությունը ադրբեջանցիներ, մենք պետք է միանգամից, մեկնդմիշտ և համաշխարհային հանրությանը և մեր ԱԳՆ-ի մակարդակով պետք է ֆիքսենք մի հստակ պայման, որ ոչ ադրբեջանցի ազգ է գոյություն ունեցել Հարավային Կովկասում, և մինչև հիմա էլ գոյություն չունի։ Դա ընդհամենը քաղաքացիություն է և մենք գործ ունենք Ադրբեջանի բազմազգ ժողովրդի հետ և թուրքական ֆաշիստական, ռասիստական քարոզչության ընթացքում նրանք այդպես փորձում են փարատել կարծիքը ոչ միայն համաշխարհային հանրության, այլ նաև Ադրբեջանի քաղաքացիների։ Մենք պետք է մեկնդմիշտ ֆիքսենք, որ եթե մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել որևէ Ադրբեջան, մինչև 1936 թվականը և մինչև այսօր իրենք չեն ձուլվել ինքնանվամբ ադրբեջանցի անունով, ապա ինչպիսի պատմական ադրբեջանական հողերի, խանությունների և այլնի մասին կարող է լինել խոսքը։ Պետք է հստակ ֆիքսենք, որ մինչև այս տարածաշրջանի ռուսական կայսրության միացմանը գոյություն է ունեցել Պարսկաստանի խանություններ, որը որևէ Ադրբեջանի հետ կապ չի ունեցել։ Որի բնակչությունը և հայկական էր և կովկասյան ալբանացիների ժառանգներ՝ ուդի, եզդի և այլն, թալիշական խանությունը և այլն, և այլն։ Այնպես որ մենք դրա մասին պետք է հստակ ֆիքսենք, հիշենք ու միշտ հիշեցնենք այդ, և եթե մենք չիմանանք մեր տարածաշրջանի պատմությունը և չփորձենք հակադարձել, ոչ թե հիշեցնելով Տիգրան Մեծի ժամանակահատվածը, այլ կոնկրետ նշենք մեր համարյա ժամանակակից պատմությունը և եթե չմոռանանք, որ այդ Արցախյան շարժմանը, նախորդեց կոնկրետ վերջին ժամանակահատվածում նկատի ունեմ, մի քանի պատերազմներ՝ Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը էր պատճառը ամեն ինչի, որ հայերը Արցախում այլընտրանք չունեն, որ անկախանան և փորձեն անջատում հանուն գոյության, այլ տարբերակ չուներ Ադրբեջանը՝ իրագործելով սեփական հայ քաղաքացիների նկատմամբ պատերազմի սկզբից առաջ և ռազմայան գոտուց շատ հեռու այլընտրանք չի թողել, երբ  փորձում էր ցեղասպանությունը տեղափոխել Արցախ և Արցախի ժողովուրդը ստիպված էր պաշտպանվել և հռչակել անկախությունը։ Խոսում է Արցախի և այս պարագայում իբրև թե Զանգեզուրը ադրբեջանական հող է և այլն և այլն․․․ ադրբեջանցի ազգ գոյություն չունի մինչև օրս, իսկ պետությունը միայն 1918 թվականին է ստեղծվել ինչի մասին է խոսքը։ Միայն դիլիտանտները կարող են այդ մակարդակով փորձել և մտածել և հակադարձել։ Հակադարձելը այդ կարճ ֆորմուլան է, որը հիշում եք ադրբեջանական այն սուտը, որ 20 տոկոսը գրավյալ տարածքն է և մեկ միլիոն փախստական, որը ամբողջությամբ սուտ էր, բայց տարածվեց քարոզչամեքենայի օգնությամբ և այս պարագայում մեր կողմից է ճշմարտությունը՝ չկար Ադրբեջան և չի կարող լինել ադրբեջանի ժողովուրդ և ադրբեջանական պատմական հողեր տարածաշրջանում։ Իրենց պատմական հայրենիքը Մանչուրիան էր։

— Հայաստանն ի՞նչ ռեսուրս ունի, որ կարողանա ճնշել Ադրբեջանին և կարողանա Արցախի համար կարգավիճակ կորզել։

— Հայաստանը երեսուն տարիների ընթացքում արտաքին քաղաքականություն որպես այդպիսին, նպատակաուղված քարոզչություն՝ ադրբեջանագիտական գծով այդպես էլ չունեցավ։ Կարծում եմ պետական բացակայության կամ նվազ մակարդակի պատճառով։ Առաջ՝ քավոր-բաջանաղ-բարեկամ կարգով էին մարդիկ նշանակում կարևոր որոշումներ ընդունող կենտրոններում, իսկ հիմա ինչ-որ մեկի պայուսակ կամ ուսապարկ լինելու հանգամանքով են այդ հարցը որոշում։ Եվ ունենք այն՝ ինչ ունենք։ Մենք պետք է համադրենք մեր շահերը, և փորձենք ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում՝ չփորձենք միանգամից և Արևմուտքի հետ, ինչպես ինքնաթիռի պարագայում եղավ, և Արևելքի հետ, ինչպես Ռուսաստանի հետ կապված հարցում՝ Իսկանդերի միջադեպը եղավ։ Այլ մենք պետք է փորձենք համադրել մեր շահերը և փորձենք հիշել, որ այս պատերազմում հաղթեց ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմը, որը իրականում տանուլ տվեց այդ պատերազմը, այլ հաղթեց ռազմաքաղաքական, ռազմական և դիվանագիտական առումով՝ Ռուսաստանը, որ մուտք գործեց այդ հակամարտության դաշտ և նաև հայկական ժամանակավոր ներկայությունը փոխարինեց ռուսական մշտական ներկայությամբ, որը Ադրբեջանում և Թուրքիայում հսկայական դժգոհություն է առաջացրել և ուրեմն մենք պետք է զգուշ լինենք, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը բավարարված չլինելով այս պատերազմի արդյունքներից՝ նախապատրաստվում են, նորից նոր սադրանքներ։ Եվ պետք է հիշել, որ Ռուսաստանի աչքերում Արցախյան գոտին գորշ գոտի է, այսինքն Արցախի քաղաքացիների վերջին կարգավիճակը դա Խորհրդային Միության քաղաքացիներն են, ոչ թե Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես փորձում է բարբաջել Իհլամ Ալիևը, ոչ էլ Հայաստանի քաղաքացիներ, դա հաստատ  այդպես է։ Ուրեմն հաշվի առնելով Ռուսաստանի օրենսդրությունը, այդ մարդիկ իրավունք ունեն դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար։ Եվ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ իր խաղաղարար զորքը այնտեղ պաշտպանի այո, թեկուզ ազգությամբ հայ, բայց նաև Ռուսաստանի քաղաքացիներին։ Քանի որ Պուտինը բազմիցս ասել է և ասում է, որ այդ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանում՝ հայերի ցեղասպանությունից, տեխնիկական բնույթում է առաջին հերթին, երկրորդ, եթե Ադրբեջանը և Թուրքիան փորձեն հարձակվել ռուս խաղաղապահների և բնակչության, ապա երկու ճանապարհ կա՝ Օսիայի ու Աբխազիայի ճարահատյալ անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից կամ էլ Ղրիմի տարբերակը։ Անկախության ճանաչում և մայր Ռուսաստանի միացում։ Մենք չպետք է մոռանանք պատմությունը, որ փաստացիորեն ժամանակին Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերում Պարսկաստանը ընդմիշտ իշխանության է հանձնել Ղարաբաղի խանությունը Ռուսաստանի կայսրությանը, որի իրավահաջորդը այսպես թե այնպես ներկայիս Ռուսաստանի դաշնությունն է։ Այո, մենք պետք է ընդունենք, որ մենք այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չենք, այլևս Ռուսաստանն է երաշխավորը և Արցախի փախստականների հարցը լուծում է Ռուսաստանը և մարդկանց պետք է վերադարձնել իրենց հայրենիքը՝ Արցախը, և նաև հիշենք, որ այլևս Արցախյան հակամարտության կողմերը մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմն է, մյուս կողմից Ռուսաստանը։

— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ալիևն ասում, որ Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։

— Հատուկ փորձելով ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ապակայունացնել, որովհետև նրանց մեծ երազանքն է, ինչպես ասում են, և մեխին և նալին խփելով մի կողմից մի բան ասել, ապակայունացնել, և Հայաստանում այս իրավիճակը ստեղծել, որտեղ հնարավոր է քաղաքացիական պատերազմ, իսկ մյուս կողմից նաև քաոս պետական համակարգում։ Եվ այդ պարագայում այո, Ալիևը գուցի հնարավոր է փորձի մինչև վերջ իրականացնել իր ծրագիրը՝ կլանել Արցախի մնացած մասը, Զանգեզուրը, Արարատի մարզը, Սևանի մի ավազանը, Գեղարքունիքի մարզը, Տավուշի մարզը և իրենք չեն թաքցնում, որ ամբողջ Հայաստանը համարում են արևմտյան Ադրբեջան ու Երևանը անվանում են ադրբեջանական քաղաք, և ոչինչ չեն խնայի, որ գրավեն։ Այս պատերազմից հետո նրանց կարծիքը այս հարցում բոլորովին չի փոխվել։ Եվ հայատյացության քարոզչությունը շարունակվում է մինչ օրս։

Սոնա Գիշյան

www.1or.am

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Պենտագոնն արգելել է լրագրողների մուտքը որոշ տեղեր Այսօր Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրն էԳազ չի լինի հունիսի 3-ին Հայտնաբերվել է Արամայիս Գևորգյանի դինԴեղեր են հետ կանչվել Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Արևելագետ. Հայաստանում ոչ մի ներդրում չի վերադարձնի Երևանը ռուսամետ ուղու վրա Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մոսկվան սկսել է կրճատել հայկական արտահանումը. Փաշինյանը կրել է տնտեսության առաջին հարվածը և ավելի շատ ցավ է սպասվում Փաշինյանը գնում է խոյահարման. Ի՞նչ կլինի Հայաստանի հետ հունիսյան ընտրություններից հետո Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Ընդունվել է Արցախի դրոշը. պատմության այս օրը (02 հունիս)Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի» Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)Հրդեհ՝ Հայաստանում․ զոհ կա Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Մարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենադիտված