Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբեմն մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում». Գրիշա Աղախանյանի կնոջ անկեղծ հարցազրույցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
BlogNews.am-ը գրում է.
 
Դերասանուհի Շողեր Թովմասյանը «Հին արքաներ» հեռուստաֆիլմում մարմնավորում է բացասական կերպարի: Ասում է, որ միայն ուրախ կլինի, եթե փողոցում տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես:
Օրեր առաջ երիտասարդ դերասանուհու հետ BlogNews.am-ն անկեղծ զրույց է ունեցել: Քննարկել ենք ամուսնական կյանքի դժվարությունները, երկրորդ կնոջ կարգավիճակը, ստեղծագործական գործունեությունը և չենք մոռացել նաև խոսել քննադատությունների մասին:  
 
- Շողեր, ինչպե՞ս հայտնվեցիք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում։
 
- Մինչ «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելը, ես ունեի առաջարկ սիթքոմում նկարահանվելու: Երբ ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, և երբ լսեցի պատմական հեռուստաֆիլմում նկարահանվելու առաջարկը, միանգամից մոռացա սիթքոմի մասին: Ինձ շատ գրավեց պատմական ֆիլմի գաղափարը, չնայած իմ կերպարի բաց տեսարաններն ավելի շատ էին: Շատ էի անհանգստանում, բայց հիշում եմ՝ մայրս ասաց՝ այնպես ես խաղացել, որ հավատում եմ քեզ: Ես միայն ուրախ կլինեմ, երբ փողոցում ինձ տեսնեն և ասեն՝ բայց դու ինչ չարն ես: 
 
- Դա ձեզ վախեցրե՞ց։
 
- Իհարկե, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, չնայած ռեժիսորի հետ կար արդեն նախնական պայմանավորվածություն, որ կադրում ոչ մի վուլգար բան չի երևալու: Ամեն դեպքում ես սովորել եմ՝ այն, ինչ տրված է, պետք է հոգով անես, իսկ եթե տեսարանում պահանջվում է համբույր, պետք է միանշանակ համբուրվես: Բայց երբեմն ես մտածում եմ՝ ինչու պետք է համբուրվեմ, եթե դրա համար լավ չեմ վճարվում:«Հին արքաներում» իմ խաղընկերները Կառլոսը և Արմանն էին։ Վերջինս իմ ամուսնու դերում էր: Երկուսին էլ ֆիլմի նկարահանումների ժամանակ եմ ճանաչել, Կառլոսն անգամ այնպես էր մտել դերի մեջ, որ թևիս խալը վնասեց:
 
- Բաց տեսարաններում խաղացած դերասաններին հասարակությունն ավելի շատ է հիշում, երբեմն էլ առաջարկներն էլ շատ լինում: Երբևէ՞ չի եղել միտք՝ խաղալ այդ տեսարանում, որը գուցե հետո հաջողություն կբերի:
 
- Իհարկե, դա էլ կա, բայց ես ֆինանսի հետևից չեմ ընկնում. ինձ համար ավելի կարևոր է, որ դերս լավ կերտեմ և իմ աշխատասիրությունը ցույց տամ: Եթե ինձ հիմա առաջարկեն սերիալում սիրուհի, կասեմ՝ կներեք, բայց ես կկերտեմ այն միայն գեղարվեստական ֆիլմում։ Ինձ համար ամեն դեպքում որակը նշանակություն ունի: «Հին արքաների» նկարահանումները բարդ էին, մենք օրերով չէինք քնում, բայց ես չեմ նեղվել այդ փաստից: Մարդ պետք է սիրի և գնահատի այն աշխատանքը, որն անում է:
 
- Ֆինանսը չեք կարևորում գուցե այն պատճառով, որ ամուսնացած եք և ապահովվա՞ծ եք:
 
- Այո՛, բայց եթե ապահովվածությունը չլիներ, ես դերասանի մասնագիտությունը չէի ընտրի: Ես միանշանակ կընտրեի բժշկությունը, բայց դերասանի մասնագիտությունն այնքան իմն է, որ ես դրան չեմ նայում որպես աշխատանքի: Իհարկե, ամուսնուս դերն էլ է մեծ, բայց ես ինքս էլ ինքնուրույն մարդ եմ: Լինում են նաև հիասթափության պահեր, բայց ես հիշաչար մարդ չեմ, ես կարող եմ նեղանալ, հետո արագ մոռանալ դրա մասին:
 
- Դերասանական կազմի հետ առաջին անգամ էիք նկարահանվում։ Ձեր խառնվածքը և բնավորությու՞նն էր պատճառը, որ կարողացաք շուտ մերվել ստեղծագործական կազմի հետ:
 
- Թող ինքնագովեստ չլինի, բայց ես բոլորի հետ կարողանում եմ մերվել և շփվել: Այսքան ժամանակ ոչ մի տարաձայնություն չի եղել ստեղծագործական խմբի հետ: Հիշում եմ՝ գնում էինք «պենոպլաստ» էինք բերում և յոթ հոգով քնում էինք դրա վրա: Ես մինչև հիմա խրոնիկ բրոնխիտ ունեմ: Նկարահանման առաջին օրերը նեղվում էի՝ մտածելով՝ կարո՞ղ եմ այս պայմաններում աշխատել, հետո, իհարկե, ինձ հավաքեցի: Քեզանից է կախված, թե դու ինչքան լավ կարող ես յուրաքանչյուր գործ անել:
 
- Բնույթով պայքարող և չհանձնվո՞ղ եք։
 
- Այո՛: Ինքս իմ անձի նկատմամբ պահանջկոտ եմ, մինչև վերջ կարող եմ իմ խոսքի տերը լինել: Շատ կարևոր է, երբ դնում ես քո առաջ նպատակ և կարողանում ես այդ նպատակին հասնել, չվախենալ: Սիրում եմ լիդերություն, բայց այդ բնավորությամբ չես կարող ընտանիք կազմել, այն էլ՝ հայկական ընտանիք: Ամեն դեպքում, ինքան էլ քո կողակիցը ժամանակակից է, դու չես կարող քո սահմաններից դուրս գալ:
 
- Ձեր և Գրիշայի միջև քսաներեք տարվա տարբերություն կա։ Ի՞նչ տարաձայնություններ եք ունենում: Կա՞ն կանոններ, որոնք չի կարելի խախտել։
 
- Իհարկե, լինում են, տարաձայնություններից չես կարող խուսափել: Օրինակ՝ կարող է ասել՝ Շողե՛ր, ինչքան շատ ես խոսում: Գրիշան դրսում ուրիշ է, իսկ տանն՝ այլ, ամեն բան կարող է հումորով ասել: Եթե գա մի պահ, որ այդ ամենը նեղություն տա, և չկարողանանք իրար հետ լեզու գտնել, պետք է իրար ժամանակ տանք:
 
- Ընտանեկան սիրելի զբաղմունք ունե՞ք։  
 
- Սիրում ենք միասին ֆիլմ դիտել: Գիտե՞ք, մեր զբաղվածությունն այնքան շատ է, որ անգամ չենք հասցնում միասին ընթրել, բայց դա չենք բարդացնում: Մենք կյանքին շատ թեթև ենք նայում:
 
- Շողեր, ինչո՞ւ Գրիշան:
 
- Ես և Գրիշան միանգամից չենք ամուսնացել, մենք երկար ճանապարհ ենք անցել միասին. ուղիղ հինգ տարի: Նա շատ դրական մարդ է: Ես և նա հոգու խորքում ռոմանտիկ ենք, բայց դրսում մենք դա ցույց չենք տալիս: Դա երևի տարիքից է և քո կողակցից: Երբեմն ուզում ես բացվել, բայց նա ասում է՝ ստոպ: Ավելի շատ ինքն է իմ խորհուրդները լսում, կարող եք անգամ Գրիշայից հարցնել, բայց մասնագիտության հարցում ես եմ նրա խորհուրդները լսում:  
 
- Կարծիք կա, որ Գրիշայի հայտնի լինելու փաստը նպաստում է նաև ձեր կարիերայի աճին: Համաձա՞յն եք:  
 
- Ո՛չ, իհարկե: Հիշում եմ, երբ «Հին արքաներում» նկարահանվելու առաջարկը ստացա, Գրիշային հարցրի՝ քո մատը խա՞ռն է: Ասաց՝ ոչ: Ես ինքս եմ ընդունվել ինստիտուտ, ավելին ասեմ՝ մինչև երկրորդ կուրս ոչ ոք չգիտեր, որ Գրիշան իմ ամուսինն է: Եղել են դեպքեր, երբ  ինձ առաջարկ անելու համար զանգահարել են Գրիշային, իսկ նա մերժել է: Ես և Գրիշան, բացի նրանից, որ ամուսիններ ենք, նաև անհատականություններ ենք: Ես երբեք չեմ մտածել Գրիշային օգտագործել ինձ համար կարիերա հարթելու համար:  
 
- Իսկ երկրորդ կնոջ կարգավիճակից չե՞ք նեղվում:
 
- Բացարձակ, ինչի՞ համար: Ինձ համար նշանակություն չունի՝ ամուսնացած է եղել, քանի երեխա ունի, մարդուն նայում ես որպես զույգի: Չեմ կարող միանշանակ ասել, որ հասարակության կարծիքը ինձ համար կարևոր չէ, կխաբեմ: Ես մենակ չեմ ապրում, ես ապրում եմ հասարակության մեջ, իսկ ինձ պետք է վաստակել նրանց սերը:
 
- Շողեր, երկրորդ երեխա չե՞ք ուզում։
 
- Ո՛չ, չեմ ուզում երկրորդ երեխա, կարծում եմ՝ բավական է:
- Ձեր ներկայացրած ֆոտոշարքը բուռն քննարկման առիթ դարձավ: Դա Ձեզ չխանգարե՞ց։
- Ես չեմ սիրում այն հանրային մարդկանց, ում մասին նյութ են գրում, իսկ նրանք սկսում են խառնվել իրար և սկսել մեկնաբանել: Բնական է, որ պետք է քննարկվի, բայց հետո մարդիկ ի վերջո հասկանում են, թե ով ես դու իրականում: Ես փորձում եմ պարզապես անցնել այդ թեմաներով, անգամ եթե բացասական է գրվում, մարդիկ էլի ինձ չեն վնասում, հակառակը՝  ավելի շատ են սկսում խոսել իմ մասին: Այդ լուսանկարների պատճառով անգամ կոնֆլիկտ չունեցա ընտանիքումս, որովհետև լուսանկարները ես և Գրիշան միասին էինք ընտրել: Իմ կարծիքով՝ բավականին գեղեցիկ լուսանկարներ էր արել Արվին Քոչարյանը
 
- Ի՞նչ դերի մասին եք երազում։
 
- Ես շատ կուզեի կույր և գիժ խաղալ: Այդ երկու դերերը միշտ իմ ուղեղում են: Այնպիսի դեր, որը ինձ ինչ-որ բան կտա: Հիմա զբաղված եմ մի ներկայացմամբ, որի մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել:
 

 

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ» ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը
Ամենադիտված